𝑠 𝑖 𝑚 𝑝 𝑙 𝑖 𝑐 𝑖 𝑡 𝑒́ 🪐
الذهاب إلى القناة على Telegram
968
المشتركون
+224 ساعات
-17 أيام
-430 أيام
أرشيف المشاركات
Իմ փոքր ուրախությունները էլի 🙈
...
Միամիտ պայուսակիս մեջ Նարեկի առած Նուտելլաիկն եմ գտնում 😂 Ամեն օր առնում ա, բերում գործի 🪄 Ու նոր միամիտ պայուսակս բացեցի ու գտա: Կարիք չկա ասելու չէ՞, ոնց ուրախացա 🥹 Ոչմիբան չեմ կերել բացի մրգից ու առանձնապես չեմ էլ ուզում, բայց սա տեսա՝ ուրախացա ու միանգամից կերա 😂😋
My mood at the moment • 🤎
Հասել եմ տուն ու ինձ միակ ուրախացնող բանը սպիտակ բաժակս ա ու սուրճը, որ պիտի խմեմ 🪄 Էն երկրորդ նկարը շատ էս պահի համար ա :
...
Տանը մենակ եմ երկու օր ա, անկապ տրամադրությամբ, թույլ ու սովորականից ավելի շատ մենակ ու չգիտեմ ինչի եմ շուտ տուն հասել, որովհետև ուշ տուն գալու ժամանակ ավելի քիչ եմ մնում մենակ 🥲 կարելի էր քայլելու գնալ օրինակ, հավես եղանակ էր: Ինչևէէէէ չենք ընկճվում :
• Կոֆե անեմ ☕️
• Ալիքիս առաջիկա գովազդի մասին ա պետք մտածել արդեն ☁️
• Կինո կնայեմ, մանդարին կուտեմ 🍊
• Նամակներին կպատասխանեմ ու կժպտամ ( սովորաբար օրվա մեջ նամակներիս պատասխանելն ամենաժպտալուններից ա ) 🫶🏻
Ու գիշերը հուսով եմ կգամ բլբլալու 🙈. Մինչև դա Ձեզ հուզող ամեն ինչ կարող եք հարցնել ✨
https://ngl.link/ssiimpllee1 🪄
Հիշում եք չէ՞, որ արդեն կիսվել եմ գրքով 🙈
Էսօր էլ կարող ենք հարցումներ անել նորիիից ✨
Կսպասեմ Ձե՜զ
https://ngl.link/ssiimpllee1 🫶🏻
Շատ խնդալու ա սկսել էս օրը 🙈
…
Քնել եմ շատ ուշ, սենց ասեմ չեմ քնել համարյա, արթնացել եմ միամիտ 😂 բայց ճիշտ ժամանակին: Պատրաստվել եմ ու փորձել եմ տաքսի գտնել: Չկար կամ լինելու դեպքում 30 րոպեում նոր հասնելու էի գործի իսկ դա շատ ուշ էր: Բալիկս գնում ա կանգառ 😂 Նստում եմ միամիտ ՍԽԱԼ ավտոբուս, հետո կեսից հասկանում եմ ու իջնում: Նստում եմ ճիշտ ավտոբուս ու ընկնում խայտառակ խցանման մեջ: Աշխատանքից ուշանում էի արդեն 20 րոպե ու հենց հասա վազում էի 😂 Էդ ուշանալու մտքից ահավոր նեղվում եմ, հատկապես երբ հազվադեպ ա լինում ու ոչ իմ պատճառով ու վազելով գալիս հասնում եմ, մտածում եմ իմ ուշանալու պատճառով կարող ա պիկ լինենք, անհարմար վիճակ լինի երեխեքին ու հասնում եմ տեսնում ի՞նչ 😂
Բոլոոորը հանգիստ նստած քննարկում են իմ ու Նարեկի լանչը ) Էսօր իրար հետ չէինք, շատ տարբեր ժամերի պետք ա լանչեինք ու բոլոր կազմակերպում են, որ համընկնի ու միասին գնանք 😂
- Ըհըըը, աղունիկներին չենք բաժանի, կարևորը իրանք իրար հետ գնան 😂
Շատ խնդալու էր իրականում, երբ ես տենց խառնաշփոթ վազեցի ներս տեսնեմ մարդիկ մեր մասին ինչ-որ լուրջ քննարկումների մեջ են 🙈
Մոռացա թողնեմ ալիքում էս պատկերները 💕
Երեկ ամենասիրուն փետրավոր ամպերն են եղել երկնքում, տեսե՞լ եք 🙈 Ես աշխատանքի էի, որ ընկերներս բերեցին ցույց տվեցին նկարները ... խենթացաաաա:
Ես հասցրեցի մայրամուտին վայելեմ էդ սիրունությունը ու էլի աննկարագրելի էր ✨
Մարդիկ կային, ովքեր սպասում էին: Չհաշված իմ շատ վատ վիճակը ու վերջին ժամերի խառմաշփոթը ամեն պարագայում եկել եմ ալիքը, գրել եմ ու կիսվել Ձեզ հետ 🫂
Իսկ հիմա քնեմ, այիսնքն փորձեմ քնել, որովհետև վաղը շատ շուտ պետք ա արթնանամ ) ✨
Բարի գիշեր սիրելիներս, իսկ ես վաղը փոստի սրտիկներից կհասկանամ ինչքանով էր հետաքրքիր ու օգտագար Ձեզ 🤍
Վերևում թողել եմ մի քանի հատվածներ գրքից, բայց հավատացնում եմ, որ դրանք շատ քիչ են էս գիրքը մի փոքր նկարագրելու համար ... Ուղղակի սահմանափակվել եմ, որ չպատմեմ գիրքը մի կերպ ) 🤎
Ապշելու գիրք ա... անկեղծ ապշելու: Հասկացա, որ էս գրողի ձեռագիրը շաաաատ անբացատրելի ուրիշ ա, շատ խորն ու մտածված ա ամեն ինչ: Հերոսներից յուրաքանչյուրը հասնում ա իր տրամաբանական ավարտին, ոչ մի բան կիսատ ու չբացահայտված չի մնում, նույնիսկ ամենափոքր գաղտնիքը ու քեզ մնում ա մենակ ապշել էս ամեն ինչի խորությունից ...
Գիրքը ծանր ա բավականին, եթե հոգեճնշող վիճակում եք, խորհուրդ չի տրվում որովհետև ամեն հերոսի համար ճնշվելու եք կարդալուց ու ծանր ապրումներ ունենաք, համենայնդեպս ամեն ինչ նենց ա գրված, որ ես ունեցել եմ: Ես շատ եմ խորանում ուղղակի, երևի պետք չի էդքան ) Ինչևէ
Գիրքը երկու տղաների կյանքի մասին ա ի տարբերություն «Հազար չքնաղ արևներ» - ի, որտեղ խոսվում էր հիմնականում կանանց աֆղանական կյանքի մասին: Երկուսում էլ հեղինակը շոշափում ա շատ նուրբ թեմաներ, շա՜տ նուրբ ու անկախ քեզնից ցավ ես ապրում մեծ ) Ընթացքում նորից պատերազմ ... Ու երևի մինչև էս ինչքան էլ կարդացել ու իմացել եմ, երբե՜ք էսքան խորը չեմ հասկացել ու զգացել հենց Աֆղանական պատերազմը կամ առհասարակ կյանքը Աֆղանստանում իրանց ուրիշ օրենքներով ու բարքերով ... Էս հեղինակի գրքրերը ամենալավ տարբերակն են բոլոր պատկերացումները կազմելու համար ...
Նմանատիպ տողերից փշաքաղվել եմ նույնիսկ :
" - Մահվան վկայականներ ունե՞ք
- Մենք Աֆղանստանի մասին ենք խոսում, մարդկանց մեծ մասը նույնիսկ ծննդյան վկայակններ չունի )
Աֆղանստանում շատ երեխաներ կան, բայց մանկություն չկա ... " ու սենց շատ ու շատ տողեր :
Եթե փորձեմ փակագծերը չբացել որ Ձեզ էլ նույնչափ հետաքրքիր լինի գրքի մասին կամբողջացնեմ սենց : Գիրքը ընկերության մասին ա ու էդ ընկերության մեջ ազնիվ, նվիրված ու անձնազոհ ընկերոջ մասին ... նույն ժամանակ համ էլ սխալ ընկերության մասին ) Երկու տղաների մասին, որոնց մեջ շա՜տ կարևոր ու շա՜տ մեծ գաղտնիք կա : Շատ ցավի մասին ա էս գիրքը, մեղքի ու տառապանքի մասին, երբ մի ամբողջ կյանք ապրում ես արածներիդ հետևանքները ... Ստորության, դաժանության մասին ա գիրքը ) Ծնող-երեխա փոխհարաբերությունների ու դրա հետևանքների մասին գիրք ... Ու հավատի, որն ի վերջո արթնանում ա վերջում : 🫶🏻
Անընդհատ կպատմեմ հեսա, բայց էնքան եմ ուզում կարդաք էս գիրքը կամ էս հեղինակից ցանկացած գիրք : Մարդակյին արժքների մասին էնքան բան կսովորեք լուրջ, էնքան նուրբ ու խորը թեմաների կառընչվեք, էնքան բան կհասկանաք ...
Գիրքը նորից 400 էջ ա մոտ:
Ես կեսը օրեր առաջ կարդացի, կեսը՝ երեկ: Եթե ասեմ որ թեթև գնում ա, չէ ... կամ իմ հոգեվիճակից էր դա 😅 ամեն դեպքում երբ խորանում ես, կտրվել չես ուզում ու միանգամից վերջացնում ես :
Շատ եմ հավանել, շա՜տ ... կարդացածս լավագույն գրքերից էր ու միանշանակ խորհուրդ եմ տալիս կարդալ, սիրելիներս 🤎
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
