cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը հեռուստամեկնաբան է, մեդիափորձագետ և կինովավերագրող

إظهار المزيد
مشاركات الإعلانات
7 643
المشتركون
+624 ساعات
+247 أيام
+15930 أيام
توزيع وقت النشر

جاري تحميل البيانات...

Find out who reads your channel

This graph will show you who besides your subscribers reads your channel and learn about other sources of traffic.
Views Sources
تحليل النشر
المشاركاتالمشاهدات
الأسهم
ديناميات المشاهدات
01
⚡️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ հայրենակիցներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝ 096 492984, էլ. հասցե՝ [email protected] «Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով: Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ: «Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00:
1 8291Loading...
02
Մի կողմից իշխանության մանկլավիկները գյուղերում փորձում են վախեցնել Արցախցիներին, թե մայիսի 26-ի մեծ հանրահավաքին մասնակցելու դեպքում նրանց կվտարեն գյուղից, մյուս կողմից իշխանության իրավապահները սարքովի գործեր են հարուցում Արցախում պաշտոն ունեցած և ներկայումս Արցախցիների վրա ազդեցություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Նախորդ օրը ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետին, այս գիշեր էլ' Մարտակերտի քաղաքապետին։ Չի բացառվում, որ առաջիկա օրվա ընթացքում կփորձեն շարքից հանել Մարտունու, Շուշիի, Ստեփանակերտի վարչակազմերի ղեկավարներին, քաղաքապետերին։ Այս ձերբակալությունների նպատակն է մեկուսացնել ակտիվ Արցախցիներին, ինչի հետևանքով սովորական մարդիկ կարող են վախենալ և զերծ մնալ Սրբազան պայքարին մասնակցելուց։ Բայց խնդիրն այն է, որ Նիկոլն ու նրա մանկլավիկները լավ չեն ճանաչում Արցախցիներին։ Սրանք չգիտեն, թե ով է Արցախցին, ինչպես է թշնամուն ծնկի բերել ու եթե չլիներ Նիկոլի դավադիր գործարքը, Արցախը չէր հանձնվի։ Սրանք նաև չգիտեն, որ Արցախցիները սպառնալիքից չեն վախենում ու կարող են ավելի բորբոքել։ Երեկ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի Արցախցի հայրենակից ասում էր' գյուղապետը կանչել էր և մատ էր թափ տալիս, թե չմասնակցեք հավաքներին։ Ասացինք, այս սպառնալիքից հետո հաստատ գնալու ենք , դու էլ մատդ ներս քաշիր, այլապես հակառակ ուղղությամբ կգնա... (էթիկայից ելնելով' շարունակությունը թողնում եմ ձեր երևակայությանը): Արարատի մարզի Նոր կյանք գյուղում ինչ-որ մանր-մունր խաղամոլներ են ակտիվացել, փորձում են վախեցնել մարդկանց։ Արամ անունով մի ջահել համարձակվում է մարդկանց սպառնալ։ Անձամբ եմ զբաղվելու դրա հարցերով։ Միայն օրենքի շրջանակում, բայց խստագույնս։ Սիրելի Արցախցիներ, շան տեղ չդնեք դրանց սպառնալիքները։ Ոչինչ չեն կարող անել' ոչ տներից վտարել, ոչ էլ զրկել պետական սոցիալական աջակցությունից։ Իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն։ Գյուղն էլ իրենց սեփականությունը չի, որ թողնեն կամ վտարեն։ Հերները կանիծվի, մեկը փորձի մի Արցախցու վտարել մի տեղից։ Հիշեք, կծան շունչը հաչան չի լինում։
3 3469Loading...
03
Media files
2 7615Loading...
04
Արարատի մարզից այսօր արդեն 4-րդ ահազանգն եմ ստանում, որ տեղական իշխանիկները հանդիպում են գյուղերում բնակվող Արցախցիների հետ ու պահանջում հանկարծ չմասնակցել մայիսի 26-ին սպասվող Սրբազան պայքարի մեծ հանրահավաքին։ Սպառնում են, թե մասնակցելու դեպքում Արցախցիներին կվտարեն տվյալ գյուղից։ Արդեն որոշ պաշտոնյաների անուններ կան մոտս։ Սիրելի Արցախցիներ, խնդրում եմ նման դեպքերում ինձ կոնկրետ անուններով տեղյակ պահեք, նաև թքեք այդպիսի պաշտոնյայի դեմքին ու ասեք, որ իրենք էդքան չկան, որ կարողանան հային վտարել Հայաստանի որևէ վայրից։ Արցախցի տղամարդկանց առաջարկում եմ ամենավերջին հայհոյանքը տալ այդ սպառնալիքը հնչեցնողին։ Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին։ Շուտով հանցագործության մասին հաղորդում են տալու ազգամիջյան թշնամանք հրահրելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Կոնկրետ պաշտոնյաների անուններ են տրվելու։
3 3878Loading...
05
Էգոիզմը, եսակենտրոնությունը մարդկային բնույթի ամենամերժելի երևույթներից մեկն է, երբ սեփական անձը և նրա ցանկությունները վեր են դասվում ամեն ինչից։ Էգոիզմը կործանարար հետևանքներ է ունենում ամենուր' անձնական հարաբերություններից մինչև պետական կառավարում և քաղաքականություն։ Արցախի հանձնումը ևս էգոիզմի հետևանք էր, երբ կոնկրետ մարդիկ իրենց անձի փրկության համար զոհաբերեցին հայրենիքը։ Այսօր էլ տեղի ունեցող իրադարձությունները էգոիզմի դրսևորում են։ Մարդիկ վախենում են կորցնել իրենց հարստությունը և թիկնապահներին, դրա համար պատրաստ են զոհաբերել ամբողջ երկիրը։ Էգոիզմը կուրացնում է մարդուն։ Կույր մի եղեք։ Սեփական անձից առավել սիրեք ուրիշներին, սիրեք ձեր մտերիմ մարդկանց, սիրեք հայրենիքը։ Այլապես ես-ը մենակ է մնում, երբ կենտրոնանում եք միայն ես-ի վրա։
2 7420Loading...
06
Կիրանցում մարդիկ այրում են իրենց տները․ Կրկին նույն իրողությունն է, ինչ եղավ Աղավնոյում, Բերձորում և Արցախի շատ ու շատ այլ բնակավայրերում։ Մարդկանց հանում են իրենց տներից, խլում տասնամյակների ընթացքում ստեղծածն ու տալիս թշնամուն։ Եվ դա արվում է Հայաստանի իշխանության ձեռքով։ Դա արվում է, քանի որ Հայաստանի ղեկավարները դարձել են թշնամու ոտքի տակի փալաս և անում են այն, ինչ իրենց հրահանգում են Բաքվից ու Անկարայից։ Տավուշի մարզի Կիրանց գյուղում մարդիկ սկսել են քանդել իրենց կառույցները, այրել տները, իսկ հայտնի կամրջի մոտ, որտեղով մենք միշտ անցնում ենք դեպի Նոյեմբերյան գնալիս, արդեն խանութն են հանում։ Այսպես հանձնվում է ամեն ինչ․․․ ամեն ամեն ինչ։ Վառվում են մարդկանց կենսագրություններն ու կյանքի իմաստը։
6 00714Loading...
07
ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վատ է հիմար ու ծիծաղելի տեսանյութեր տարածում, քան նույնիսկ Perfect TV-ն։ Մի քանի օր առաջ էլ տարածել էին, թե մարդկանց 3000 դրամ տալով՝ շրջագայության անվան տակ խաբել տարել են Կիրանցի ընդդիմադիր ակցիային։ Այսինքն մարդուն համ փող տան, համ էլ տանեն շրջագայության։ Հիմարությունն ինչքան մեծ է, այնքան շատ են հավատում դրան։ Քննչական կոմիտեին մի հուշում անեմ։ Մի քանի շաբաթ առաջ ես էլ ավտոբուս վերցրի ու 20-ից ավելի մարդկանց տարա սկզբում Կիրանց, մի քանի օր հետո էլ՝ Դիլիջան՝ միանալու Սրբազանի առաջնորդած երթին։ Կարող եք ինձ վրա էլ քրեական գործ հարուցել։ Մանավանդ դրա փորձը ունեք, համ էլ ձեր գործողությունները տրամաբանության հետ կապ չունեն և ուղիղ վարչապետի գրասենյակից են գալիս։ Բայց մի խնդիր կա։ Լևոն Քոչարյանին ո՞նց գտնենք, որ մի կադր նկարեք միասին։Բայց կարող եք մոնտաժել։ Իսկ հեգնանքը եթե մի կողմ թողնենք։ Մի բանի համար եմ ափսոսում։ Որ Գոռ Աբրահամյանի նման կայացած մասնագետն ու մարդը աշխատում է այդ անորակ համակարգի մամուլի քարտուղար։ Գոռը կարգին մարդ է, անկեղծորեն ափսոս է, որ Քննչական կոմիտեի այդ անբարո և հիմար տեսանյութերը հետո կապվելու են նրա անվան հետ։
2 6911Loading...
08
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ընթացքին, այսօր հայտարարել է, որ շարժման առաջնորդները, ընդդիմադիր գործիչները և այլն, կարող են, մեռնել կամ բանտարկվել, կամ այլ կերպ հալածվելլ։ Իշխանական պատգամավորն, ըստ էության, Ազգային Ժողովի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Այն նույն ժողովրդին է սպառնում, որի հազարավոր զավակներ այդ նույն իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում զոհվել են սահմանին։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով, որ եթե շարունակեն մասնակցել ցույցերին կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է։ Բայց գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիր և կարևոր հանգամանքը։ Այն, որ մեզ միայն Սուքիասյանը չի սպառնում։ Նման սպառնալիքներ մենք ավելի վաղ ենք ստացել։ Բացեք թուրքական մամուլը և տեսեք, թե ինչ է գրում Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականը։ Ահա վերնագիրը. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»: Հոդվածում նշվում է, իբր հենց հայերն են սպանելու Բագրատ Սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա երբ համադրում ենք Սուքիքասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է։ Դրա համար էլ սպառնում են։
2 0416Loading...
09
Media files
3 0701Loading...
10
Անգեղակոթի 2021-ի դեպքի մասին ճշմարտությունը․ Նիկոլի քարոզիչները պարբերաբար մեջտեղ են գցում «Անգեղակոթի կռիվ» արտահայտությունը՝ փորձելով մարդկանց մեջ ապատեղեկատվություն տարածել իբր թե Սիսիանի այդ գյուղում իմ կամ ընկերներիս դեմ ինչ-որ հարձակման մասին։ Ի՞նչ է եղել իրականում։ 2021թ․ նոյեմբերի 20-ին գաղափարակից ընկերների հետ մեկնել էինք Գորիս՝ իրազեկման ակցիաներ անելու և ավտոերթով Երևան վերադառնալու համար։ Գորիսում ոստիկանության որոշ ծառայողներ «պոչ» էին նստել մեր մեքենաներին ու հետևում էին, թե ուր ենք գնում, ում հետ ենք հանդիպում։ Արդյունքում մենք կանգնեցրինք այդ ապիկար ոստիկաններին ու ամոթանք տվեցինք, իրենք բառացիորեն փախան։ Տեսանյութ էլ կա։ Երևան վերադարձին Սիսիանի Անգեղակոթ գյուղի մոտ մեր ընկերներից Մարինա Խաչատրյանը որոշեց ուղիղ եթերում պատմել Անգեղակոթին սպառնացող վտանգների մասին՝ շեշտելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարքը, որի մասին այն ժամանակ անթաքույց խոսում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մարինայի ուղիղ եթերի ժամանակ ինձ մոտեցավ Անգեղակոթի մի տղամարդ բնակիչ ու հարցրեց մանրամասները։ Դժգոհեց, որ մեծ պայքար չի լինում Նիկոլի դեմ, որ իրենք էլ վստահեն ու դուրս գան։ Այդ պահին մեկ այլ մեքենա մոտեցավ։ Դա տեսնելով՝ Անգեղակոթի բնակիչ տղամարդը ինձ ասաց, որ զգուշանամ այդ մեքենայի վարորդից։ Ասաց, որ Սևակ անունով այդ մարդը դպրոցի տնօրեն է կամ նման մի բան ու մոլի նիկոլական։ Իրոք, մոտեցավ Սևակը և Մարինային սկսեց վիրավորել, ապա շրջվեց իմ կողմը և ինձ ստախոս անվանեց։ Մարինա Խաչատրյանի ուղիղ եթերում էլ տվյալ անձին սկսեցի հանդարտ տոնով բացատրել, որ ինքը հիմար է։ Այդ ընթացքում էլի մարդիկ եկան, որոնք Սևակ անունով այդ սադրիչին բառացիորեն քաշեցին տարան՝ ասելով, որ մարդիկ զզվել են նրա նիկոլական արարքներից։ Ու մինչ ես բարեկամաբար զրուցում էի Անգեղակոթի մի խումբ բնակիչների հետ՝ սպասելով Մարինայի ուղիղ եթերի ավարտին, հանկարծ մեծ արագությամբ մի սմբուկագույն ժիգուլի մոտեցավ, կանգ առավ, և միջից իջան 4-5 հոգի 60-70 տարեկան տղամարդիկ։ Սրանք սկսեցին մեզ հայհոյել ու փորձեցին քարերով հարվածել։ Ակնհայտ էր, որ սադրանք է։ Տեղացիները զգուշացրին, որ դրանք գյուղի հարբեցողներից են, որոնց հաջողությամբ օգտագործում են Նիկոլի պաշտոնյաները։ Մեզ համար պարզ էր, որ դրանց ուղարկել են կռիվ հրահրելու, ապա այդ կռվի պատճառով մեզ վրա քրեական գործեր կարելու համար։ Ու քանի որ սադրիչները տարեց մարդիկ էին, փորձել էին նրանց միջոցով անել ամեն տեսակի անամոթություն։ Ես մոտեցա այդ սադրիչներից մեկին ու հանգիստ տոնով ասացի, որ չշարունակի հայհոյել, այլապես ես իրենից ավելի խայտառակ բառեր կարող եմ ասել։ Այդ պահին նկատեցի, որ 2 հոգի հարձակվել են մեր Արթուր Գրիգորյանի վրա և փորձում են նրան խփել։ Արթուրը կարող էր ամեն մեկին մի մուշտիով գետնին տապալել, բայց համառորեն զսպում էր իրեն։ Սկսվեց հրմշտոց, որին մոտ 100 մետրից հանգիստ հետևում էին ոստիկանները՝ սպասելով ծեծկռտուքի։ Անգեղակոթի խելամիտ բնակիչների հետ ճիշտ գնահատելով իրավիճակը՝ սադրիչներին հրեցինք մի կողմ, ապա իմ ընկերներին համոզելով նստեցրի մեքենաները, որ շարժվենք։ Ես ինքս մոտեցա Անգեղակոթցիներին և ներողություն խնդրեցի պատահածի համար։ Իրենք էլ իրենց կողմից ներողություն խնդրեցին համագյուղացի հարբեցող մի քանի հոգու արած սադրանքի համար։ Թե հետո այդ տարեց մարդկանց տարան գյուղում ինչ դաստիարակչական աշխատանք արեցին, չգիտեմ։ Մենք վերադարձանք Երևան, իսկ Սիսիանի ոստիկանները այդպես էլ չստացան իրենց սպասած կռիվը, որ ձերբակալեին մեզ։ Սա է եղել ամբողջը, որը փչելով տարածում են Նիկոլի քարոզիչները, իբր թե Անգեղակոթում չգիտեմ ինչ բախումներ են եղել։ Հուսով եմ, այս տարեց սադրիչները գոնե հիմա հասկանում են, թե Նիկոլի սրիկաները իրենց ինչպես են օգտագործել։ Թեպետ հարբեցող մարդկանց համար կարևորը հասկանալը չէ, հարբելն է։
4 0114Loading...
11
Media files
3 7127Loading...
12
Նայում էի Տավուշի մարզի Կիրանց գյուղում առաջացած սննդամթերքի պակասի տեսանյութը։ Հացի և այլ ապրանքների մատակարար մեքենային հայ ոստիկանները թույլ չեն տվել մտնի գյուղ։ Խանութներում դարակները սկսել են դատարկվել։ Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023-ին։ Բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը։ Թուրքն էլ ճանապարհ փակելու պատճառաբանություն ուներ։ Ասում էր' անվտանգության համար է անում։ Այդպես սովի ճիրաններում էր պահում Արցախի մեր հայրենակիցներին։ Կիրանցում հյա ոստիկաններն էլ ասում են' անվտանգության համար են անում, ու էլի սովի պատճառ են դառնում։ Գտեք 1 տարբերություն։
4 2769Loading...
13
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ զոհվել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի գրավյալ տարածքներից վերադառնալիս ուղղաթիռի վթարի հետևանքով։ Իրանական փորձագիտական դաշտը և քաղաքական գործիչներն արդեն մատնանշում են հենց Ադրբեջանի և Իսրայելի միջամտությունը։ Իսրայելը շտապել է հերքել իր հնարավոր մասնակցությունը Իրանի նախագահի ուղղաթիռի կործանմանը, իսկ Ադրբեջանի նախագահը պարբերաբար "եղբայր" է անվանում Իրանի նախագահին։ Պաշտոնապես նախնական նշվում է վատ եղանակը' որպես ուղղաթիռի վթարի պատճառ։ Բայց դեռ մասնագետները չեն ուսումնասիրել կործանման վայրը և չեն նշել բուն պատճառը։ Ադրբեջանում անվտանգության խորհրդի հրատապ փակ նիստ է հրավիրվել։ Հիշեցնեմ, որ Արցախի հարավում 2020-ի տարեվերջից տեղակայվել են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումներ, որոնք հետախուզական աշխատանքներ են կատարում Իրանի սահմանին։ Իրանի նախագահի ուղղաթիռը անցել է այն տարածքով, որտեղ տեղակայված են Իսրայելի հատուկ ծառայությունների ստորաբաժանումները։
4 35915Loading...
14
Իրանի նախագահը մեկնել է Արցախի գրավյալ տարածքներ ու Ջրականի շրջանում Իլհամ Ալիևի հետ մասնակցել ջրամբարի ամբարտակի բացման արարողությանը։ Հիշեցնեմ, որ 2020-ի դեկտեմբերից Արցախի Ջրականի, Կովսականի, Վարանդայի ու Հադրութի շրջաններում տեղակայվել են իսրայելական հետախուզական ծառայությունների ստորաբաժանումներ, որոնց թիրախը Իրանն է։ Իրանի նախագահը հենց Ջրականի շրջանում էր, որտեղ Իլհամ Ալիևին հրաժեշտ տալուց հետո ուղղաթիռով պիտի վերադառնար Թեհրան։ Ճանապարհին ուղղաթիռի հետ կապը կորել է։ Փրկարարական աշխատանքներն արդեն մի քանի ժամ է, արդյունք չեն տալիս։ Իրանական զլմ-ները կոնկրետ ոչինչ չեն ասում, հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեյին անվտանգության խորհրդի հրատապ նիստ է գումարել, իսկ Իսրայելի ու Ադրբեջանի լրատվամիջոցները շտապում են հայտարարել, թե Իրանի նախագահը մահացել է։ Ինչո՞ւ։
5 09837Loading...
15
2018-ից հետո, իսկ առավել ևս 2020-ից հետո Հայաստանում ձևավորվել է մի քաղաքական միջավայր, երբ ընդդիմադիր գործիչները իրենց հասանելի միջոցներով անխնա քննադատում ու մեղադրում են իշխանությանը, իշխանությունն էլ իր միջոցներով քննադատում ու մեղադրում է ընդդիմադիրներին։ Մեծ հաշվով որևէ արդյունք չի լինում, քանի որ երկիրը շարունակում է գլորվել անդունդը, իսկ ժողովուրդը շվարած նայում է մեկ նրան, մեկ մյուսին։ Չկա բանավեճ, չկա ճշմարտությունը գտնելու որևէ միջոց, քանի որ կողմերից որևէ մեկը չի ուզում լսել հակառակ կողմին։ Ընդդիմության համար իշխանությունը հայրենիքը վաճառող դավաճանների հավաքածու է, որը պետք է օր առաջ հեռանա, իսկ իշխանության համար ընդդիմադիրները նախկինների հետ կապված թալանչիներ են, որոնք ուզում են գալ իշխանության ու իրենց պատժել։ Ժողովուրդը նայում է երկուսին էլ ու չի կարողանում հասկանալ, թե ով է ճիշտ։ Առանձին վերցրած, ամեն մեկը համոզիչ է խոսում, ամեն կողմն ունի իր փաստարկները, և բնականաբար ժողովրդի մի հատված հավատում է մի կողմին, մեկ այլ հատված' մյուս կողմին։ Իսկ պատրա՞ստ են արդյոք իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները դեմ դիմաց նստել և ուղիղ եթերում բանավիճել։ Ես անում եմ առաջին քայլը' որպես ընդդիմադիր գործիչ, ով երբևէ որևէ գործնական հարաբերություն չի ունեցել ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ։ Իշխանության պաշտոնյաներին կամ խոշոր տրամաչափի որևէ գործչի հրավիրում եմ ուղիղ եթերում բանավեճի։ Եկեք խոսենք բաց և փաստերով' առանց միմյանց վիրավորելու կամ պիտակավորելու։ Տեսնենք, թե ով ավելի համոզիչ կլինի ժողովրդի համար։ Բայց խնդրում եմ չառաջարկել փոքր տրամաչափի քարոզիչներին, որոնք գիշեր-ցերեկ կեղծիք են տարածում ու հիստերիկ գոռգոռում եթերներում։ Եթե իշխանությունը ունի լուրջ գործիչներ, առաջարկեք։ Պատրաստ եմ կոնկրետ և առողջ բանավեճի հանուն ճշմարտության և մեր ժողովրդի, մեր պետականության։
4 9763Loading...
16
Հայ-ադրբեջանական «պայմանավորվածության» մի փոքրիկ օրինակ 1918 թ. Գանձակի կոտորածների ժամանակ, երբ երկրամասի հայությունը շրջափակման մեջ էր։ Հաճախ է պատահել, որ այսօր ադրբեջանցի հորջորջվող կովկասյան թուրքերը, նախապես որոշակի գումար վերցնելով իրենց ծանոթ հայերից, փոխարենը «խոստանում» էին մասնավոր, գաղտնի կերպով ցորեն և պարենային այլ մթերքներ տալ նրանց: Այդպիսի «պայմանավորվածություններից» մեկի ժամանակ, երբ հայերը մոտենում են քաղաքամեջի կամրջին' ցորենը ստանալու, տեսնում են, որ պարկերից մեկը-երկուսը լցրած է գարիով, իսկ 10-12-ը՝ անասունի աղբով... Սա, իհարկե, շատ փոքրիկ և առարկայական օրինակ է, բայց լավագույնս արտացոլում է թուրքի՝ պայմանավորվածություն գաղափարի հասկացողությունը՝ լինի ցորենի վաճառքի, թե խաղաղության մասին:
4 0915Loading...
17
32 տարի առաջ՝ 1992 թ. մայիսի 18-ին հայկական բանակն ազատագրեց իմ հարազատ Բերձոր (նախկին Լաչին) քաղաքը և Արցախը ցամաքային ճանապարհով միացավ Հայաստանի մնացած հատվածին։ 2022 թ. բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը այս կարևորագույն քաղաքը՝ հազարավոր հայերի տներով հանձնեց թշնամուն, որը թույլ տվեց Ադրբեջանին մի քանի ամսից լիարժեք շրջափակել Արցախն ու հասնել 2023 թ. սեպտեմբերի հաղթանակի ու Արցախի լիարժեք գրավման։ Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը։ 2022 թ. ամռանը մենք բավարար չպայքարեցինք՝ կանգնացնելու համար արցախյան աղետը։ 2024 թ. մայիսին հնարավորություն ունենք այնպես անելու, որ մյուս տարի այս ժամանակ չխոսենք Սյունիքի ու Տավուշի մարզերի լիարժեք կորստի մասին։ Ամենաարդյունավետ ձևն այս պահին Սրբազան շարժմանը միանալն է։ Իսկ մինչ այդ՝ շնորհավոր տոնդ, Բերձո՛րս։ Դեռ գալու եմ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
3 8197Loading...
18
Մայիսի 17-ին նկատեցի, որ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման հավաքին ներկա էր նաև նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Այն մարդը, ով պաշտոնավարման ժամանակ բազմաթիվ անգամներ կարող էր ի պաշտոնե որոշում կայացնել կալանավորել Նիկոլ Փաշինյանին ու կանխել Արցախի ամբողջական հանձնումը, նաև Տավուշի և այլ տարածքների մասնատումը։ Հիմա էլ պաշտոնյա չէ, գուցե նեղացել է Նիկոլից ու դարձել ընդդիմադիր։ Գուցե արդարանում է, թե պաշտոնավարման ժամանակ այլ տարբերակ չի ունեցել, բացի Նիկոլի հրահանգները անելուց։ Բայց դա կեղծ է, երեսպաշտություն է, մանավանդ գլխավոր դատախազի պարագայում, որի ձեռքում բազմաթիվ հնարավորություններ կան օրենքով թույլատրված։ Պարզապես մարդը լավ պաշտոն ուներ, մեծ փողեր էր ստանում, իրեն հազար տարի պետք չէր մտնել խնդիրների մեջ հանուն ինչ-որ հայրենիքի։ Հիմա նույնկերպ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի մասին է։ Արդեն տեղեկություններ կան, որ նեղսրտում է Նիկոլի հանցանքներից, համաձայն չէ նրա հետ, փորձում է չդառնալ ժողովրդի դեմ իրականացվող բռնությունների հրահանգող ու այդ դերը փոխանցել է փոխնախարար Արփինե Սարգսյանին։ Վաղը որ պաշտոնից ազատվի, համարյա վստահ եմ, որ էլի ընդդիմադիր կդառնա, կասի, թե ինքը համաձայն չէր Նիկոլի հետ։ Համաձայն չես, Նիկոլին չենթարկվելու հրաման տուր ոստիկաններին։ Մտիր Նիկոլի մոտ ու ասա, որ ոստիկանությունը չի կատարելու Նիկոլի ապօրինի հրամանները։ Տես ոնց է 1 ժամ հետո Նիկոլը հրաժարականի դիմում գրելու և փախչելու երկրից։ Իրականում Նիկոլն իրենով որևէ բան չի ներկայացնում, եթե նրան չպահեն ոստիկանության ղեկավարներն ու գլխավոր դատախազը։ Իսկ դրանք հանուն փողի ու պաշտոնի ամեն ինչ ուրանում են, հետո երբ զրկվում են երկուսից էլ, դառնում են խիստ հայրենասեր։ Այդպես չի լինում։ Չի կարող Արթուր Դավթյանի նման մարդը լինել ազգային ընդդիմադիր, երբ ինքն է Արցախի հանձնման հիմնական մեղավորներից մեկը։
3 3057Loading...
19
2023-ի մայիսին հանրահավաք էինք անում Օպերայի մոտ, ու մեզ անհրաժեշտ էին բարձրախոսներ, դինամիկներ։ Լիստով գտանք բավական էժան վարձակալության մի հայտարարություն' օրը 10.000 դրամ։ Երևանի Շենգավիթ թաղամասի Տարոնցու 7-րդ կամ 9-րդ փողոցում էր։ Գնացինք։ Տնից դուրս եկավ մի հաստագլուխ արական սեռի հումանոիդ։ Սարքավորումները մեքենայիս մեջ տեղավորելու ընթացքում հարցրեց, թե ինչի համար ենք տանում։ Ասացի' հանրահավաքի։ Տարօրինակ ժպիտ եկավ դեմքին։ - Կարող ա՞ փողոց փակեք,- հարցրեց հաստագլուխը։ Ասացի, որ այդպիսի ծրագիր չունենք, բայց ոչինչ բացառված չէ... Նույն օրը ուշ երեկոյան, երբ խաղաղ ու առանց միջադեպի հանրահավաքից հետո վերադարձրինք սարքավորումները, դժգոհ դեմքով դուրս եկավ հաստագլուխն ու հարցրեց, թե ինչու փողոց չփակեցինք։ Ասացի, որ դրա անհրաժեշտությունը չկար։ - Ապե, բա ես ձեր վրա ստավկա էի դրե,- նեղսրտած ասաց հաստագլուխը։ Կրկին չհասկացա, թե ինչ է բարբաջում։ Պարզվեց, ինքը կարմիր բերետավոր է։ Գործից դուրս վարձակալությամբ բարձրախոսներ է տալիս, իսկ գործի մեջ ուրախանում է, երբ փողոց են փակում, քանի որ նման դեպքերում, երբ իրենց կանչում են մարդկանց ծեծելու և բերման ենթարկելու համար, ստանում են օրական լրացուցիչ 40.000 դրամ։
3 84415Loading...
20
Media files
4 1363Loading...
21
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը ակտիվ կերպով պատրաստվում է նոր պատերազմի' տարեցտարի մեծացնելով ինչպես զենքի, այնպես էլ զորավարժությունների քանակը։ ❗2021-ին Ադրբեջանը անցկացրել է 5 զորավարժություն։ ❗2022-ին Ադրբեջանը անցկացրել է 12 զորավարժություն։ ❗2023-ին Ադրբեջանը անցկացրել է 25 զորավարժություն։ ❗2024-ի առաջին մոտ 5 ամսվա ընթացքում Ադրբեջանը հասցրել է անցկացնել մոտ 30 զորավարժություն։ Ինչի՞ համար է Ադրբեջանը այդպես տեմպով պատրաստում իր բանակը։ Խաղաղությա՞ն։
4 84814Loading...
22
Media files
4 5247Loading...
23
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը։ Մարդիկ պիտի իմանան դրանց անունները և ամոթանք տան, հարևաններն ու բարեկամները պիտի չշփվեն դրանց հետ, կանայք ու երեխաները ամաչեն ընտանիքի այդպիսի հայր ունենալու համար։ Կարմիր բերետավոր լինելը պիտի մարդկանց համար դառնա անպատվաբեր, քանի որ դրանք ոչ թե պետության շահի, այլ Նիկոլի ու նրա մանկլավիկների մարմնի տարբեր մասերի համար են ծառայում։ Ծնունդով Ջիլ գյուղից Հայկազիկ Ջոմարդյանից հետո հաջորդ տեղեկությունը համակարգից փոխանցել են ոմն Պետիկ Քյուրդյանի մասին, որը վերջին օրերին ակտիվորեն ներգրավված է բողոքի ակցիաների մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկելու գործում։ Քաղաքացիական հագուստով բավական նորմալ մարդու տպավորություն է թողնում, բայց արի ու տես, որ կարմիր բերետով վերածվում է անհոգի գազանի, որը ամսական 220.000 դրամ աշխատավարձի ու ամեն կանչի համար 40.000 դրամ պարգևավճարի համար պատրաստ է ամեն տեսակի գազանության։ Ֆեյսբուքյան էջն էլ կա, բայց առայժմ չեմ հրապարակի։ Ընտանիքի մասին տվյալներ կան, չեմ ուզենա հանրայնացնել։
5 27710Loading...
24
Տավուշի մարզի Ազատամուտ գյուղից դեպի Ադրբեջանի սահման տանող ճանապարհը, որը երբեմնի ադրբեջանաբնակ Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերի տարածքով է անցնում ու Կայան գյուղով հասնում սահման, այս պահին ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողության տակ է։ Այսօր մայիսի 15-ն է, և ինչպես ապրիլի 19-ին հայտարարել էին Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները, պետք է հատուկ արձանագրություն ստորագրվի սահմանազատման վերաբերյալ՝ ներառելով Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հարակից տարածքները։ Որոշ տվյալներ կան, որ Հայաստանի ինչ-որ պաշտոնյաներ արդեն մեկնել են Ադրբեջանի սահման։
4 3319Loading...
25
Հայաստանն այնքան փոքր երկիր է, մեր ժողովուրդն այնքան քիչ, որ դժվար թե կարողանաս գտնել մի մարդու, ով երբևէ որևէ ակտիվություն չի ցուցաբերել կամ որևէ իրողության վերաբերյալ կարծիք չի հայտնել։ Եթե լինի այդպիսի մարդ, ապա դա թթու դրած վարունգ է, որը անտարբեր է իր հայրենիքի նկատմամբ։ Իսկ մնացած դեպքերում սեփական կարծիք ունեցող և առավել ևս կարծիքն արտահայտող մարդիկ անպայման պիտակավորվում են Նիկոլի քարոզիչների կողմից։ Հիմա հարմար է անվանել Քոչարյանական, Սերժական, ռուսամետ կամ այլ բան, վաղը Նիկոլին եթե գնեն ռուսները, արդեն հարմար կլինի ընդդիմությանը անվանել ամերիկամետ։ Մտածում եմ, որ մի օր էլ Նիկոլին հանկարծ Քոչարյանը գնի, ի՞նչ անուն պիտի տան ընդդիմադիրներին Նիկոլի քարոզիչ շունիկները։
4 2345Loading...
26
Յուրաքանչյուր քաղաքական շարժում ունի զարգացման ու հանգուցալուծման փուլեր' բացասական կամ դրական արդյունքներով։ Որպես կանոն' հստակ ծրագիր լինելու դեպքում դրանք բոլորը տևում են 7-10 օր։ Այդ ընթացքում կամ իշխանությունը պարալիզացվում է և հանձնվում, կամ շարժումը թուլանում է, բողոքի ակցիաները դառնում են շարունակական, բայց նյարդայնացնող, ինչի հետևանքով մարում են։ Նիկոլը և նրա տերերը սա լավ գիտեն ու անպայման ձգտում են հնարավորինս երկարատև դարձնել Սրբազան շարժման ընթացքը, որպեսզի այդկերպ հյուծեն։ Մայիսի 14-ը շարժման 6-րդ օրն է։ Բագրատ Սրբազանի կողմից հստակ ժամանակացույցով ծրագիր ունենալու դեպքում մինչև մայիսի 19-20 իշխանական բուրգը փուլ կգա, մանավանդ որ ոստիկանության շարքերում և ՔՊ -ում արդեն ճաքեր կան։ Ես աջակցում եմ Սրբազանին և շարունակում եմ նրա կողքին լինել։
4 89317Loading...
27
Երեկ Տավուշի մարզում էի' ծանոթանալու ապօրինի սահմանազատման ընթացքին ու միաժամանակ մեր առաջնագծի կահավորման համար քողարկիչ ցանցեր տեղ հասցնելու։ Սրբազանի առաջնորդած շարժմանը զուգահեռ գրեթե դադարեցվել են սահմանային սյուներ տեղադրելու աշխատանքները, իսկ թշնամու զորքը դեռևս չի տեղավորվել այն դիրքերում, որոնք Նիկոլը խոստացել է հանձնել։ Դա, իհարկե, չի նշանակում, թե չի հանձնելու կամ թշնամու զորքը առաջ չի գալու, պարզապես համաժողովրդական ընդվզումը լրջորեն վախեցրել է Նիկոլին ու Իլհամին, և հիմա նրանք փորձում են մեղմել մարդկանց զայրութը, իբր թե ոչ մի գործընթաց չկա։ Բայց դա ընդամենը ձևական կողմն է։ Իրականում ամբողջ գործարքը իրականացման փուլում է։ Տավուշի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր, Ոսկեվան և հարևան մյուս գյուղերում անկումային տրամադրություններ են։ Մարդիկ խիստ մտահոգված են, որ մի առավոտ տհաճ անակնկալի կգան' տեսնելով իրենց գյուղերի գլխին կանգնած թշնամու զինվորներին։ Այդ մտահոգությունը շատ մարդկանց մոտ ճամպրուկային տրամադրություն է ստեղծել։ Ու թեպետ կառավարությունը ասում է' ցածր տոկոսով վարկեր կտամ' տուն սարքեք, մարդիկ գրեթե չեն արձագանքում, քանի որ ցածը տոկոսից ավելի կարևոր' անվտանգություն չի տալիս կառավարությունը։ Տավուշում ամեն հանդիպող մարդ հարցնում էր' Սրբազանը ի՞նչ է ասում, ի՞նչ է անելու, մեր հույսը ինքն է։ Ես, իհարկե, չէի կարող Բագրատ Սրբազանի անունից ինչ-որ բան ասել, բայց վստահեցնում էի, որ պայքարը սկզբունքային է։ Տավուշցիները մեծ հույսով սպասում են, շատերն ամեն օր Երևան են գնում ու մասնակցում հանրահավաքներին, ոմանք իրենց ընտանիքի անդամներին են ուղարկում։ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից է կախված' Տավուշում մարդիկ ապրելու հնարավորություն կունենա՞ն, թե՞ ոչ։
5 7579Loading...
28
Շաբաթ և կիրակի օրերին թեպետ մարդիկ աշխատանքի չեն և կարող են ավելի շատ մասնակցել հանրահավաքների, բայց քանի որ ազատ օրեր են, իշխանության համար չի ստեղծվելու կաթվածահար վիճակ։ Այլ կերպ ասած' հանգստյան օրերին փողոց փակելն այն ազդեցությունը չունի, ինչ աշխատանքային օրերին։ Դա է պատճառը, որ շաբաթ օրը Սրբազանը նախընտրեց հանրահավաք չանել, թեպետ խաղաղ անհնազանդության ակցիաներ, որքան հասկացա, կլինեն։ Առջևում երկուշաբթի օրն է' մայիսի 13-ը։ Այդ օրը կարող է ճակատագրական լինել Նիկոլի համար, եթե մենք վաղ առավոտից ծրագրված քայլեր անենք։ Մայիսի 13-ին այլ' առանցքային երկրի ներկայացուցչի հետ կառավարության շենքում քննարկում է լինելու հեռանալու վերաբերյալ, որտեղ կլինի խոսակցություն նաև սատանայի ընտանիքի անվտանգության երաշխիքների մասին։ Կլինե՞ն երաշխիքներ, ոչ ոք չի կարող ասել, բայց որ քննարկում է այդ թեմայով, արդեն իսկ լավ է։ Առաջիկա 2-3 օրերին շատ բան կախված է լինելու նաև Սրբազանի ճիշտ ու սկզբունքային որոշումներից։ Մի քանի կոնկրետ, ծրագրային հարված, և համակարգը ամբողջովին փուլ կգա։ Ոստիկանությունում արդեն ճաքեր կան։
6 70043Loading...
29
Ո՞վ կարող է ասել' ԱԺԲ-ն է ռուսի ագենտ, թե՞ Սամվել Բաբայանն է Քոչարյանի մարդը։ Երկուսն էլ աջակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած սրբազան շարժմանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Սիրելի հայրենակիցներ, լուրջ մի վերաբերվեք Նիկոլի շնիկների պիղծ ստերին։ Սա ազգային շարժում է' անկախ քաղաքական կամ աշխարհաքաղաքական հայացքներից։
4 9766Loading...
30
Համեմատելու համար չէ, բայց պետք է ասել՝ եթե Աստծո որդի Քրիստոսին մարդիկ չխնայեցին ու ամեն տեսակի սուտ, անբարո մեղադրանք հնչեցրին նրա մասին, եկեղեցու ծառայող Բագրատ Սրբազանին ինչո՞ւ պիտի խնայեն։ Մի նայեք կեղծիք ու ատելություն տարածող սատանայի կողմը։ Դարձեք դեպի լույսը և շարունակեք պայքարը՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր Արցախի, հանուն Աստծո ճշմարիտ հավատի։
8 90212Loading...
31
Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար 1 Հետևեք հավաքի կազմակերպիչների ցուցումներին և աշխատեք սեփական նախաձեռնությամբ ոստիկանների հետ կոնտակտի չգնալ, մանավանդ եթե Ձեզ ազատությունից զրկել են։ 2 Ոստիկանության բաժնում Ձեզ կարող են պահել առավելագույնը 3 ժամ (վարչական ձերբակալման դեպքում) կամ 6 ժամ (հանցանք կատարելու կասկածով ձերբակալելու դեպքում։ Մտապահե՛ք Ձեզ փաստացի ազատությունից զրկելու ժամը-րոպեն։ 3 Եթե նախապես չեք զանգահարել, ապա բաժին հասնելուն պես քաղաքավարի ձևով պահանջեք զանգահարել Ձեր փաստաբանին 095 08 87 87 հեռախոսահամարով (իրավական աջակցության թեժ գծի հեռախոսահամար)։ 4 Զանգահարելով թեժ գծին՝ հայտնեք Ձեր անունը, ազգանունը, ոստիկանության բաժինը։ 5 Ոչինչ մի՛ ստորագրեք՝ առանց փաստաբանի։
5 4857Loading...
32
❗️Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար 1 Հետևեք հավաքի կազմակերպիչների ցուցումներին և աշխատեք սեփական նախաձեռնությամբ ոստիկանների հետ կոնտակտի չգնալ, մանավանդ եթե Ձեզ ազատությունից զրկել են։ 2 Ոստիկանության բաժնում Ձեզ կարող են պահել առավելագույնը 3 ժամ (վարչական ձերբակալման դեպքում) կամ 6 ժամ (հանցանք կատարելու կասկածով ձերբակալելու դեպքում։ Մտապահե՛ք Ձեզ փաստացի ազատությունից զրկելու ժամը-րոպեն։ 3 Եթե նախապես չեք զանգահարել, ապա բաժին հասնելուն պես քաղաքավարի ձևով պահանջեք զանգահարել Ձեր փաստաբանին 095 08 87 87 հեռախոսահամարով (իրավական աջակցության թեժ գծի հեռախոսահամար)։ 4 Զանգահարելով թեժ գծին՝ հայտնեք Ձեր անունը, ազգանունը, ոստիկանության բաժինը։ 5 Ոչինչ մի՛ ստորագրեք՝ առանց փաստաբանի։
4134Loading...
33
Ադրբեջանի նախագահի մոտ շրջապատի անդամ, վերլուծաբան Ալի Հաջիզադեն հայտարարել է. "Հայաստանում քաոսից, անարխիայից և քաղաքացիական պատերազմից խուսափելու համար, կարծում եմ, որ Թուրքիան և Ադրբեջանը, հաշվի առնելով աշխարհագրական մերձությունը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը, կարող են դիտարկել այս երկիր սահմանափակ զորակազմ ուղարկելու հարցը՝ օրինական կառավարությանը աջակցելու համար"։ Ինչպես 2021-ին, այնպես էլ հիմա մեր թշնամի երկրները անթաքույց աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Տեսնես ինչի՞ց է։
5 46544Loading...
34
Սրբազան շարժման այս օրերին ովքեր ատելության խոսք, սպառնալիք, ակնհայտ ստեր կամ անեծք են հնչեցնում Բագրատ Սրբազանի, մեր եկեղեցու կամ ընդհանրապես մեզանից յուրաքանչյուրի հասցեին' նվիրյալ պայքարի մեջ լինելու համար, խնդրում եմ ֆիքսել, սքրինշոթ անել կամ ներբեռնել ասածները և ուղարկել ինձ' հնչեցնող անձի տվյալներով հանդերձ, լինի պաշտոնյա, ոստիկան, քպ -ական, թե շարքային մարդ։ Եթե տեսնեք նաև Նիկոլին ուղղված անվերապահ աջակցության հրապարակային խոսք, խնդրում եմ դա ևս ֆիքսել և դրանց հեղինակների տվյալներով ուղարկել ինձ։ Առաջիկայում բոլոր առնետներին հիշեցնելու ենք իրենց անցյալը, որպեսզի առնետավազք չլինի, ու այսօրվա նիկոլական սրիկաները Նիկոլից հետո սահուն չդառնան "ազգային նվիրյալներ":
5 3256Loading...
35
Ի՞նչ եղավ այսօր և ի՞նչ կլինի առաջիկա օրերին, ի՞նչ կանի Բագրատ Սրբազանը։ Այս մասին մի շարք մանրամասներ կհայտնեմ ուղիղ եթերում այսօր ժամը 23:30-ին։ https://www.facebook.com/nhokhikyan2?mibextid=ZbWKwL
2 2134Loading...
36
Media files
5 39613Loading...
37
Media files
5 5777Loading...
38
Media files
4 8042Loading...
39
Media files
4 72810Loading...
40
Վերջին ամիսներին Սյունեցիների մեջ մի սև հումոր է պտտվում։ Երբ սոցապում օգնության հերթի մեջ կանգնած մարդուն հարցնում են՝ Արցախից ե՞ս, ասում է՝ չէ, Սյունիքից։ Պատասխանում են՝ գնացեք, ձեր տեղահանման հերթը եկող տարի է։ Սյունեցիներն էլ լավ գիտեն, որ Նիկոլի մնալու դեպքում Արցախցիների ճակատագիրը լինելու է իրենց հետ։ Ինչո՞ւ է հիմա լռում Սյունիքը, ո՞ւր են մեր ուժեղ ու հայրենասեր Սյունեցիները։ Ե՞րբ է Սյունիքը մեկ բռունցքով հայտարարելու Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալու մասին։
4 67412Loading...
Photo unavailableShow in Telegram
⚡️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ հայրենակիցներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն (Սրբազան պայքար) աջակցելու համար գործատուի կողմից (պետական կամ ոչ պետական համակարգում) Ձեր հանդեպ իրականացված որևէ ոչ իրավաչափ գործողության դեպքում՝ ներառյալ աշխատանքից ազատումը կամ աշխատանքից ազատման սպառնալիքը, կարող եք դիմել «ԹԵԺ ԳԻԾ» նշված տարբերակներից որևէ մեկով՝ հեռ.՝ 096 492984, էլ. հասցե՝ [email protected] «Թեժ գիծը» հավաքագրում է տեղեկատվությունը՝ Ձեր խնդրի անհատական քննարկման և աշխատանքի վերականգնման ապահովմանն աջակցելու նպատակով: Տեղեկատվության հանրայնացումը կարող է տեղի ունենալ միայն Ձեր ցանկությամբ կամ համաձայնությամբ: «Թեժ գիծը» գործում է ամեն օր 9:00-22:00:
إظهار الكل...
👍 73 12
Մի կողմից իշխանության մանկլավիկները գյուղերում փորձում են վախեցնել Արցախցիներին, թե մայիսի 26-ի մեծ հանրահավաքին մասնակցելու դեպքում նրանց կվտարեն գյուղից, մյուս կողմից իշխանության իրավապահները սարքովի գործեր են հարուցում Արցախում պաշտոն ունեցած և ներկայումս Արցախցիների վրա ազդեցություն ունեցող մարդկանց նկատմամբ։ Նախորդ օրը ձերբակալեցին Ասկերանի քաղաքապետին, այս գիշեր էլ' Մարտակերտի քաղաքապետին։ Չի բացառվում, որ առաջիկա օրվա ընթացքում կփորձեն շարքից հանել Մարտունու, Շուշիի, Ստեփանակերտի վարչակազմերի ղեկավարներին, քաղաքապետերին։ Այս ձերբակալությունների նպատակն է մեկուսացնել ակտիվ Արցախցիներին, ինչի հետևանքով սովորական մարդիկ կարող են վախենալ և զերծ մնալ Սրբազան պայքարին մասնակցելուց։ Բայց խնդիրն այն է, որ Նիկոլն ու նրա մանկլավիկները լավ չեն ճանաչում Արցախցիներին։ Սրանք չգիտեն, թե ով է Արցախցին, ինչպես է թշնամուն ծնկի բերել ու եթե չլիներ Նիկոլի դավադիր գործարքը, Արցախը չէր հանձնվի։ Սրանք նաև չգիտեն, որ Արցախցիները սպառնալիքից չեն վախենում ու կարող են ավելի բորբոքել։ Երեկ Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մի Արցախցի հայրենակից ասում էր' գյուղապետը կանչել էր և մատ էր թափ տալիս, թե չմասնակցեք հավաքներին։ Ասացինք, այս սպառնալիքից հետո հաստատ գնալու ենք , դու էլ մատդ ներս քաշիր, այլապես հակառակ ուղղությամբ կգնա... (էթիկայից ելնելով' շարունակությունը թողնում եմ ձեր երևակայությանը): Արարատի մարզի Նոր կյանք գյուղում ինչ-որ մանր-մունր խաղամոլներ են ակտիվացել, փորձում են վախեցնել մարդկանց։ Արամ անունով մի ջահել համարձակվում է մարդկանց սպառնալ։ Անձամբ եմ զբաղվելու դրա հարցերով։ Միայն օրենքի շրջանակում, բայց խստագույնս։ Սիրելի Արցախցիներ, շան տեղ չդնեք դրանց սպառնալիքները։ Ոչինչ չեն կարող անել' ոչ տներից վտարել, ոչ էլ զրկել պետական սոցիալական աջակցությունից։ Իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն։ Գյուղն էլ իրենց սեփականությունը չի, որ թողնեն կամ վտարեն։ Հերները կանիծվի, մեկը փորձի մի Արցախցու վտարել մի տեղից։ Հիշեք, կծան շունչը հաչան չի լինում։
إظهار الكل...
91👍 29
Ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը այսօր երեկոյան ժամը 21-ի ուղիղ եթերում.Anonymous voting
  • Խոսելու է Տավուշի տարածքները բարեհաջող հանձնելու մասին
  • Խոսելու է Սրբազան պայքարի մասին և բամբասելու
  • Իր կողմնակիցներին կոչ է անելու դուրս գալ փողոց և իրեն աջակցել
  • Հայտարարելու է արտակարգ ռեժիմ
  • Խոսելու է Ռուսաստանի դեմ
  • Հրաժարական է տալու
0 votes
Արարատի մարզից այսօր արդեն 4-րդ ահազանգն եմ ստանում, որ տեղական իշխանիկները հանդիպում են գյուղերում բնակվող Արցախցիների հետ ու պահանջում հանկարծ չմասնակցել մայիսի 26-ին սպասվող Սրբազան պայքարի մեծ հանրահավաքին։ Սպառնում են, թե մասնակցելու դեպքում Արցախցիներին կվտարեն տվյալ գյուղից։ Արդեն որոշ պաշտոնյաների անուններ կան մոտս։ Սիրելի Արցախցիներ, խնդրում եմ նման դեպքերում ինձ կոնկրետ անուններով տեղյակ պահեք, նաև թքեք այդպիսի պաշտոնյայի դեմքին ու ասեք, որ իրենք էդքան չկան, որ կարողանան հային վտարել Հայաստանի որևէ վայրից։ Արցախցի տղամարդկանց առաջարկում եմ ամենավերջին հայհոյանքը տալ այդ սպառնալիքը հնչեցնողին։ Դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին։ Շուտով հանցագործության մասին հաղորդում են տալու ազգամիջյան թշնամանք հրահրելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Կոնկրետ պաշտոնյաների անուններ են տրվելու։
إظهار الكل...
78👍 42
Էգոիզմը, եսակենտրոնությունը մարդկային բնույթի ամենամերժելի երևույթներից մեկն է, երբ սեփական անձը և նրա ցանկությունները վեր են դասվում ամեն ինչից։ Էգոիզմը կործանարար հետևանքներ է ունենում ամենուր' անձնական հարաբերություններից մինչև պետական կառավարում և քաղաքականություն։ Արցախի հանձնումը ևս էգոիզմի հետևանք էր, երբ կոնկրետ մարդիկ իրենց անձի փրկության համար զոհաբերեցին հայրենիքը։ Այսօր էլ տեղի ունեցող իրադարձությունները էգոիզմի դրսևորում են։ Մարդիկ վախենում են կորցնել իրենց հարստությունը և թիկնապահներին, դրա համար պատրաստ են զոհաբերել ամբողջ երկիրը։ Էգոիզմը կուրացնում է մարդուն։ Կույր մի եղեք։ Սեփական անձից առավել սիրեք ուրիշներին, սիրեք ձեր մտերիմ մարդկանց, սիրեք հայրենիքը։ Այլապես ես-ը մենակ է մնում, երբ կենտրոնանում եք միայն ես-ի վրա։
إظهار الكل...
👍 54 10
Կիրանցում մարդիկ այրում են իրենց տները․ Կրկին նույն իրողությունն է, ինչ եղավ Աղավնոյում, Բերձորում և Արցախի շատ ու շատ այլ բնակավայրերում։ Մարդկանց հանում են իրենց տներից, խլում տասնամյակների ընթացքում ստեղծածն ու տալիս թշնամուն։ Եվ դա արվում է Հայաստանի իշխանության ձեռքով։ Դա արվում է, քանի որ Հայաստանի ղեկավարները դարձել են թշնամու ոտքի տակի փալաս և անում են այն, ինչ իրենց հրահանգում են Բաքվից ու Անկարայից։ Տավուշի մարզի Կիրանց գյուղում մարդիկ սկսել են քանդել իրենց կառույցները, այրել տները, իսկ հայտնի կամրջի մոտ, որտեղով մենք միշտ անցնում ենք դեպի Նոյեմբերյան գնալիս, արդեն խանութն են հանում։ Այսպես հանձնվում է ամեն ինչ․․․ ամեն ամեն ինչ։ Վառվում են մարդկանց կենսագրություններն ու կյանքի իմաստը։
إظهار الكل...
36👍 14🤔 14🔥 5
ՀՀ Քննչական կոմիտեն ավելի վատ է հիմար ու ծիծաղելի տեսանյութեր տարածում, քան նույնիսկ Perfect TV-ն։ Մի քանի օր առաջ էլ տարածել էին, թե մարդկանց 3000 դրամ տալով՝ շրջագայության անվան տակ խաբել տարել են Կիրանցի ընդդիմադիր ակցիային։ Այսինքն մարդուն համ փող տան, համ էլ տանեն շրջագայության։ Հիմարությունն ինչքան մեծ է, այնքան շատ են հավատում դրան։ Քննչական կոմիտեին մի հուշում անեմ։ Մի քանի շաբաթ առաջ ես էլ ավտոբուս վերցրի ու 20-ից ավելի մարդկանց տարա սկզբում Կիրանց, մի քանի օր հետո էլ՝ Դիլիջան՝ միանալու Սրբազանի առաջնորդած երթին։ Կարող եք ինձ վրա էլ քրեական գործ հարուցել։ Մանավանդ դրա փորձը ունեք, համ էլ ձեր գործողությունները տրամաբանության հետ կապ չունեն և ուղիղ վարչապետի գրասենյակից են գալիս։ Բայց մի խնդիր կա։ Լևոն Քոչարյանին ո՞նց գտնենք, որ մի կադր նկարեք միասին։Բայց կարող եք մոնտաժել։ Իսկ հեգնանքը եթե մի կողմ թողնենք։ Մի բանի համար եմ ափսոսում։ Որ Գոռ Աբրահամյանի նման կայացած մասնագետն ու մարդը աշխատում է այդ անորակ համակարգի մամուլի քարտուղար։ Գոռը կարգին մարդ է, անկեղծորեն ափսոս է, որ Քննչական կոմիտեի այդ անբարո և հիմար տեսանյութերը հետո կապվելու են նրա անվան հետ։
إظهار الكل...
👍 42 7
Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման ընթացքին, այսօր հայտարարել է, որ շարժման առաջնորդները, ընդդիմադիր գործիչները և այլն, կարող են, մեռնել կամ բանտարկվել, կամ այլ կերպ հալածվելլ։ Իշխանական պատգամավորն, ըստ էության, Ազգային Ժողովի ամբիոնն օգտագործում է ժողովրդին ու մեզ սպառնալու համար։ Այն նույն ժողովրդին է սպառնում, որի հազարավոր զավակներ այդ նույն իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում զոհվել են սահմանին։ Նաև արցախցիներին է սպառնում՝ ասելով, որ եթե շարունակեն մասնակցել ցույցերին կզրկվեն նպաստներից ու ապագայում բնակարան ստանալու հնարավորությունից։ Իրենք սպառնում են ունեզրկմամբ ու սպանությամբ։ Դա պարզ պատկերն է, թե մենք ինչ ենք ուզում, իրենք ինչ են ուզում։ Այդ վարքագիծը, որը մինչ այդ թաքնված էր, հիմա դրսևորվում է։ Բայց գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիր և կարևոր հանգամանքը։ Այն, որ մեզ միայն Սուքիասյանը չի սպառնում։ Նման սպառնալիքներ մենք ավելի վաղ ենք ստացել։ Բացեք թուրքական մամուլը և տեսեք, թե ինչ է գրում Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող «SüperHaber.com» էլեկտրոնային պարբերականը։ Ահա վերնագիրը. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին... Մեղքը գցելու են թուրքերի վրա»: Հոդվածում նշվում է, իբր հենց հայերն են սպանելու Բագրատ Սրբազանին ու մեղքը գցեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների վրա։ Ու հիմա երբ համադրում ենք Սուքիքասյանի ասածն ու Էրդողանի ընտանեկան թերթի գրածը, պատկերը շատ ավելի հստակ է դառնում։ Մեր ժողովրդի թշնամիները լավ են հասկանում, թե ինչի մասին է այս պայքարը։ Նրանք լավ են գիտակցում, որ հայ ժողովուրդն ուղղելու է իր մեջքը և ճշմարտությունը հաղթելու է ստին։ Նրանք լավ գիտեն, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվերջ ստորացման այս շղթան շուտով կտրվելու է։ Դրա համար էլ սպառնում են։
إظهار الكل...
👍 102🔥 8🤔 4 1
Photo unavailableShow in Telegram
92👍 16🔥 16👏 1

👍 98 7