ar
Feedback
Բիզնեսի և քաղաքականության մասին

Բիզնեսի և քաղաքականության մասին

الذهاب إلى القناة على Telegram

📚 քաղաքական գործիչների մտքեր 📚 բիզնես պատմություններ 📚 ասույթներ՝ հաջողության, բիզնեսի, կյանքի մասին 📚ինտելեկտուալ հումորներ 📚պատմական ակնարկներ 📚 լիքը պոզիտիվ 📚 պատմական լուսանկարներ

إظهار المزيد
565
المشتركون
-124 ساعات
-37 أيام
-130 أيام
أرشيف المشاركات
ՖԻՖԱ-ն Gillette-ից պահանջելա փակել Բոսթոնի <> անվանումը, քանի որ չի համարվում ՖԻՖԱ-ի պաշտոնական գործընկերը. Gillette-էլ
ՖԻՖԱ-ն Gillette-ից պահանջելա փակել Բոսթոնի <> անվանումը, քանի որ չի համարվում ՖԻՖԱ-ի պաշտոնական գործընկերը. Gillette-էլ լոգոն փակելա թրաշի փրփուրի մուլյաժով... ՖԲ/ Դավիթ Գռաֆ

Ոսկեգույն մեղվակեր/European bee-eater 📷🔥 ՖԲ/ Բերթա Մարտիրոսյան
Ոսկեգույն մեղվակեր/European bee-eater 📷🔥 ՖԲ/ Բերթա Մարտիրոսյան

Գևորգ Գասպարյանը ՀՀ դրոշը բարձրացրեց աշխարհի ամենաբարձր կետ՝ Էվերեստի Գագաթին (8848 մ) Ուրախ ենք և հպարտ
Գևորգ Գասպարյանը ՀՀ դրոշը բարձրացրեց աշխարհի ամենաբարձր կետ՝ Էվերեստի Գագաթին (8848 մ) Ուրախ ենք և հպարտ

Վերջին գիրքը, որ կարդացել ես 🫵
Վերջին գիրքը, որ կարդացել ես 🫵

Մարդիկ մոռացել են այն ճշմարտությունը: Բայց դու մի մոռացիր, որ հավիտյան պատասխանատու չես նրա համար, ում սթորին միամիտ լայքել ես: Անտուան դե Սենտ-Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»

Վիկտոր Յանուկովիչի անձնական թարգմանչի հուշերից։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ Վաշինգտոն այցից և նախագահ Բարաք
Վիկտոր Յանուկովիչի անձնական թարգմանչի հուշերից։ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ Վաշինգտոն այցից և նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելուց առաջ (2010 թ. ապրիլ), անցել էր անգլերենի մի քանի արագացված դասընթաց։ Նրան տրված հրահանգը հետևյալն էր․ Երբ մոտենաք Օբամային, առաջին հերթին պետք է ասել՝ «How are you?» (Ինչպե՞ս եք)։ Օբաման կպատասխանի՝ «I am fine, and you?» (Լավ եմ, իսկ դուք՞)։ Եվ այժմ պետք է ասել՝ «Me too» (Ես էլ)։ Վերջ։ Դրանից հետո մենք՝ թարգմանիչներս, ամբողջ աշխատանքը կանենք։ Եվ ահա ինչ տեղի ունեցավ՝ և, կարելի է ասել, հավերժ մտավ տարեգրության մեջ։ Յանուկովիչը մեկնում է ձեռքը և բավական աշխույժ արտասանում․ «Who are you?» (Ո՞վ եք դուք)։ Պարոն Օբաման մի փոքր շոկի է ենթարկվում, բայց արագ տիրապետում է իրեն և իր բնորոշ հարվարդյան հումորով պատասխանում է․ «I’m Michelle’s husband!» (Ես Միշելի ամուսինն եմ)։ Եվ այստեղ արդեն Յանուկովիչը գործում է ճիշտ այնպես, ինչպես սովորեցրել էին․ «Me too!» (Ես էլ )։ ՖԲ/ Արմեն Մարտիրոսյան

Ամենակարճ կենսագրական ստեղծագործության մրցույթում հաղթել է մի ֆրանսուհի, որը գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»:

Երբ ձեր երեխան կվաստակի իր առաջին պաղպաղակի գումարը, վերցրեք նրանից այն և կծեք 20%ը: Մինչ երեխան ապշած կնայի ձեզ, կծեք ևս 30%
Երբ ձեր երեխան կվաստակի իր առաջին պաղպաղակի գումարը, վերցրեք նրանից այն և կծեք 20%ը: Մինչ երեխան ապշած կնայի ձեզ, կծեք ևս 30%-ը: Դրանից հետո տվեք նրան մնացած պաղպաղակը և բացատրեք, որ պետությունն այդպես է վարվում ինչ–որ մեկի վաստակած բոլոր գումարների հանդեպ։ Եվ, որ այդպես կլինի յուրաքանչյուր պաղպաղակի հետ, որը նա գնում է իր համար: Եվ որ կծողի %-ը կարելի է կրճատել՝ բռնելով կծողի ձեռքը և հաշիվ պահանջելով, թե ինչու է նա հենց այդքան կծում: Եթե այդպես անի յուրաքանչյուր ծնող, հույս կա, որ երկրում կմեծանա մարդկանց սերունդ, որոնք կհասկանան, որ պետությունն իր փողերը չունի, կան միայն հարկատուների փողերը: Եվ որ հարկատուները ոչ միայն կարող են, այլև պետք է հետևեն, թե ինչպես են պետական պաշտոնյաները ծախսում իրենց փողերը: Մարգարետ Թետչեր

Կյանքն ինձնից արարքներ է սպասում: Ես նրանից իրադարձություններ եմ սպասում: Ու մենք ամեն վայրկյան դժգոհ ենք իրարից: Մարիա Արբատովա

Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ, Երևան 3 Նոյեմբերի 1908թ
Պատգամավորական ճաշկերույթ. ճաշացանկ, Երևան 3 Նոյեմբերի 1908թ

Repost from N/a
Ինչպես սկսել կրիպտո թրեյդինգ Binance-ում (սկսնակների համար) Binance-ը աշխարհի խոշորագույն կրիպտո բորսաներից է, որն առաջարկում
Ինչպես սկսել կրիպտո թրեյդինգ Binance-ում (սկսնակների համար) Binance-ը աշխարհի խոշորագույն կրիպտո բորսաներից է, որն առաջարկում է հարյուրավոր կրիպտոարժույթներ, ցածր կոմիսիաներ և հարմար գործիքներ թե՛ սկսնակների, թե՛ պրոֆեսիոնալ թրեյդերների համար։ Ինչու՞ ընտրել Binance 1)Ցածր trading fee-ներ 2)Բարձր լիկվիդություն 3)Spot և Futures trading 4)Բարձր անվտանգության ստանդարտներ 5)Օգտագործման հարմար ինտերֆեյս Ինչ է կրիպտո թրեյդինգը Կրիպտո թրեյդինգը թվային ակտիվների (օր.՝ BTC, ETH) գնման և վաճառքի գործընթաց է՝ գնի տատանումներից շահույթ ստանալու նպատակով։ Binance-ում սկսնակներին խորհուրդ է տրվում սկսել Spot Trading-ից, իսկ փորձ ունեցողները կարող են օգտվել Futures Trading-ից։ Ինչպես գրանցվել Binance-ում (քայլ առ քայլ) Գրանցվեք Binance-ում այս հղումով՝ https://accounts.binance.com/register?ref=872512154 Անցեք անձնության հաստատում (KYC) Լրացրեք հաշվին միջոցներ (կրիպտո կամ fiat) Ընտրեք Spot կամ Futures trading Կատարեք ձեր առաջին գործարքը 👉 Գրանցվել Binance-ում՝ https://accounts.binance.com/register?ref=872512154

«Դերասան» սրճարանը, 1975 թ.
«Դերասան» սրճարանը, 1975 թ.

2025-ի համար դրված նպատակներիդ հասե՞լ ես
Anonymous voting

Քանի՞ գիրք ես կարդացել 2025 թվականին
Anonymous voting

Խելացիները ոչ այնքան միայնություն են փնտրում, որքան խուսափում են հիմարների ստեղծած աղմուկից։ Արթուր Շոպենհաուեր

Առակ: «Երեք մաղ». Սոկրատի խորհուրդը. Մի մարդ հարցնում է Սոկրատին. – Իսկ ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ էր ասում քո մասին ընկերդ: – Սպասիր, – կանգնեցնում է նրան Սոկրատը, – սկզբից երեք մաղի միջով մաղիր այն ամենը, ինչ պատրաստվում ես ինձ ասել: – Երեք մա՞ղ: – Այո: Միշտ, երբ ուզում ես ինչ որ բան ասել, պետք է դա անցկացնել երեք մաղի միջով: Սկզբից՝ ճշմարտության մաղի միջով: Օրինակ, դու վստա՞հ ես, որ այն, ինչ ինձ պետք է ասես՝ ճշմարտություն է: – Ոչ, ես ուղղակի լսել եմ: – Նշանակում է դու չգիտես՝ ճշմարտությո՞ւն է դա, թե՞ սուտ: Այժմ մաղենք երկրորդ մաղով՝ բարության մաղով: Դու այժմ ուզում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ, բարի բա՞ն ասել: – Ոչ, լրիվ հակառակը: – Ուրեմն, – շարունակեց Սոկրատը, – դու ուզում ես նրա մասին ինչ-որ վատ բան ասել, ընդ որում վստահ էլ չես՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: Ժամանակը եկավ կիրառել երրորդ մաղը՝ օգտակարության մաղը: Արդյո՞ք այդքան կարևոր է այն, ինչ ուզում ես ինձ ասել, որ ես իմանամ: – Ոչ, դրա կարիքը ամենայն հավանականությամբ չկա: – Եվ այսպես, – եզրափակեց Սոկրատը, – Նրանում, ինչ ուզում էիր ինձ ասել՝ չկա ո՛չ ճշմարտություն, ո՛չ բարություն և ո՛չ էլ օգտակարություն: Այդ դեպքում ինչո՞ւ ասել. Հ. Գ. Եվ այդպես էլ Սոկրատը չիմացավ, որ կինը իրեն դավաճանում է )

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ, 1957 թ.
Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներ, 1957 թ.