cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Армянская Церковь в Москве

إظهار المزيد
مشاركات الإعلانات
7 640
المشتركون
-824 ساعات
-877 أيام
+66230 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին 2024թ. մայիսին արբանյակային լուսանկարների միջոցով հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Արցախում հողին է հավասարեցրել Բերձորի Ս. Համբարձման եկեղեցին: Ավելի վաղ, ադրբեջանական մամուլը գրել էր, որ այս եկեղեցին վերածվելու է մզկիթի: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանական իշխանությունները Արցախում հիմնահատակ ոչնչացրել են 3 եկեղեցի՝ Մեխակավանի Սբ. Աստվածածին Զորավոր եկեղեցին, Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչը կամ Կանաչ ժամը և Բերձորի Սբ. Համբարձմանը: https://youtu.be/Nz4AAz5Zypw?si=eiDChdPnh3mw4N5y
إظهار الكل...
Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին

2024թ. մայիսին արբանյակային լուսանկարների միջոցով հայտնի է դարձել, որ Ադրբեջանը Արցախում հողին է հավասարեցրել Բերձորի Ս. Համբարձման եկեղեցին: Ավելի վաղ, ադրբ...

😢 7🔥 5😭 4
Photo unavailableShow in Telegram
Дорогие друзья, Радуем Вас хорошими новостями. В эту СУББОТУ пройдет  панельная дискуссия на тему «Разумный выбор супруга». Чем нужно руководствоваться при выборе супруга? Важен ли статус избранника? Важен ли достаток супруга? Что отцы церкви говорят о выборе супруга? Какая разница в возрасте дозволена? Ответы на эти и другие вопросы можно будет получить от наших спикеров: Отца Геворга Варданяна и Отца Арсена Исраеляна. Во сколько? 17:00 Когда? 18 мая, суббота Язык: армянский и русский Локация «JAMANC» Адрес: Олимпийский проспект, 9 (м. Марьина Роща). Вход: лестницы вниз между сувенирной и продуктовой лавками или через музей Тапан. ______ Вход на мероприятие возможен только при наличии ваших данных в гостевом списке, пройдите персонально регистрацию по ссылке: https://aac-nur-event.timepad.ru/event/2885650/
إظهار الكل...
19👍 8🥰 1
Թեմակալ առաջնորդը ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի որպես զորակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժան մասնակիցներին և հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արք. Գալուստանյանին՝ հայցելով Տիրոջ իմաստության շնորհը և  Սուրբ Հոգու առաջնորդությունը հայ ժողովրդին, որպեսզի սաղմոսերգուի խոսքերը հաստատվեն մեր կյանքում՝ «Արդարությունը և խաղաղությունը հանդիպեն, ողորմությունը և ճշմարտությունը համբուրվեն»
إظهار الكل...
🙏 34 7👏 3👎 2🔥 1
Photo unavailableShow in Telegram
ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔ «ՏԱՎՈՒՇԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» ՇԱՐԺՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ Մայիսի 12-ին, կիրակի օրը, Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Սուրբ Պատարագի ավարտին թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը հավատացյալներին ուղղված  իր օրհնության խոսքում անդրադարձավ այս օրերին հայրենիքում տեղ գտած մտահոգիչ իրադարձություններին, ՀՀ իշխանությունների անընդունելի ու  ապազգային դիրքորոշումներին, որի արդյունքում ալեկոծվել է Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը: Եզրաս սրբազանը պատգամեց հավատարիմ մնալ այն սրբություններին ու նվիրական արժեքներին, որոնք կերտել են քրիստոնյա հայի ինքնությունը և երաշխավորել հայ ազգի գոյությունն ու հարատևությունը: Արժեքներ, որոնք  խարսխված են սիրո, հավատքի, արդարության, աստվածադիր պատվիրանների վրա և ի չիք են դարձնում չարի տարատեսակ կործանարար դրսևորումները՝ կեղծիքը, սուտը, անարդարությունը, իշխանատենչությունը, եսասիրությունն ու փառամոլությունը:
إظهار الكل...
🙏 14👏 11 6🔥 4👍 3🕊 1🤡 1
Photo unavailableShow in Telegram
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հուսահատվելը կամ հուսալքվելը շատ մարդկային է և նորմալ։ Ի վերջո, մարդը զգացմունքային էակ է, բայց միևնույն ժամանակ՝ բանական։ Իսկ բանականությունը պնդում է, որ հուսալքությամբ ոչինչ չես փոխում և ոչնչի չես հասնում նույնիսկ սովորական կյանքում։ Այս լուսանկարը հենց չհուսալքվելու և պայքարով, ի վերջո, տասնյակ հազարավոր մարդկանց մեջ բանականությունն արթնացնելու մասին է»։
إظهار الكل...
56🙏 10🕊 7🤡 2👍 1 1🔥 1
Այս փորքիկները հրաժեշտ են տալիս նախակրթարանին: Հաջորդ տարի կհաճախեն հայորդյաց տուն՝ իբրև առաջին դասարանի տառաճանաչ ու բանիմաց աշակերտ: Սա  արդյունք է սիրո,  հոգատարության,  և ջանադիր կամքի, որ ամենօրյա  նախանձախնդիր աշխատանքով դրսևորել են կենտրոնի ուսուցիչները, քանզի այդ սիրով է, որ կայանում է  երեխան, դպրոցը, դրանով են ուժեղ բոլորը՝ անհատապես, թե խմբովի: Սա իրականություն է, որի ականատեսը հենց ծնողներն են, որ ամեն կիրակի կենտրոնի դահլիճում ծափերով ու արցունքախառն հուզմունքով մաս են կազմում  ստեղծարար մթնոլորտի:
إظهار الكل...
28🥰 3🔥 2👍 1👏 1
Photo unavailableShow in Telegram
Օրվա կադր Կոնսերվատորիայից Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված🇦🇲🙏
إظهار الكل...
70🙏 23🔥 6👏 5❤‍🔥 2🕊 2🍓 2👎 1🤡 1👀 1
إظهار الكل...
Նահանջ ժողովրդավարությունից՝ սահմանազատում

Ո՞րն է Տավուշի մարզի տարածքում սահմանազատման անվան ներքո իրականացվող գործընթացի անօրինականության հիմքը: Ինչու՞ է ՀՀ կառավարությունը ոտնահարում ՀՀ Սահմանադրու...

🔥 8 6👍 2
Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ 🟣 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ հայոց, 🟣 Հաղթական անցյալի ներշնչանքով և լուսավոր ապագայի հույսով, բայց նաև ծանր զգացումներով ենք այսօր դիմավորում Հաղթանակի և խաղաղության տոնը, տոնը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձի: Այս տարի խորհրդանշական զուգադիպությամբ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին տոնախմբում է նաև մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Համբարձումը և Հայրապետական Աթոռի Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու հիշատակի օրը: Ազգային, պետական ու եկեղեցական կարևորագույն այս տոների համընկնումով Մայիսի 9-ը ամբողջացնում է խորհուրդը հաղթանակի: 🟣 Այսօր մեր երկիրն ու ժողովուրդը դիմագրավում են գոյաբանական ծանրագույն փորձություններ: Անհուն զրկանքների ու զոհողությունների գնով ազատագրված Արցախը բռնազավթված է ու հայաթափված, մեր սրբավայրերն ու շիրիմները՝ լքված ու ավերակված: Վտանգված են Հայաստանի սահմանները, և սպառնալիքների  տակ՝ հայրենաբնակ մեր ժողովրդի կյանքը, կորսված է մեր անդորրը, և խոցոտված՝ մեր ազգային արժանապատվությունը: 🟣 Ցավալի կորուստների և դառն պարտությունների մեջ մենք վերստին դառնում ենք դեպի Կյանքի Աղբյուրը, դեպի Ամենախնամն Աստված, որ հազարամյակների փորձությունների ու մաքառումների, արհավիրքների ու աղետների մեջ կյանքի ու հարատևության շնորհով օրհնեց մեզ և ոգեշնչեց՝ ասելով. «Քաջալերվեցեք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին» (Հովհ. 16.33):  Մենք ժառանգներն ենք մի ժողովրդի, որ մահվան ու տառապանքների դեմ գոտեմարտում երբեք չկորցրեց իր հավատն առ Աստված, պահեց հավատարմությունը իր հոգևոր-ազգային արժեքներին և չհրաժարվեց իր ինքնությունից: Մենք հետնորդներն ենք մեր հերոս նախնյաց, որոնց փառապանծ գործերով հզորացել ու պայծառացել է ազգն ու հայրենիքը, դպրությունը, գիտությունն ու մշակույթը։ Հայրենի հողը շենացնելու, հայոց պետականությունը վերականգնելու նվիրական տեսիլքը վառ պահելու համար մեր հայրերը 1441 թվականին Սսից Սուրբ Էջմիածին փոխադրեցին Հայոց Հայրապետական Աթոռը: 🟣 Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր տունն է, հայոց անկախ պետականության կերտման դարբնոցը, մեր ժողովրդի հաղթանակների ու հարատևության խորհրդանիշը և ազգային մեր անաղարտ ինքնության ջահակիրն ու պահապանը: Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների: Հաղթանակ՝ փորձությունների դեմ, հաղթանակ՝ ինքնության ու արժանապատվության համար մղվող պայքարում, հաղթանակ՝ առ հայրենին ու առ սրբազան արժեքները հավատարմության: Մեր հաղթանակները չունեն թշնամանքի ու ատելության կնիք, այլոց արժանապատվությունը նսեմացնելու, սրբությունները ոտնահարելու և ինքնությունը ոչնչացնելու չարորակ նկրտում: Մեր հաղթանակները ամրապնդում են կամքն ու վճռականությունը՝ հասնելու խաղաղության, անվտանգ պահելու մեր ժողովրդին, վերահաստատելու համազգային սերն ու համերաշխությունը: 🟣 Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Մեր սիրտը հուզում են նույն մտահոգություններն ու ցավերը, որոնք ալեկոծում են հոգիները հայրենիքի ծանր մարտահրավերներով անհանգստացած աշխարհասփյուռ Մեր զավակների։ Այդ տագնապներով են նաև այս օրերին իրենց ընդվզումի ձայնը բարձրացնում «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման մասնակիցները։ Մեր մաղթանքն է, որ շուտափույթ հանգուցալուծում գտնեն առկա հիմնախնդիրները, և մեր ժողովուրդը պատվով հաղթահարի մեզ պատուհասած արհավիրքները։ Արդ, հույսով ու լավատեսությամբ զինվենք, չտկարանանք դժվարությունների առջև, հիշենք մեր նախնիների սխրանքները, թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ  ու միաբան: Համախմբվենք հայոց անկախ պետականության լուսավոր գաղափարի շուրջ՝ Աստծո օրհնությամբ անկասելի դարձնելու մեր ժողովրդի ընթացքը դեպի նոր հորիզոնները մեր լուսավոր գալիքի։ 🟣 Աղոթենք միասնաբար, որ Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, նոր կորուստներից ու աղետներից հեռու պահի մեր հայրենիքն ու ազգը և Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո շնորհի անվտանգ կյանք ու ստեղծարար հաջողություններ այսօր և միշտ. ամեն։
إظهار الكل...
21🙏 9🕊 3👏 2👍 1