cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

HR_addict_Armenia

HR_addict, created by Magnus CEO Ani Meruzhan Margaryan and managed by Ani and Mary Stepanyan, offers daily HR tips, materials, certifications, courses, and more. Get your daily 'portion of HR' here :)

إظهار المزيد
مشاركات الإعلانات
1 197
المشتركون
+124 ساعات
-27 أيام
-730 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Բարի առավոտ։ Օգտակար նյութ Bamboo HR-ից՝ ինչպե՞ս բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը։ Սա ներկայիս ՄՌԿ թիմերից/մասնագետներից առաջին սպասելիքն է ընկերություններում։ Կից, կարող եք ներբեռնել. սիրուն/կոկիկ մշակված նյութ է։ Լավ օր բոլորիս, Անի
إظهار الكل...
hr-unplugged-performance-management.pdf3.21 KB
5👍 4🔥 2
The future is here: https://how2b.am/formula-vc-has-invested-in-startup-starshunt/ Ու հենց մենք` հայերս ենք էս գործիքը ստեղծել: 🇦🇲Իրենց հետ շփվել եմ մի 2 շաբաթ առաջ` պայծառ, էներգաշատ ու խելացի մարդիկ են: Դեռ վստահ շատ ենք լսելու էս ընկերության մասին🔥
إظهار الكل...
5🔥 4👏 2
Բարև բոլորին, ի հավելում Անիի երեկվա գրածին. 📌Գիրքը՝ https://www.amazon.com/Hire-Your-Head-Performance-Based-Hiring/dp/0470128356 📌Lou Adler Group՝ https://www.louadlergroup.com/ 📌Lou Adler-ը լինքդինում՝ https://www.linkedin.com/in/louadler/ Լավ օր, Հայկ
إظهار الكل...
8🥰 3🔥 2
Հարգելիներ, բարի օր։ Հարցազրույցների մի քանի արդյունավետ հարց կգտնեք ինստագրամյան կարճ ռիլում՝ 🎥 https://www.instagram.com/p/C8XjW_GsbEL/ Տեքստում նաև պատմում եմ առաջիկա վորքշոփի մասին ու թե ինչու եմ խրախուսում մասնակցել։ Իսկ հարցազրույցի հարցերի ձևավորման իմ կողմից վստահելի մոդելը կոչվում է Performane based hiring model` իր հեղինակի, սքանչելիագույն մասնագետ՝ Lու Ադլերի կողմից մշակված։ Իմ առաջին թրեյնինգը հավաքագրման հենց իր մոտ եմ անցել։ ու գիրքն էլ կարդացել. Magnus-ի բոլոր սեղաններին այդ գիրքը կա։ Շատ եմ խոսել Լ. Ադլերի մասին, բայց եթե բաց եք թողել և Հավաքագրման ոլորտում եք, անխնա կարդացեք/հետևեք իրեն։ 🚀 Սիրով՝ Անի Մերուժանի
إظهار الكل...
16💯 3🔥 2👏 2😁 1
Photo unavailable
#գիրք #bookreview Բարի չորեքշաբթի, հարգելիներ, Magnus թիմից Աշխեն Հովհաննիսյանը կիսվել է իր վերջերս կարդացած գրքերից մեկի՝ «The Coaching Mindset: 8 Ways to Think Like a Coach» գրքի մասին իր կարծիքով ու պատմել գրքի հիմնական ասելիքը։ — Պայմանավորված մասնագիտական հետաքրքրություններով, վերջերս սկսել էի ուսումնասիրել քոուչինգի թեման և դրա շրջանակներում կարդացի մի քանի գիրք, որոնցից մեկով այսօր կկիսվեմ։ 📚Գիրքը հետևյալն է՝ «Մարզչական մտածելակերպը՝ "The Coaching Mindset: 8 Ways to Think Like a Coach", որի հեղինակը Չադ Հոլլին է։ Հեղինակը կենտրոնանում է քոուչի մտածելակերպի զարգացման վրա, որն օգնում է բարելավել անձնական և մասնագիտական հարաբերությունները: Գիրքը ներկայացնում է 8 հիմնական սկզբունքներ, որոնք կարող են վերափոխել առաջնորդության, մենթորության և անձնական փոխհարաբերությունների մոտեցումը: 🗣Խոսքը գնում էր հետևյալ սկզբունքների մասին՝ - Լինել հետաքրքրասեր - Լինել այստեղ և հիմա - Տեսնել պոտենցիալը - Առաջնորդվել գործընկերության սկզբունքով - Չլինել դատողական - Կենտրոնանալ լուծումների վրա - Խրախուսել քայլերի ձեռնարկումը - Տոնել առաջընթացը Ինձ համար ամենակարևոր և հետաքրքրական սկզբունքը՝ հետաքրքրասիրության կարևորությունն էր՝ զարգացնելով անկեղծ հետաքրքրություն ուրիշների փորձի, տեսակետների և նպատակների նկատմամբ, մենք ձեռք ենք բերում ընդլայնված գիտելիքներ, ապրումակցման բարձրացում, անձնական աճ և խնդիրների լուծման ավելի ուժեղ կարողություններ: Հիմնական գործիքը՝ բաց հարցերն են, որոնց միջոցով հասկանում ենք դիմացինի մոտիվացիաներն և դժվարությունները: Գիրքն ուղղված է յուրաքանչյուր ոքի, ով շահագրգռված է զարգացնել իր առաջնորդության հմտությունները, բարելավել անձնական հարաբերությունները և զարգացնել քոուչի մտածելակերպը։ 🌱Քոուչի մտածելակերպը հնարավորություն է տալիս մեզ ոգեշնչել ուրիշներին իրենց ամբողջական պոտենցիալին հասնելու համար: — 🤗Մեզ մնաց շնորհակալություն հայտնել Աշխենին հետաքրքիր մեկնաբանման համար, իսկ գիրքը կարող եք պատվիրել այստեղից։ Արդյունավետ օր եմ մաղթում, Հայկ
إظهار الكل...
14🔥 2🤩 2
Photo unavailable
#ՄՌԿ #վորքշոփ #հարցազրույցներ Բարի երկուշաբթի, մարդիկ ջան, հուսամ օրը լավ եք սկսել։ Այստեղ եմ կիսվելու մեր նոր, ինտենսիվ, 1-օրյա Interviewing for success վորքշոփով: Վորքշոփի ընթացքում Անի Մերուժանին կներկայացնի պրակտիկ գործիքներ՝ ուղղված հարցազրույցների արդի տեխնիկաների ներդրմանը, արդյունավետ հարցազրույցներ վարելու հմտությունների զարգացմանը։ Ու՞մ ենք սպասում վորքշոփի ընթացքում։ Իհարկե բոլորիդ,🙂 սակայն թիրախ լսարան հանդիսանում են հետևյալ մասնագետները. ▸ Հավաքագրման և տաղանդների ներգրավման մասնագետներ, ովքեր նպատակ ունեն զարգացնելու հարցազրույցների իրականացման հմտությունները՝ առավել համապատասխան թեկնածուների ընտրության նպատակով: ▸ ՄՌԿ մասնագետներ, ովքեր ձգտում են ներդնել արդյունավետ հարցազրույցների ռազմավարություններ՝ կազմակերպական մշակույթն ու կատարողականը բարելավելու նպատակով: ▸ Համալրման ղեկավարներ, ովքեր ցանկանում են օպտիմալացնել հարցազրույցների գործընթացները՝ կայացնելով առավել օբյեկտիվ ու արդյունավետ որոշումներ: ▸ Ոլորտի էնտուզիաստներ, ովքեր ցանկանում են պատկերացումներ ձեռք բերել հարցազրույցների հաջող փորձի վերաբերյալ: Արդյունքում կսովորենք՝ ▸ կատարողականի վրա հիմնված հարցազրույցների իրականացում, ▸ հարցազրույցի արդի տեխնիկաների, տեսակների և վերջիններիս կիրառությունների ուսումնասիրություն, ▸ «կարևոր և ճիշտ» հարցադրումների իրականացում, ▸ օբյեկտիվ գնահատման մեթոդներ, ▸ հարցազրույցներում սուբյեկտիվությունը հաղթահարելու տեխնիկաներ, ▸ հարցազրույցների ընթացքում թեկնածուների փորձի զարգացում։ Ի դեպ, լավ լուր՝ վորքշոփին կունենանք հատուկ հյուր՝ ոլորտի փորձագետ, ով կկիսվի հարցազրույցների արդյունավետ տեխնիկաների վերաբերյալ իր գիտելիքներով և փորձով: Կազմակերպական. ▸ Երբ՝ հունիսի 22-ին, ժամը 11:00-16:00 ▸ Տևողությունը՝ 5 ժամ ▸ Ձևաչափ՝ տեսություն, քննարկումներ + տեղում առաջադրանքներ և խմբային վարժություններ ▸ Վայր՝ 256 HUB, Ծիծեռնակաբերդի խճուղի ⅓ ▸ Ձեր ներդրումը՝ 24,000 ՀՀ դրամ Գրանցման հղումը՝ https://forms.gle/dgbDwjeogwj3Zwih8 Հարցերի դեպքում ազատ եղեք գրել մեր թիմից Աննային (https://t.me/ahayrapetyan) և/կամ զանգահարեք +374(33)624687 հեռախոսահամարով։ Սիրով՝ Հայկ
إظهار الكل...
8🔥 3🥰 2
#ՄՌԿհաստիքներ Համայնք, բարի շաբաթ, Նորից ես եմ, և նորից այստեղ եմ նոր հնարավորությամբ🙂, այս մեկն առավել համապատասխան կլինի ՄՌԿ և հավաքագրման ոլորտում արդեն փորձառու մասնագետներիի համար։ Ընկերությունը, որին օգնում ենք համալրել հաստիքը՝ ՏՏ ոլորտից է, առաջարկում է ֆինթեք լուծումներ և բավականին սոլիդ ընկերություն է։ Այժմ համալրում են թիմը՝ փնտրում են միջին փորձառնության ՄՌԿ և հավաքագրման մասնագետ այլ կերպ ասած HR Generalist, ով ներգրավված կլինի և՛ ՄՌԿ և՛ հավաքագրման ողջ գործընթացներում։ Ընկերությունն այս պահին պատրաստ է վճարել մասնագետին առավելագույնը 400,000 ՀՀ դրամ աշխատավարձ։ Հարգելիներ, եթե հետաքրքրված եք՝ թողեք ձեր տվյալներն այստեղ՝ https://forms.gle/xM54JuTtXh1EaBacA կդիտարկենք և համապատասխանության դեպքում անպայման կուղղորդենք ընկերությանը։ Սիրով, Հայկ
إظهار الكل...
6🔥 4🥰 2
Photo unavailable
#ՄՌԿհաստիքներ Հարգելիներ, Նորից այստեղ եմ հետաքրքիր հնարավորությամբ, որը համապատասխան կլինի սկսնակ մասնագետներին։ Ընկերությունը, որին օգնում ենք համալրել հաստիքը՝ Tesvan ՍՊԸ-ն է՝ https://tesvan.com/ Այժմ փնտրում ենք սկսնակ ՄՌԿ մասնագետ, ով հիմնականում կենտրոնացած կլինի հավաքագրման և թեկնածուների հետ հարաբերությունների կառուցման վրա, մասնագետը հիմնականում՝ ✔️աշխատելու է թեկնածուների տվյալների բազայի հետ, ✔️ապահովելու է ընկերության տեսանելությունը թեկնածուների մոտ սոց. հարթակներում, ✔️մասնակցելու է ընկերության ՄՌԿ, հավաքագրման և հարակից ողջ գործընթացներին՝ ապահովելով աշխատակիցների և թեկնածուների դրական փորձառնությունը։ Եթե հետաքրքրված եք՝ թողեք ձեր տվյալներն այստեղ՝ https://forms.gle/fQdUroTgbaCzoVVX8 կդիտարկենք և համապատասխանության դեպքում անպայման կուղղորդենք ընկերությանը։ Շատ հետաքրքիր հնարավորություն է, անպայման աչքի անցկացրեք։ Սիրով, Հայկ
إظهار الكل...
7👍 3🔥 3
Մարդիկ ջան ողջույն, հուսամ լավ եք ու գործերը լավ են ընթանում։ Այստեղ եմ կիսվելու շատ հետաքրքիր, մարտահրավերային ու ընկերություններում հիմնաքարային դեր զբաղեցնող հաստիքով. Organizational Development Senior Specialist, նույն ինքը՝ կազմակերպական զարգացման ավագ մասնագետ։ Հաստիքը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ընկերությունում է՝ Վիվա-ՄՏՍ-ում։ Մանրամասներն այստեղ են՝ https://staff.am/organizational-development-senior-specialist-1 Հարգելիներ, ընկերության ՄՌԿ ղեկավարը՝ մեր շատ սիրելի Մարիանա Էդիլյանը, խնդրել է ուղղորդել համապատասխան թեկնածուների մեր՝ Magnus-ի նեթվորքից, ուստի կարող եք դիմել՝ անցնելով հայտարարությամբ, կամ տրամադրել Ձեր/համապատասխան մասնագետի տվյալները (CV/LinkedIn) ինձ տելեգրամյան հարթակով՝ https://t.me/haykoharutyunian անպայման կուսումնասիրեմ և համապատասխանության դեպքում կուղղորդեմ։ Կանխավ շնորհակալ եմ, Հայկ
إظهار الكل...
Organizational Development Senior Specialist

The Organizational Development Senior Specialist is responsible for job evaluation, position grading and preparing job descriptions in the Company. S/He performs organizational analysis to ensure efficiency related to workforce, structure and processes. She/he is also responsible for implementation of talent management process and succession planning practices in the Company.

👍 4 4🔥 2
Photo unavailable
#ՄՌԿհաստիքներ Բարի երկուշաբթի հարգելիներ, Հուսամ օրը դրական եք սկսել։ Շաբաթը սկսենք աշխատաշուկայում այս պահին թափուր ՄՌԿ/հավաքագրման հաստիքներն ուսումնասիրելով։ ▸ HR Administration Specialist | Evolution Մանրամասները՝ այստեղ։ ▸ Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ | ITAL SOLAR Մանրամասները՝ այստեղ։ ▸ Human Resources Specialist | SMARTSOLUTION Մանրամասները՝ այստեղ։ ▸ Human Resources Manager | Radisson Blu Hotel, Yerevan Մանրամասները՝ այստեղ։ ▸ HR Manager | CodeCraft Innovations Մանրամասները՝ այստեղ։ ▸ ՄՌԿ մասնագետ | Atenk Ltd Մանրամասները՝ այստեղ։ ▸ Junior HR / people advisory consultant for EY Tax practice | Ernst and Young CJSC (EY) Մանրամասները՝ այստեղ։ ▸ Intern | meettal Մանրամասները՝ այստեղ։ Ուրախ եմ օգտակար լինել, - Հայկ
إظهار الكل...
9🔥 3👍 2🤩 2
اختر خطة مختلفة

تسمح خطتك الحالية بتحليلات لما لا يزيد عن 5 قنوات. للحصول على المزيد، يُرجى اختيار خطة مختلفة.