ar
Feedback

لا تقع ضحية للمخادعين! تيليمتريو يكتشف ويُميّز هذه القنوات 👉 إذا كنت تريد رؤية العلامة، اشترك

Radar Armenia

Radar Armenia

الذهاب إلى القناة على Telegram

Ստուգված և հավաստի լուրեր։ 🌐 www.radar.am 📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am 🔵 Facebook: facebook.com/RadarARM 🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA 🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA

إظهار المزيد

📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Radar Armenia

تُعد قناة Radar Armenia (@radararm) في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 77 547 مشتركاً، محتلاً المرتبة 3 449 في فئة الأخبار والوسائط والمرتبة 15 في منطقة أرمينيا.

📊 مؤشرات الجمهور والحراك

منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 77 547 مشتركاً.

بحسب آخر البيانات بتاريخ 19 نوفمبر, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار -936، وفي آخر 24 ساعة بمقدار -42، مع بقاء الوصول العام مرتفعاً.

  • حالة التحقق: غير موثّقة
  • معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 14.30‎%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 12.18‎% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
  • وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 11 091 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 9 445 مشاهدة.
  • التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 124.

📝 الوصف وسياسة المحتوى

يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“Ստուգված և հավաստի լուրեր։ 🌐 www.radar.am 📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am 🔵 Facebook: facebook.com/RadarARM 🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA 🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA”

بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 20 نوفمبر, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الأخبار والوسائط.

77 547
المشتركون
-4224 ساعات
-2497 أيام
-93630 أيام
أرشيف المشاركات
🟨 Խորին ցավակցություն եմ հայտնում Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մաղթում եմ բոլոր վիրավորներին արագ ապաքինում։ ▫️Այս դժվարին ժամանակներում ՀՀ-ն համերաշխություն է հայտնում Վրաստանի կառավարությանը և ժողովրդին։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 10:11

🟨 Ֆրանսիական Comte պանիրը ճանաչվել է լավագույնը World Cheese Awards 2026 միջազգային մրցույթում՝ առաջ անցնելով 45 երկրից ներկ
🟨 Ֆրանսիական Comte պանիրը ճանաչվել է լավագույնը World Cheese Awards 2026 միջազգային մրցույթում՝ առաջ անցնելով 45 երկրից ներկայացված ավելի քան 5300 հայտից։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
20 نوفمبر, 09:54

🟨 Ես հիանալի հարաբերություններ հաստատեցի Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Մելանիա Թրամփ
20 نوفمبر, 09:32

🟨 Երևանի քաղաքապետի հանձնարարականով մեկնարկել է 2024 թ. դեկտեմբերին շահագործումից դուրս բերված, սակայն վերանորոգումից հետո շահագործման ենթակա «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց՝ ▫️Անի համայնքին - 2 ավտոբուս, ▫️Հրազդան համայնքին - 3 ավտոբուս։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ
20 نوفمبر, 09:26

🟨 Խոսողը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։ ▫️Բա էդ էի հարցնում,ասացեք, խնդրեմ, իմ դոշի քարտեզը ինչքա՞ն է կիսատ։ Ձեր պատկերացրած ամբողջական քարտեզը հրապարակեք խնդրեմ։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 09:21

🟨 Հնդկաստանում գրադարանային գրքերի շուրջ սկանդալ է հասունացել։ Կասկածներ կան, որ որոշ հրատարակություններ ստեղծվել են ԱԲ-ի մի
🟨 Հնդկաստանում գրադարանային գրքերի շուրջ սկանդալ է հասունացել։ Կասկածներ կան, որ որոշ հրատարակություններ ստեղծվել են ԱԲ-ի միջոցով և պարունակում են սխալ տեղեկություններ ու կեղծ հեղինակային տվյալներ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
20 نوفمبر, 09:12

🟨 Դատական նիստի ընթացքում Սամվել Կարապետյանն իր փաստաբանի համակարգչով ֆուտբոլ է դիտում։
20 نوفمبر, 08:37

🟨 Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան։
🟨 Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան։
20 نوفمبر, 07:42

🟨 Նախագահի հրամանագրով՝ Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
20 نوفمبر, 07:37

🟨 Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը մեծ նշանակություն ունի ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։ ▫️Կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Ներկայումս Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ինչը մենք հարգում ենք, սակայն շարունակում ենք պատրաստակամ մնալ՝ աջակցելու կարգավորման գործընթացին։ Մարիա Զախարովա
20 نوفمبر, 07:05

🟨 Դերասան Ժերար Դեպարդիեի և գրող Միշել Ուելբեկի նկատմամբ Փարիզի դատախազությունը ​​հետաքննություն է սկսել՝ խմբակային բռնաբարո
🟨 Դերասան Ժերար Դեպարդիեի և գրող Միշել Ուելբեկի նկատմամբ Փարիզի դատախազությունը ​​հետաքննություն է սկսել՝ խմբակային բռնաբարության մեղադրանքով։ ▫️Բողոքը ներկայացրել է մի կին, որը 2018-ին նրանց հետ միասին մասնակցել է «Թալասո» ֆիլմի նկարահանումներին։
20 نوفمبر, 06:59

🟨 ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավորի հրապարակման։
20 نوفمبر, 06:23

🟨 Մենք գնում ենք խաղաղությունը վերջնական դարձնելու ճանապարհով։ Այդ ճանապարհին կա մի խոչընդոտ՝ խորհրդարանական ընդդիմությունը։ Որևէ կասկած չունեմ, որ ՀՀ ժողովուրդը կհաղթահարի նաև այս խոչընդոտը։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 05:08

🟨 «Հայաստան» դաշինքի առաջնորդը ՀՀ-ում հայտնի է որպես ամենահակահայաստան քաղաքական գործիչ և պաշտոնյա։ Բնականաբար, Հայաստան անունը պիտի ընտրեին։ ▫️«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդի համար Հայաստանն ընդամենը բազմաթիվ անձնագրերից մեկն է։ Դե «ուժեղ»-ն էլ «հաղթարշարների», «ստնտուկների», «արծակախնդրությունների» և մյուս բարեգործների «դեղորյաքի» մատակարարումների համար է։ ▫️Այս մարդիկ իրենց կոմպլեքսները դարձրել են իրենց քաղաքական բրենդ։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 05:04

🟨 Երբ դուք ուրիշի մասին երազում եք, ուրիշն էլ ձեր մասին է երազում։ Բա դուք կարող եք Արևմտյան Հայաստան երազել, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում։ ▫️Ձեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելու։ Ընդ որում՝ որոշակի լեգիտիմությամբ, քանի որ խոսքը միջազգայնորեն ճանաչված տարածքների մասին է։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 05:01

🟨 Մենք հրապարակային պլան ենք առաջարկում, իրենք առաջնորդվում են բացառապես գաղտնի պլանով։ ▫️Ես ասում եմ՝ ես ձեզ տալիս եմ ինձ հեռացնելու հնարավորություն, ասում են՝ երբեք ու թողնում, դահլիճից խռովում, գնում են։ Սա տրամաբանական չէ։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 04:46

🟨 Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ ▫️Ասո
🟨 Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի։ ▫️Ասում եմ պաշտոնապես՝ եթե ժողովուրդը դեմ քվեարկի հանրաքվեին, ես հրաժարական եմ տալիս հանրաքվեի պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում։ Եթե կողմ է քվեարկում, հաջորդ ընտրություններին՝ հերթական կլինեն, թե արտահերթ, ես չեմ առաջադրվում վարչապետի թեկնածու։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 04:41

🟨 Ես հիմա էլ եմ կարծում, որ տվյալ անձն ամենամեծ բարերարն է։ Ամենամեծ քաղաքական բարերարը՝ քաղաքական մեծամասնության համար։ Որովհետև այդպիսի ընդդիմադիր ունենալը․․․ Մեզ իրենից ինչ է պետք։ Մեզ պետք է, որ ինքը խոսի։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 04:40

🟨 Մեզ մեղադրում են, որ 2018թ․-ից ՀՀ պետական պարտքը կրկնապատկվել է։ Մեղադրում է երկու խմբակցություն, որոնց իշխանությունների օրոք ՀՀ պետական պարտքը աճել է՝ Քոչարյանի օրոք 6,6 անգամ, Սարգսյանի օրոք՝ 5,8 անգամ։ Եվ այն պայմաններում, երբ իրենց կառավարման օրոք քովիդի համավարակ չի եղել, երբ երկրում տնտեսությունն ուղղակի կանգնի։ ▫️Մեր օրոք պետական պարտքն ավելացել է 1,7 անգամ։ Ավելացել է նաև, քանի որ ի տարբերություն իրենց՝ մենք Հյուսիս-Հարավը կառուցում ենք։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 04:32

🟧 Նոր Սահմանադրության տեքստը երկուշաբթի Արդարադատության նախարարությունը կհրապարակի, ես ես ուղերձով կդիմեմ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյան
20 نوفمبر, 04:27