Բարի Լուր †✨
الذهاب إلى القناة على Telegram
Էջի նպատակն է մարդկանց առաջնորդել դեպի Ճշմարիտ Ուղին՝ #ՀԻՍՈՒՍ_ՔՐԻՍՏՈՍԻՆ † Քրիստոնեական հոգևոր էջ 👉Ezderen - https://t.me/jiyana_ruhani 👉France - https://t.me/Bonne_nouvelle1 👉Русский - https://t.me/dukhovnaya_zhizn Հետ կապ՝ 📩 @imkyanq1 _______
إظهار المزيد1 851
المشتركون
-324 ساعات
-47 أيام
+4330 أيام
أرشيف المشاركات
1 851
1. Խռովել ու մոլորվել է գառնուկդ, Բարի Հովիվ, փնտրի՛ր, գտի՛ր Դու նրան: Վիրավոր է և ուժասպառ գառնուկդ, Ո՜վ հարեհաս, հասի՛ր, բուժի՛ր Դու նրան: 2. Գայլի որջն է տանում գառան այդ ճամփան, Փրկի՜չ Հիսուս, հասի՛ր, փրկի՛ր Դու նրան: Խռովել է մի ոչխարից նա անբան, Հոտը թողել ու բռնել է այդ ճամփան: 3. Խռովել է, էլ հետ դառնալ չի ուզում, Ճահճի մեջ օրեօր է նա սուզվում: Սոված գայլն է շրջում նրա բոլորը, Այդ չի տեսնում խորասուզված մոլորը: 4. Մեկի համար Դու ողջ հոտը թողեցիր Ու այն մեկի թարմ հետքերով գնացիր: Այս մեկն էլ ճիշտ նման է այն մեկին, Չէ՞ որ, Տե՛րս, նույնն ես անում ամենքին: Խոսքերի հեղինակ՝ Միշա Սվարյան Երաժշտության հեղինակ՝ Հովսեփ Սայադյան Կատարող՝ Հովսեփ Սայադյան №.176
1 851
1. Ների՜ր ինձ այսօր ու ողորմի՛ր Քո ողորմությամբ հավիտենական, Քեզ եմ ես գալիս մեղքերիս բեռով, Քեզ չեմ ծառայել ճշմարտությունով։ Տուր որ Քեզ, Հիսո՛ւս, կատարյալ նվիրվեմ, Անձս ուրացած՝ Քեզ պես խոնարհվեմ, Պաշտեմ Քեզ հոգով, ճշմարտությունով, Խաչս վերցնեմ, Գամ Քո նեղ ճամփով (2)։ 2. Ների՜ր ինձ այսօր, ձգտումներս բոլոր, Որ ունեցել եմ այս կյանքում մոլոր, Ձգտումները այդ կտրել են անվերջ Քո օրհնությունից ինձ անընդմեջ։ 3. Քեզ եմ ես գալիս ոչ ինչպես առաջ, Հոգնել եմ վաղուց վիճակիցս գաղջ, Տե՜ր Հիսուս, ների՛ր մեղքերս բոլոր, Ես շատ քայլեցի ճամփեքով մոլոր։ 4. Ճամփան այս փշոտ, նեղ ու քարքարոտ, Տանում է դեպի խոտավետ արոտ, Տե՜ր Հիսուս, ների՛ր մեղքերս գարշելի, Տո՛ւր հոգուս գարուն Դու երանելի։ №.150
1 851
Շահի համար երեսպաշտություն են անում։ Տրտնջացողներ ու ոչնչով չգոհացողներ են
ՀՈՒԴԱ 1: 16
1 851
Քույրը քայլող վկա է այս աշխարհում։ Կնոջ դերը եկեղեցում Նախ, սիրելի՛ ընկերներ, նշեմ, որ ես և ընդհանրապես քրիստոնյաները որևէ թշնամանք կամ ատելություն չունենք կանանց նկատմամբ։ Սակայն Աստծո կողմից սահմանված տարբերություններ կան տղամարդու և կնոջ ծառայությունների միջև, և մենք իրավունք չունենք դրանք անտեսելու։ Վերջերս հրապարակել էի, որ, ըստ Աստծո Խոսքի, «կին քարոզիչ» ծառայությունը տրված չէ։ Փորձել էի դա ներկայացնել հանգիստ, առանց որևէ մեկին վիրավորելու կամ ճնշելու, միայն Սուրբ Գրքի հիման վրա։ Սակայն այդ հրապարակումը մեծ արձագանք ստացավ։ 2020 թվականից Աստծո Խոսքն եմ տարածում համացանցում և միշտ ձգտել եմ օգտակար լինել մարդկանց՝ հավատարիմ մնալով Սուրբ Գրքին։ Չեմ ցանկանում, որ մարդիկ, որոնք դեռ չեն ուսումնասիրել Նոր Կտակարանը, կամ նրանք, ովքեր կամայական մեկնաբանություններով մոլորեցնում են ուրիշներին, ծուղակի մեջ գցեն անկեղծ փնտրողներին։ Անդրադառնալով այս թեմային՝ անկեղծորեն պիտի ասեմ, որ շատերը, պաշտպանելով «կին քարոզիչ» գաղափարը, այնպիսի մեկնաբանություններ էին անում, որոնք ոչ մի կապ չունեին Սուրբ Գրքի հետ։ Նրանք աղավաղում էին ճշմարտությունը՝ այն հարմարեցնելով իրենց պատկերացումներին, նույնիսկ հորինելով հիմնավորումներ, որոնք Աստծո Խոսքում գոյություն չունեն։ Իսկ երբ Սուրբ Գրքով պատասխան էին ստանում, հաճախ շփոթվում էին։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «կին քարոզիչ» հասկացությունը Սուրբ Գրքից չի բխում և Աստծո կողմից չի հաստատվել։ Իսկ նրանք, ովքեր, կարծելով թե բարի գործ են անում, անտեսում են Աստծո սահմանած կարգը, թող հիշեն, որ Աստված արդար Դատավոր է։ Յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխան տալու՝ կհնազանդվի՞ Քրիստոսի տված ուղեցույցին եկեղեցու կյանքի և ծառայության վերաբերյալ, թե՞ ոչ։ Իսկ նրանք, ովքեր գիտակցաբար աջակցում են այդ շեղումներին, թող Աստծո ողորմությունը խնդրեն։ Շատերը, չիմանալով կամ չհասկանալով քրիստոնեական կյանքի սկզբունքները, հարցնում են. «Ուրեմն ո՞րն է կնոջ դերը եկեղեցում»։ Սիրելի՛ ընկերներ, Աստծուն մի՛ մեղադրեք այն բանի համար, թե ինչ կարգ է Նա սահմանել։ Մարդը ստեղծված չէ Աստծուն ուղղելու, այլ՝ Աստծուն հնազանդվելու։ Հիշենք նաև, որ Նոր Կտակարանում կինը կոչվում է «տկար անոթ»։ Սա նսեմացում չէ, այլ Աստծո կողմից տրված նկարագրություն, որի հետ կապված սահմանված են նաև ծառայության որոշակի սահմաններ։ Դրա համար էլ կնոջը չի տրվել եկեղեցու ուսուցչական և իշխանական ծառայությունը տղամարդկանց վրա։ Այսօր աշխարհում շատ արժեքներ գլխիվայր են շրջվել։ Անօրենը չի քնում։ Նա մարդկանց մղում է իշխանության, փառքի և հավասարության անվան տակ Աստծո սահմանած կարգը մերժելու։ Բայց այն, ինչ ընդունված է աշխարհում, պարտադիր չէ, որ ճիշտ լինի Աստծո առաջ։ Միևնույն ժամանակ եկեղեցում կնոջ դերը չափազանց կարևոր է։ Իմ սեփական ապաշխարության ճանապարհին առաջին վկայությունը լսել եմ մի քրիստոնյա քրոջից, որը պատմեց ինձ Քրիստոսի մասին։ Նա հավատարմորեն կատարեց իր բաժինը, իսկ հետագա ուսուցումն ու հոգևոր առաջնորդությունը հանձնվեց եղբայրներին՝ Աստծո սահմանած կարգի համաձայն։ Քույրը քայլող վկա է այս աշխարհում։ Նրա սուրբ կյանքը, հավատքը, համեստությունը, աղոթքը, ծառայասիրությունը և նվիրվածությունը հզոր քարոզ են։ Նոր Կտակարանում մենք տեսնում ենք բազմաթիվ հավատացյալ կանանց, որոնք իրենց կյանքը նվիրեցին Քրիստոսին և դարձան օրինակ բոլոր սերունդների համար։ Բայց մենք ոչ մի տեղ չենք տեսնում, որ նրանք ստանձնեն այն ծառայությունը, որը Տերը տվել է եղբայրներին։ Ուստի, սիրելի՛ քույրեր, մի՛ փորձեք վերցնել այն, ինչը Աստված ձեզ չի վստահել, որքան էլ բարի թվան ձեր շարժառիթները։ Իսկ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խախտեք Աստծո սահմանած կարգը՝ մարդկանց հաճոյանալու կամ ժամանակի ոգուն հարմարվելու համար։ Հիշե՛ք. անօրենը չի քնում։ Ինչպես ժամանակին Եվային ասաց. «Կլինեք Աստծո նման», այնպես էլ այսօր շատ եկեղեցիների շշնջում է. «Դու էլ կարող ես անել ամեն ինչ։ Քեզ էլ է ամեն ինչ թույլատրված»։ Սակայն դա նույն հին խաբեությունն է՝ հպարտության և Աստծո սահմանները հատելու ցանկության միջոցով։ «Այլ Աստված գիտե, որ այն օրը, երբ դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն, և աստվածների նման կլինեք՝ բարին և չարը գիտենալով» (Ծննդոց 3:5)։ Աստված ողորմություն անի մեզ բոլորիս, որպեսզի չշեղվենք Նրա Խոսքից և չփոխարինենք այն մարդկային կարծիքներով։ Եթե հաճախում եք այնպիսի եկեղեցի, որտեղ անտեսվում են Աստծո սահմանած կարգերը, կանգ առեք, աղոթեք, ուսումնասիրեք Սուրբ Գիրքը և միայն հետո որոշում կայացրեք։ Վաղը մի՛ ասեք. «Չգիտեի»։

1. Այս աշխարհում ոչ մի բանով Իմ սիրտը չուրախացավ, Ցավ, տառապանք ու նեղություն ինձ միայն բաժին հասավ: Կոտրած սրտով Քեզ եմ գալիս, աղերսում եմ, Փրկի՛չ իմ, Դու փարատի՛ր իմ վշտերը, մխիթարի՛ր սիրտը իմ: Քո սերը ինձ ուժ է տալիս, Հույսով լցնում իմ հոգին, Վստահությամբ Քեզ եմ գալիս, Քեզ եմ հանձնում կյանքը իմ: 2. Հիմա Քեզանով եմ ապրում, էլ բնավ չեմ տխրելու, Ոտքերիդ մոտ միշտ խոնարհված` սերդ եմ վայելելու: Մաքրի՛ր, սրբի՛ր ինձ մեղքերից, աղերսում եմ, Փրկիչ իմ, Որ հավիտյան ապրեմ Քեզ հետ ու միշտ լինեմ Քո կողքին: №.865
1 851
Եթե տեսնում եք մի բան, որը հակասում է ձեր համոզմամբ Սուրբ Գրքի ուսուցմանը, կանգ առեք, խորհեք և քննեք, որպեսզի հետո չասեք. «Չգիտեի»։ Սիրելի՛ ընկերներ, Բազմիցս նկատում եմ, որ «կին քարոզիչներ» են խոսում կամ մեկնաբանում Սուրբ Գիրքը՝ իրենց անվանելով «քարոզիչ» կամ «օգնական քարոզիչ»։ Սկզբից նշեմ, որ, իմ համոզմամբ, սա ըստ Սուրբ Գրքի չէ, և այստեղ արդեն կան շեղումներ։ Սա ոչ թե պարզապես իմ կարծիքն է, այլ այն, ինչ ես հասկանում եմ Սուրբ Գրքից։ Շատերը, չգիտակցելով, լսում են նրանց և ընդունում այդ ուսուցումը։ Ես կարծում եմ, որ սա ճշմարիտ չէ։ Լռելն ու չխոսելը, երբ տեսնում ենք այն, ինչ սխալ ենք համարում, նույնպես լուրջ հարց է։ Երեկ տեղադրել էի հարցում՝ արդյո՞ք ճիշտ է «կին քարոզիչ» արտահայտությունն ու ծառայությունը։ Ստացված մեկնաբանություններից շատերը զարմացրին ինձ։ Իմ կարծիքով՝ մարդիկ նոր ուսմունքներ են ներմուծում եկեղեցի՝ շեղվելով ճշմարտությունից։ Սա կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր ապաշխարության ճանապարհին են կամ փնտրում են ճշմարիտ եկեղեցի։ Մի՛ խաբվեք միայն քաղցր և հաճելի խոսքերին, որտեղ քարոզվում է այն, ինչ հաճելի է մարդու սրտին, կամ Աստծո Խոսքը ներկայացվում է միայն որպես ընտանեկան, ֆինանսական կամ երկրային հաջողությունների ուղեցույց։ Իմ համոզմամբ՝ սա Աստծո Խոսքի ամբողջական պատգամը չէ։ «Ամեն բան քննեցե՛ք, բարին ամո՛ւր բռնեցեք»։ Այս ամենը ներկայացնում եմ՝ հիմնվելով Սուրբ Գրքի վրա։ Այո՛, բոլոր եկեղեցիներում էլ կան թերություններ, սակայն երբ աղավաղվում է Աստծո Խոսքը և եկեղեցում ծառայություններ են իրականացվում այնպես, ինչպես, իմ համոզմամբ, Սուրբ Գիրքը չի ուսուցանում, դա արդեն լուրջ մտահոգության պատճառ է։ Կարդացե՛ք Նոր Կտակարանը՝ ոչ թե մարդկանց դատապարտելու, այլ լույսը, փրկությունն ու ճշմարտությունը ճանաչելու համար։ Թող Աստծո Խոսքը առաջնորդի ձեզ, ոչ թե մարդկանց կարծիքները։ Այս անգամ չեմ նշում համարներ՝ որպես ապացույց, որովհետև ցանկանում եմ, որ յուրաքանչյուրն ինքն ընթերցի Սուրբ Գիրքը և քննի այս հարցը։ Եթե տեսնում եք մի բան, որը հակասում է ձեր համոզմամբ Սուրբ Գրքի ուսուցմանը, կանգ առեք, խորհեք և քննեք, որպեսզի հետո չասեք. «Չգիտեի»։ Աստված ողորմություն անի բոլորիս։ Ճշմարտությունը չասել կամ վախենալ մարդկանց կարծիքից, իմ համոզմամբ, քրիստոնեական ճանապարհը չէ։ Եթե այսօր այս ամենի մեջ ես, դեռ ժամանակ կա վերադառնալու, ճանաչելու ճշմարտությունը և ապրելու Աստծո Խոսքի համաձայն։ Գնացե՛ք այն եկեղեցի, որտեղ փառավորվում են Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, որտեղ դավանում են Տեր Հիսուս Քրիստոսի խաչելությունը, մահը և հարությունը, և որտեղ հավատարմորեն հետևում են Սուրբ Գրքի ուսուցմանը։ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 22:11 /Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 22:18/ Ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում։ 19 Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կենաց ծառից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից։ Հոդվածի հեղինակը։ Արայիկ Թ. Ավետարանական եկեղեցու անդամ
1 851
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 22:11 /Անիրավություն գործողը թող ավելի անիրավանա, և կեղտոտը թող ավելի կեղտոտվի, և արդարը թող ավելի արդարանա, և սուրբը թող ավելի սրբանա։
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 22:18/ Ես վկայում եմ ամեն մեկին, ով լսում է այս գրքի մարգարեության խոսքերը։ Եթե մեկը սրանց վրա բան ավելացնի, Աստված նրա վրա կավելացնի այն պատուհասները, որ գրված են այս գրքում։ 19 Եվ եթե մեկն այս գրքի մարգարեության խոսքերից բան պակասեցնի, Աստված նրա բաժինը կպակասեցնի կենաց ծառից, սուրբ քաղաքից և այս գրքում գրվածներից։
1 851
1.Ապրում եմ այս աշխարհում Որպես օտար մի պանդուխտ, Հոգուս սիրեկանի հետ Կապել եմ սուրբ ուխտ, Կապել եմ սուրբ ուխտ: Կրկն. Այնպես եմ ուզում փարվել Փրկչիս ոտքերին, Իմ սիրո համար խոցված արնոտ վերքերին, Ուզում եմ ջերմ համբուրել ու սեղմել կրծքիս: Որ հագենա կարոտից պապակած հոգիս։ 2. Կյանքը ինձ այս աշխարհի Բնավ չի ուրախացնում Հոգիս ամեն օր Փրկչիս Կարոտն է տանջում, Կարոտն է տանջում : 3. Ուզում եմ թռչել երկինք, Շուտով հասնել Փրկչիս մոտ, Հոգուս կարոտը առնել Եվ մնալ Իր մոտ, Եվ մնալ Իր մոտ:
1 851
1. Եղբայրնե՛ր, ցնծացե՛ք, Մեր կյանքն է անմար, Դո՛ւք, քույրե՛ր, երգեցե՛ք Փրկչի սերն անճառ։ Երբեմնի օտարից Դարձանք բարեկամ, Մենք հիմա շատ մոտ ենք Քրիստոսի արյամբ։ (Հին եղանակով) Բարձր երգենք, ալելուիա, Տերն փրկեց մեզ և սրբեց, Անուններն մեր հավիտյան Նա Կյանքի գրքի մեջ գրեց։ (Նոր եղանակով) Բարձրաձայն երգենք, Տերը մեզ փրկեց, Բարձրաձայն երգենք, Տերը ազատեց, Գրեց մեր անուններն Կյանքի գրքի մեջ։ (2) 2. Հիմա չենք մոտենում Մենք Սինա լեռին, Մեզ էլ չի սարսռեցնում Որոտ մոլեգին։ Սուրբ Խոսքը շնորհեց մեզ Խաչից քավություն, Փրկվեցինք մենք մահից Քրիստոսի արյամբ։ 3. Հավատքով, սիրով արդ Ապրում ենք, շնչում, Սպիտակ հանդերձով զվարթ Դեպ երկինք թռչում։ Սուրբ հույսով կենսավետ Մեր սրտերն՝ խնդում, Կապրենք կյանքով հավետ Քրիստոսի արյամբ։ №.1
1 851
1. Եղբա՛յր, Հիսուսը սիրում է մեզ՝ Հուրախություն ինձ և քեզ, Աստված մեզ համար զոհեց Որդուն, Փառք հավիտյան Հիսուսին։ Մենք երգում ենք փառքը Հիսուսի, Փրկությունը մեր հոգիների: Հիսուսն է մեր երջանկությունը, Աստծո անսահման սերը։ 2. Նա մեզ՝ անարժաններիս ներեց, Խղճաց մեզ և շատ սիրեց, Նա մեր մեղքերը գամեց խաչին, Փա՜ռք հավիտյան Քրիստոսին։ 3. Թեկուզ դատեն մեզ երգի համար, Քրիստոսի փառքի համար, Վերջին շնչում էլ պիտի երգենք, Հիսուսին փառաբանենք: №.177
1 851
1. Դու արժանի ես փառքերի, (2) Մեծարում ենք Քո անունը, Խոնարհվում ենք Քո առջև, Դու արժանի ես (3) փառքերի։ 2. Դու արժանի ես փառքերի, (2) Արյունովդ գնեցիր մեզ, Մեղքերից ազատեցիր, Դու արժանի ես (3) փառքերի։ 3. Դու արժանի ես փառքերի, (2) Դու ես Սուրբը, Դու ես Աստված, Դու ես սուրբերի Աստված, Դու արժանի ես (3) փառքերի։ №.367
1 851
1. Արարատ լեռան ձյունապատ սրտից Հնչում է մի ձայն դարերի խորքից, Մասիսի ծոցում մի սիրտ բաբախում, Զարկում է անվերջ, հայ ազգին կանչում. «Դարձե՛ք, ո՛վ հայեր ողջ Հայաստանի, Ես Իմ տապանն եմ կանչում բոլորիդ, Այսօր ներս մտեք իմ եկեղեցին, Դարձե՛ք ողջ ազգով, ժամն է վերջանում»։ 2. Արարատ լեռան կարոտած սրտից Հայոց աշխարհ է թռչում աղավնին, Ավետիս սրտում, ձիթենին կտցին՝ «Խաղաղությո՜ւն քեզ»,- ասելու հային: «Դարձի՛ր, ազգս հայ, դարձի՛ր անվարան, Արյուն, ջարդ, աղետ պիտի վերջանան, Ես քեզ կլինեմ վահան ու պաշտպան, Դարձի՛ր, քեզ կտամ խաղաղ Հայաստան»։ 3. Արարատ լեռան թախանձոտ սրտից Հային է ուղղված պատգամն երկնքից. «Կանգնած թակում եմ դուռը քո սրտի, Հայոց աշխարհն է նոր իջևանն Իմ: Դարձի՛ր, ազգս հայ, Ես քեզ կդառնամ, Մեղքերդ կներեմ, երկիրդ կբուժեմ, Ես քեզ կսիրեմ միշտ և հավիտյան, Ես քո Աստվածն եմ, Իմն ես, Հայաստա՛ն»։ №.566
1 851
1. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր, Ամենագեղեցիկն ինձանում իրականացրիր, Հրեշտակներն էլ երգում են, թե ինձ ի՜նչ տվեցիր՝ Սերդ, որ երբեք վերջ չունի։ Քեզնով է, Տե՜ր, ամբողջանում աղոթքս, Բառերն այն, որ իմ սիրտն է ասում Քեզ, Քեզ է ուղղված ամենագեղեցիկ երգս, Ակնածանքով խոնարհվում եմ ես, Տե՛ր։ 2. Արարիչ երկնքի, որ երկիրն արարեցիր, Սերդ խափանեց հոգուս գիշերը, Արդ Քեզ եմ ես դարձել, սիրում եմ Քեզ, իմ Տե՛ր, Քեզ է ուղղված իմ սրտի կանչը։ №.469