cookie

نحن نستخدم ملفات تعريف الارتباط لتحسين تجربة التصفح الخاصة بك. بالنقر على "قبول الكل"، أنت توافق على استخدام ملفات تعريف الارتباط.

avatar

Արցախի լրատվական

<<ԱՐՑԱԽԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ>> լրատվական գործակալություն ❗️Մենք ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/artsakhilratvakan/ ❗️Մեր կայքէջը՝ https://artsakhilratvakan.am

إظهار المزيد
مشاركات الإعلانات
3 962
المشتركون
-424 ساعات
-347 أيام
-9030 أيام

جاري تحميل البيانات...

معدل نمو المشترك

جاري تحميل البيانات...

Photo unavailableShow in Telegram
Հումոր Եթե միջազգային դատարանը որոշի միասին նստցնել Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին։
إظهار الكل...
👍 8
Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով տուժած Լոռու և Տավուշի մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար դիմել ենք ԱԻՆ։ Մարտական Եղբայրություն միաբանությունը պատրաստ է կամավորական խմբեր ուղարկել աղետից տուժած բնակավայրեր։ Սպասում ենք պետական գերատեսչության արձագանքին։ Մարտական Եղբայրություն միաբանություն
إظهار الكل...
👍 5 1
Photo unavailableShow in Telegram
«Мы подозревали с самого начала» - пишет иранский богослов. Ахмад Панахиан, брат известнейшего в Иране богослова Алирзы Панахиана опубликовал совместное фото Ильхама Алиева с Беньямином Натаньяху и написал в своем твиттере следующее: «Вы все еще не поняли! Мученическая смерть (шахадат) – это не кризис, а лучшая возможность... С самого начала вопрос о визите (президента Раиси) на границу с Азербайджаном был под подозрением. Мы в одном шагу от полной уверенности в этом вопросе..." (в том, что это было запланированное покушение).
إظهار الكل...
👍 4
Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են, քանի որ հստակորեն քաղաքական ենթատեքստ ունեն: Կասկած չկա, որ այս շարքը շարունակվելու է: Արդյո՞ք պատահական է, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին այն բանից հետո, երբ նշված համայնքների ղեկավարները մասնակցեցին Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: Ինչ վերաբերում է փաստական ու իրավական հիմքերին, ապա այդտեղ էլ լրջագույն հարցեր են ծագում: Փաստի առաջ կանգնեցնելով տվյալ համայնքների ղեկավարներին ու ավագանիներին՝ ՀՀ լիազոր մարմինները ստիպել են նրանց մասնավորեցնել համայնքապատկան մեքենաները, որպեսզի հնարավոր լինի պետական հաշվառում իրականացնել: Սա հերթական օրինակն է, թե ինչ է լինում, երբ ՀՀ իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքներն ու կարիքները և խուսափում են համակարգային լուծումներից: Արցախի Մարդու Իրավունքների Պաշտպան Գեղամ Ստեփանյան
إظهار الكل...
👍 6🤬 1
Արցախը ինչպես հանձնեցին, այդպես Դիլիջանն էլ մի օր կհանձնեն, հետո Վանաձորը, Սևանը, Սյունիքը և այդպես շարունակ: Եթե բովանդակային հակադրություն չկա, ամեն բան շարունակական է լինելու, էմոցիաները մի կողմ, կարևորը բովանդակությունն է: Մարտական եղբայրություն միաբանության  անդամ Մասիս Շիրոյան: https://hraparak.am/post/31720b91c5ed11b3e3069759e0605157?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0U3x3uTnJMgz7ccw268_5XBYcFMqABOjgX9JUB11DiKC3PLmiyj6m73o4_aem_AYRZ4NsPLS5GY_-2ajc1n6Ke_vnTmzTmGY5lnW1jWgVpC_Slu8Op5D_7c9v3ucntK3h9qwcr9bQcRQSjC6Bf8Joe
إظهار الكل...
Մենք ընդդիմադիր և իշխանական մամուլի կողմից բլոկի տակ ենք հայտնվել

👍 5
Արցախցիների դեմ քարոզը ուղղորդված է ՀՀ իշխանությունների՞ կողմից, թե՞ ոչ։ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մեղադրվում էր ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։ Մեղադրանքի հիմքում դրված էր Շիրակի և Արարատի մարզերի բնակիչների հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները ։ Այժմ Նիկոլին պաշտպանող մի շարք վերլուծաբաններ արցախցիներին ինչ ասես ասում են, բայց մնում են ազատության մեջ։ Խնդիրն այն է, որ սրանք ոչ միայն չեն ձերբակալվում, այլև ամենօրյա ռեժիմով սնկի պես աճում են։ Սրանց հետևում ավելի տրամաբանական կլիներ, եթե կանգնած լիներ Ադրբեջանը, բայց արի ու տես, որ կան նաև ուրիշ շահառուներ։ Ո՞վ է կանգնած այս տականքի հետևում, ո՞վքեր են սրանց բերանում լեզու դնում ու վստահեցնում, որ երբեք չեն պատժվի. առաջնահերթորեն սա պետք է պարզել։ Արամայիս Աղաբեկյան
إظهار الكل...
👍 6💯 2
Photo unavailableShow in Telegram
⚡️1992 թվական, մայիս, Բերձորի (Լաչինի) ազատագրում ✔️Մայիսի 25-ին, ժամը 19:00-ին, Մարտական Եղբայրություն միաբանության գրասենյակում տեղի կունենա հանդիպում-քննարկում` «Արաբո» կամավորական ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։ 🗣️Խոսելու ենք 1992 թվականի մայիսին տեղի ունեցած իրադարձությունների մասին. ինչպես բացվեց կյանքի ճանապարհը և ինչ գնով։ Սիրով սպասում ենք բոլորին։
إظهار الكل...
👍 3
• եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։ ❓ Հարց։ Ովքե՞ր չեն կարող հանդիսանալ ծրագրի շահառու։ ✅ Պատասխան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե. • 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից, • ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն։ ❓ Հարց։ Ո՞ր դեպքում ամբողջությամբ կդադարեցվի ծրագրով նախատեսված աջակցությունը։ ✅ Պատասխան։ Աջակցությունը կդադարեցվի, եթե ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով)։ Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։ ❓ Հարց։ Ծրագրից օգտվելու համար արդեն կարո՞ղ եմ դիմում ներկայացնել։ ✅ Պատասխան։ Առայժմ՝ ոչ․ դիմում կարող եք ներկայացնել ծրագրի իրականացման կարգը հաստատվելուց հետո, ինչի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
إظهار الكل...
👍 2 1
⁉️ Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ ❓ Հարց։ Ի՞նչ հնարավորություններ է առաջարկում ծրագիրը։ ✅ Պատասխան։ Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝ • բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում, • անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում, • գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։ ❓ Հարց։ Որքա՞ն է կազմում հավաստագրի արժեքը։ ✅ Պատասխան։ Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է․ • 5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 1-ում, https://www.mlsa.am/blockpage/137 ), • 4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ հավելված 2-ում, https://www.mlsa.am/blockpage/137 ) • 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտուց, • 2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։ ❓ Հարց։ Ովքե՞ր կարող են հանդիսանալ ծրագրի շահառու և որո՞նք են հիմնական պայմանները։ ✅ Պատասխան։ Ծրագրի շահառու են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն։ Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո որևէ աջակցության ծրագրի հնարավորություններից չեք զրկվում։ Միաժամանակ․ • ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով, • ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը, • ընտանիքի բոլոր անդամները պետք է դառնան ձեռք բերվող կամ կառուցվող գույքի սեփականատերեր, • ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում), • ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը, • եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝ ☑️ գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ, ☑️ ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ. ☑️ կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։ ❓ Հարց։ Ե՞րբ կսկսի գործել ծրագիրը։ ✅ Պատասխան։ Ծրագիրը կսկսի գործել ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։ Կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը։ Կարգը հաստատվելու պահից կգործի տան և հողատարածքի ձեռքբերման աջակցության բաղադրիչը, անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, Օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը։ ❓ Հարց։ Ի՞նչ ժամկետներ են սահմանված ծրագրի իրականացման համար։ ✅ Պատասխան։ Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով․ • 1-ին փուլում կընդգրկվեն՝ 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։ Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը՝ ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։ • 2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2026թ.։ • 3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2027թ.։ ❓ Հարց։ Որո՞նք են բնակելի տան կառուցման առանձնահատկությունները։ ✅ Պատասխան։ • բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը, • բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,
إظهار الكل...
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Web site created using create-react-app

👍 1
Ռուս-ադրբեջանական դաշինքին լհու հնազանդ ծառայող Նիկոլին փոխել է պետք։ Կարևոր է,որ այս արհավիրքը չփոխվի նույն դաշինքի մեկ այլ ծառայով,ով կարժեզրկի պայքարի գաղափարը ու Նիկոլին կսարքի հերթական Լևոն Տեր-Պետրոսյան։
إظهار الكل...
👍 3