149
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-37 أيام
-730 أيام
أرشيف المشاركات
Новый год — это первая страница из 365 страниц книги....
Сделайте ее великолепной.....
— Брэд Пейсли
Կեսգիշերից շատ քիչ էր անցել։ Դեղնակարմրագույն տերևներն օդում ինչ-որ անհասկանալի ռեքվիեմ էին հյուսում։ Զգում էի՝ ինչպես էր քամին ավազահատիկները մեկ առ մեկ շպրտում պատուհանիս ապակուն։ Գոյություն ունեցող բոլոր ծիրանենիների ճյուղերն էին ջարդվում, իսկ մութն ավելի էր սաստկանում քաղաքի վրա։
Իսկական իրարանցում էր։
Շների ականջ ծակող ոռնոցն էր ավելի սաստիկ թե՞ քամին էր ավելի ուժգին մռնչում. դժվար է ասել։
Գիշերվա խավարը կուլ էր տալիս աստղերի լույսն ու սրբում էր երկինքը լուսնի մեղսավոր ներկայությունից։
Իրական խելագարություն էր։
Ժամանակն անկախ իմ կամքից կանգ էր առել ու ես հասկանում էի, որ Աստծո պատիժն է իջել հայոց հողի վրա։
Աչքիս առաջ ոչնչանում էր ամենինչ։ Դեպի երկինք էր շտապում ինքնությունը մեր։ Այրվում էր հպարտությունը մեր։ Մոխրանում էր էությունը մեր։
Դասական ցեղասպանություն էր։ Որովհետև սրի էին քաշել գոյությունը մեր ու լռեցրել էին զանգակատունը մեր։
Աղոթում էի, որ լույսն այդպես էլ չբացվեր։
Քանդված եկեղեցիներ ու հողին հավասարված հավատք ես չտեսնեի։ Պատառոտված կարմիրը եռաբլուրում։ Այրված կապույտը ծիծեռնակաբերդում ու լղոզված ծիրանին պանթեոնում։ Դատարկված մայթերն ամեն քայլափոխի ու լքված տներն ամեն անկյունում։
Լուսաբացին՝ գլխավերևումս անհերթ սուրացող օդանավերն ինձ հուշում էին, որ անկարելին անխուսաբելի է.
⁃ Ու՞ր ես, Հայաստան
⁃ Ու՞ր կորար անհետ……….
#El_Tovmasyan⛅️
27.11.21 ….
متاح الآن! بحث تيليغرام 2025 — أهم رؤى العام 
