ar
Feedback

لا تقع ضحية للمخادعين! تيليمتريو يكتشف ويُميّز هذه القنوات 👉 إذا كنت تريد رؤية العلامة، اشترك

AmeriaStudent

AmeriaStudent

الذهاب إلى القناة على Telegram

🎓 Բարի գալուստ ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր, որտեղ հեշտ է սովորել, փորձել և բարելավել կյանքդ: Այստեղ կսովորես ֆինանսական գրագիտություն, կբացահայտես թվային բանկինգի աշխարհը 010/012 561111 https://ameriabank.am info@ameriabank.am https://ameria.me/m/bio

إظهار المزيد
5 224
المشتركون
-324 ساعات
-87 أيام
-5030 أيام
أرشيف المشاركات
رسالة فيديو00:38

رسالة فيديو00:32

رسالة فيديو00:25

Ասում էինք, չէ՞, այս պատմությունը երկու կես ունի 🎶 Բայց ովքե՞ր են պատմության հեղինակները 🎸 Դու հիմա փորձիր գուշակել, իսկ մե
Ասում էինք, չէ՞, այս պատմությունը երկու կես ունի 🎶 Բայց ովքե՞ր են պատմության հեղինակները 🎸 Դու հիմա փորձիր գուշակել, իսկ մենք ասենք, թե ինչ ենք պատրաստել քեզ համար, եթե ուսանող ես:   Աշնան գլխավոր feat-ն առաջինը կարող ես դու լսել, տեսահոլովակն էլ` առաջինը դու տեսնել: 200 ուսանողի համար կազմակերպում ենք փակ դիտում 🤩 Շփվելու ենք արտիստների հետ, տեղում խաղեր խաղանք ու նվերներ ստանանք 😉   Դու ուղղակի կատարիր առնվազն 5000 ֏ վճարում Ամերիայի քո Visa Student քարտով մինչև սեպտեմբերի 27-ը, որ մասնակցես խաղարկությանը: Եթե հաղթես, կմասնակցես event-ին քո ուսանող ընկերոջ հետ 💚   🔗 Խաղարկության բոլոր մանրամասներն այստեղ են` https://ameria.me/3TwkbdG Արտիստներից մեկին վաղը բացահայտելու ենք 😉   Հ.Գ. Իսկ հիմա մեկնաբանություններում գրիր, թե ովքեր են. տեսնենք՝ կկռահես 🫣

Ուսանողնեեեր, այնքան ուրախ ենք, որ մեր ուսանողական համայնքը օր օրի մեծանում է 🤗 Քոմենթում նշեք՝ ով որ համալսարանից է 💬 Ծանոթանանք ու իմանանք՝ որ համալսարանն է ամենաակտիվը 😉

💌 Սիրելի ուսանող, այս պատմությունը քեզ համար է 🎶 Բայց կեսը հիմա ցույց տանք, կեսը` երեքշաբթի, լա՞վ 🤫 Հետո էլ մի օր կհավաքվե
+1
💌 Սիրելի ուսանող,    այս պատմությունը քեզ համար է 🎶 Բայց կեսը հիմա ցույց տանք, կեսը` երեքշաբթի, լա՞վ 🤫   Հետո էլ մի օր կհավաքվենք` ամբողջ պատմության համար 🎥

📚 Դու սովորում ես, իսկ մենք գնահատում ենք քո ջանքերն ուսման մեջ: Ի՞նչ ունենք արդյունքում. արդեն 3-րդ տարին անընդմեջ, այս անգ
📚 Դու սովորում ես, իսկ մենք գնահատում ենք քո ջանքերն ուսման մեջ:  Ի՞նչ ունենք արդյունքում. արդեն 3-րդ տարին անընդմեջ, այս անգամ էլ 200 ուսանող կստանա կրթաթոշակ Ամերիայից ❤️ 🎓 Ամսական 50 000 ֏ չորս ամիս շարունակ Մրցույթի հաղթողները որոշվում են ինտելեկտուալ թեստի արդյունքներով և ՄՈԳ-ով: Այնպես որ, եթե 18 տարեկան ես (կամ էլ լրանալու է մինչև 2027 թ. մարտի 15-ը) և բուհի ուսանող, դու էլ փորձիր, կորցնելու ոչինչ չունես 😉 Դրա համար պետք է միայն ունենալ Ամերիայի Visa Student քարտ 💳 🔗 Տես բոլոր մանրամասներն ու դիմիր՝ https://ameria.me/4xKyUAB

📖 Book Fest-ին մեզնից անակնկալ ունես 🤩 Որոշել ենք այս տարվա Book Fest-ը շատ ավելի հետաքրքիր դարձնել քեզ համար: Ամերիայի Vis
📖 Book Fest-ին մեզնից անակնկալ ունես 🤩 Որոշել ենք այս տարվա Book Fest-ը շատ ավելի հետաքրքիր դարձնել քեզ համար: Ամերիայի Visa Student քարտ ունեցող ուսանողները կարող են մասնակցել հատուկ իրենց համար կազմակերպված ինտերակտիվ խաղերի ու ինչո՞ւ չէ, նվերներ ստանալ ❤️ 🗣Այլ կերպ Կկազմենք 3 հոգանոց թիմեր ու կփորձենք հասկանալ իրար «կես բառից»: Կարող ես գրանցվել անհատապես կամ էլ ավելացնել ընկերներիդ ու ինքդ կազմել քո թիմը: 🎭Կոմիկները փոխում են վերջաբանը Դու կամ ներկաներից որևէ մեկը կառաջարկեն հայտնի գիրք, իսկ stand-up արտիստները կառաջարկեն այդ գրքի վերջաբանի նոր` հումորային տարբերակ : Մի խոսքով` միասին մի լավ ծիծաղելու ենք: 💳 Մասնակցելու համար պետք է ունենալ ու ցույց տալ Ամերիայի Visa Student քարտը և իհարկե, նախապես գրանցվել ու ներկայացնել հաստատման կոդը: Տեղերի քանակը սահմանափակ է 👀 Հասցրու գրանցվել, գնացի՜ր` https://bookfest.ameriabank.am/

Այս պաստառները նվիրված են գրքին, մտքին, խելքին, գիտելիքին ու քեզ 💚 Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կար
+7
Այս պաստառները նվիրված են գրքին, մտքին, խելքին, գիտելիքին ու քեզ 💚 Նախ դրանք կարդա, հետո ոգեշնչվիր ու ավելի կարևոր բաներ կարդա 😉 Շնորհավոր տարվա գլխավոր տոնը: Քանի կյանք ունես, այնքան սովորիր 🤟 Հ.Գ. Մի երկու տեղ տառ ենք բաց թողել, գիտենք 🫤

Սիրելի հետևորդներ,   ամփոփում ենք «Նվիրում ենք գրքեր Սոս Ջանիբեկյանի մակագրությամբ» գովազդային վիճակախաղը։ Հաղթողներն ընտրվել են պատահականության սկզբունքով commentpicker.com ծրագրի միջոցով ✅   Մակագրված գրքերը կստանան․   Անուշ Ադամյան @derkhach @RebeccaSimonyan   Սիրելի՛ հաղթող մասնակիցներ, մենք լրացուցիչ կապ կհաստատենք ձեզ հետ և կասենք, թե ինչպես կարող եք ստանալ ձեր գրքերը: Շնորհակալություն ակտիվ մասնակցության համար 💚   ameriabank.am | 010/012 561111  Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Փոքրիկ սովորությունները մեծ փոփոխությունների սկիզբն են ... Ու ամեն օր մի քանի էջ կարդալը հենց այդպիսի սովորություն է 📚 Երեկ
+8
Փոքրիկ սովորությունները մեծ փոփոխությունների սկիզբն են ... Ու ամեն օր մի քանի էջ կարդալը հենց այդպիսի սովորություն է 📚 Երեկ Zangak-ի ընթերցանության մարաթոնին հավաքվել էինք հենց այս գաղափարի շուրջ 💚 📸 Թերթիր նկարները՝ օրվա տրամադրությունը զգալու համար, ու գրիր՝ որ գրքով կմիանայիր մեզ։ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Սոս Ջանիբեկյանը նվիրում է 3 գիրք իր մակագրությամբ 😍 Ի՞նչ է պետք անել՝ նվերը ստանալու համար: Վերևի հոլովակի մեկնաբանության դաշտում գրիր, թե որն է քո սիրելի գիրքը 👆 Պայմանները կարող ես տեսնել այստեղ։ 📌 Կհանդիպենք Զանգակի ընթերացանության մարաթոնին հուլիսի 19-ին Կարապի լճում՝ 17։00-ից սկսած։ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

رسالة فيديو00:30

رسالة فيديو01:00

Արի վերապրենք #StuDay-ի լավագույն պահերն ու այդ էներգիան պահենք մեզ հետ։  Սպասիր հաջորդ իվենթներին։ Շուտով կհանդիպենք 😉 ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

#StuDay-ի շրջանակում մենք մեկ հարկի տակ էինք հավաքել Հայաստանի ամենաակտիվ, ստեղծարար ու նախաձեռնող ուսանողներին՝ ամփոփելու «Ի
+9
#StuDay-ի շրջանակում մենք մեկ հարկի տակ էինք հավաքել Հայաստանի ամենաակտիվ, ստեղծարար ու նախաձեռնող ուսանողներին՝ ամփոփելու «Իմ Հայաստան, իմ ապագա» ԿՍՊ արշավը: Դա միայն միջոցառում չէր, այլ հարթակ՝ լեցուն էներգիայով ու գաղափարներով 😍 Ամերիայի նպատակն է ուժ տալ ու կանգնել այն տաղանդավոր երիտասարդների կողքին, որոնք պատրաստ են դառնալու փոփոխությունը: Ու թվերն այստեղ ավելին են, քան պարզապես վիճակագրությունը. 🚀Անցյալ տարի (Visa-ի գործընկերությամբ) 160 ուսանող ստացել է կրթաթոշակ, 3-ն իրականացրել է սեփական նախագծերը, իսկ 10-ը մեկնել է ԱՄՆ՝ Բերքլիի համալսարան։ 🎓 Այս տարի 200 ուսանող արժանացել է Ամերիայի կրթաթոշակի:   Միջոցառման առանցքում «Ա» կետն էր՝ այն մեկնարկը, որտեղից սկսվում են մեծ հնարավորությունները, ու կայացվում են շրջադարձային որոշումները: Մենք հավատում ենք, որ երեկ բեմում ու դահլիճում ներկայացված փորձն ու անձնական պատմությունները շատերի համար կդառնան սեփական նախագծերը սկսելու «Ա» կետը📍 📸 Թերթիր նկարները՝ StuDay-ի դինամիկան զգալու համար, ու ճանաչիր նրանց, ովքեր ստեղծելու են վաղվա օրը 💚

Ամերիա Սերունդ 22․ Unlocked !!! 🥳 💡 3-ամսյա տեսական ու գործնական ուսուցում ամբողջական դրույքով ու 150.000 դրամ աշխատավարձով 💡 Բիզնես ոլորտի հմտություններ լավագույն մասնագետների առաջնորդությամբ 💡 Աշխատանքի առաջարկ Ամերիաբանկի սպասարկման թիմում ամսական 248,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով Դեպի Ամերիա 💚 Շտապիր գրանցվել մինչև հունիսի 21-ը 👇 🔗 https://ameria.me/4wMQR1u

Repost from Ameriabank CJSC
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ
📣 Սիրելի հաճախորդներ, Ամերիաբանկի անունից տարածվում են կեղծ ծանուցումներ` դրամական պարգև/մրցանակ ստանալու պատրվակով: Ձեր իսկ տվյալների ու դրամական միջոցների անվտանգության համար հորդորում ենք լինել զգոն, չբացել ու չտարածել կասկածելի հղումներ և չտրամադրել անձնական տվյալները ❌ ⚠️ Եթե արդեն ստացել եք նմանատիպ ծանուցում, անցել եք հղումներով և տրամադրել քարտային տվյալներ կամ հավելվածին հասանելիություն ապահովող այլ տեղեկատվություն, խնդրում ենք հրատապ կերպով բլոկավորել քարտերը և հավելվածը, կապ հաստատել բանկի հետ: Քարտերը հնարավոր է բլոկավորել՝ ✅ MyAmeria հավելվածից ✅ Հավաքելով *116# ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Բետա մտածելակերպ. հաջողության նոր բանաձև Երբեմն թվում է՝ հենց նոր ինչ-որ բան սովորեցիր, ու հանկարծ տեսնում ես, որ դրա ավելի ն
Բետա մտածելակերպ. հաջողության նոր բանաձև Երբեմն թվում է՝ հենց նոր ինչ-որ բան սովորեցիր, ու հանկարծ տեսնում ես, որ դրա ավելի նոր տարբերակը կա։ Կյանքը հիմա նման է անընդհատ թարմացվող համակարգի, որտեղ պայմանները փոխվում են այն պահին, երբ նոր ես դրանց հարմարվել 🙄 Ու հենց այստեղ է, որ կարևոր է ոչ թե իմանալ ամեն ինչ, այլ պատրաստ լինել սովորել, փոխել մոտեցումները ու չմնալ տեղում։ Սա բետա մտածելակերպն է ✅ Ի՞նչ է բետա մտածելակերպը (Beta-Mindset) Բետա մտածելակերպը մոտեցում է, որտեղ դու քեզ դիտարկում ես որպես անընդհատ զարգացող համակարգ։ Ինչպես ծրագրերը, որոնք ունեն Beta Version և մշտապես թարմացվում են, դու ևս կարող ես լինել «զարգացման ընթացքի մեջ»։ Սա նշանակում է՝ ✅ բաց լինել նորի համար, ✅ չվախենալ փոփոխություններից, ✅ ընդունել, որ միշտ կա զարգանալու տեղ: Այս մոտեցմամբ դու քեզ չես սահմանափակում ներկա հմտություններով. բետա մտածելակերպը առաջընթացի մասին է: Ինչո՞ւ ստատիկ գիտելիքն այլևս բավարար չէ Նախկինում կար պարզ սցենար. ընտրում ես մասնագիտություն, սովորում ես, ու դա քեզ «բավարարում» է երկար տարիներ։ Այսօր այդ մոդելը չի աշխատում, քանի որ ինչպես պատմել ենք այստեղ, տեխնոլոգիաները, աշխատաշուկան, պահանջները. ամեն ինչ անընդհատ փոխվում է։ Սա նշանակում է, որ քո ամենամեծ առավելությունն այն է, թե որքան արագ ես սովորում նորը ⚡️ Ինչպե՞ս ձախողումը վերածել փորձի Բետա մտածելակերպում ձախողումը վերջակետ չէ։ Այստեղ «Չստացվեց, վերջ»-ը դառնում է «Ինչ սովորեցի այս փորձից»։ Վերաբերմունքի այս թվացյալ փոքր, բայց որոշիչ փոփոխությունն օգնում է, որ ամեն անհաջող փորձը դարձնես հաջորդ քայլի հիմքը 📈 Երբ դադարում ես խուսափել սխալներից, սկսում ես ավելի արագ առաջ շարժվել։ Ինչպե՞ս է ուղեղը հարմարվում նոր պայմաններին Մեր ուղեղը զարմանալիորեն ճկուն է։ Նոր բան սովորելիս այն ֆիզիկապես փոխվում է՝ ստեղծելով նոր կապեր նեյրոնների միջև 🧠 Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր հմտություն, փորձ կամ գիտելիք իրականում «վերակառուցում» է քո ուղեղը։ Բարձր IQ-ն և փորձը, իհարկե, կարևոր են, բայց արագ փոփոխվող աշխարհում AQ-ն (Adaptability Quotient-ն կամ հարմարվողականության գործակիցը) դառնում է ոչ պակաս կարևոր։ Այստեղ է որոշվում՝ որքան արագ ես կարողանում վերակազմակերպվել, սովորել ու շարունակել առաջ շարժվել։ Ինչպե՞ս պլանավորել ապագան Երբ ապագան հստակ չէ, պլանավորուման մեջ էլ պետք է փոփոխություններ մտցնել։ Հստակ պլանի փոխարեն ավելի արդյունավետ է ունենալ ճկուն մոտեցում։ Ահա մի քանի քայլ՝ ✅ Սովորիր սովորել. կենտրոնացիր ոչ թե կոնկրետ գիտելիքի, այլ սովորելու կարողության վրա: ✅ Զարգացրու բազմակողմանի հմտություններ. տարբեր ոլորտներից ընդհանուր գաղափար ունենալը բարելավում է հարմարվողականությունը: ✅ Մի խուսափիր անորոշությունից, այլ սովորիր շարժվել դրա մեջ՝ փոքր քայլերով, փորձելով ու ճանապարհին ճշգրտելով քո ուղղությունը: ✅ Փորձիր, փորձիր, փորձիր. ամեն փորձ քեզ տալիս է նոր գիտելիք քո ու աշխարհի մասին: Փոքր, բայց շարունակական քայլերը հաճախ ավելի արդյունավետ են, քան իդեալական պլանը։ Բետան մտածելակերպը օգնում է քեզ մնալ շարժման մեջ, չվախենալ փոփոխություններից ու ամեն իրավիճակում գտնել աճելու հնարավորություն։ Դու պարտավոր չես լինել «պատրաստ»։ Բավարար է լինել բաց՝ սովորելու, փոխվելու ու առաջ գնալու 💚

🚀 ՄԵԿՆԱՐԿԵՑ TECH GEN-ը` Ամերիաբանկի և Armenian Code Academy-ի համատեղ նախագիծը Մենք ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր․ ավել
+9
🚀 ՄԵԿՆԱՐԿԵՑ TECH GEN-ը` Ամերիաբանկի և Armenian Code Academy-ի համատեղ նախագիծը Մենք ստացել ենք աննախադեպ քանակի հայտեր․ ավելի քան 3000 դիմորդ 🔥 Մեզ դիմել են լուսավոր ու տաղանդավոր երիտասարդներ, որոնք ունեն անսահման էներգիա ու ոլորտում թարմ շունչ բերելու ցանկություն 💚 Ընտրության բոլոր փուլերը հաղթահարել է 71 երիտասարդ, և նրանք արդեն սկսել են իրենց ճանապարհը դեպի Tech ոլորտ: Սիրելի երիտասարդներ, շնորհակալ ենք, որ դարձել եք այս խոստումնալից նախաձեռնության մասը ✨ ameriabank.am | 010/012 561111 Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից