Aravot.am
#Առավոտը` Տելեգրամում #լուր #aravot @aravot 🇦🇲 @aravotru 🇷🇺 Պաշտոնական կայք 🌐 www.aravot.am
إظهار المزيد📈 نظرة تحليلية على قناة تيليجرام Aravot.am
تُعد قناة Aravot.am (@aravot) في القطاع اللغوي الأرميني لاعباً نشطاً. يضم المجتمع حالياً 10 448 مشتركاً، محتلاً المرتبة 17 848 في فئة الأخبار والوسائط والمرتبة 196 في منطقة أرمينيا.
📊 مؤشرات الجمهور والحراك
منذ تأسيسه في невідомо، حقق المشروع نمواً سريعاً وجمع 10 448 مشتركاً.
بحسب آخر البيانات بتاريخ 04 سبتمبر, 2026، تحافظ القناة على نشاط مستقر. خلال آخر 30 يوماً تغيّر عدد الأعضاء بمقدار -8، وفي آخر 24 ساعة بمقدار 3، مع بقاء الوصول العام مرتفعاً.
- حالة التحقق: موثّقة (مؤكدة رسمياً من تيليجرام)
- معدل التفاعل (ER): يبلغ متوسط تفاعل الجمهور 4.91%. وخلال أول 24 ساعة من النشر يحصد المحتوى عادةً 4.12% من ردود الفعل نسبةً إلى إجمالي المشتركين.
- وصول المنشورات: يحصل كل منشور على متوسط 513 مشاهدة. وخلال اليوم الأول يجمع عادةً 431 مشاهدة.
- التفاعلات والاستجابة: يتفاعل الجمهور بانتظام؛ متوسط التفاعلات لكل منشور يبلغ 4.
📝 الوصف وسياسة المحتوى
يصف المؤلف القناة بأنها مساحة للتعبير عن الآراء الذاتية:
“#Առավոտը` Տելեգրամում
#լուր #aravot
@aravot 🇦🇲
@aravotru 🇷🇺
Պաշտոնական կայք
🌐 www.aravot.am”
بفضل وتيرة التحديث المرتفعة (أحدث البيانات بتاريخ 05 سبتمبر, 2026) تحافظ القناة على حداثتها ومستوى وصول مرتفع. وتُظهر التحليلات تفاعلاً نشطاً من الجمهور، ما يجعلها نقطة تأثير مهمة ضمن فئة الأخبار والوسائط.
جاري تحميل البيانات...
| التاريخ | نمو المشتركين | الإشارات | القنوات | |
| 05 سبتمبر | +3 | |||
| 04 سبتمبر | +6 | |||
| 03 سبتمبر | +3 | |||
| 02 سبتمبر | +7 | |||
| 01 سبتمبر | +3 |
| 2 | Ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին
Ուժեղ Հայաստան | 386 |
| 3 | 🇦🇲 Արմեն Գրիգորյան․ «Միանշանակ չեմ զղջում»՝ հեղափոխության մասին
ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ չի զղջում 2018-ի հեղափոխության համար։ Նրա խոսքով՝ 2020-ից հետո Հայաստանի առջև ծառացած դժվարությունները դեռևս սպասվում էին, իսկ հեղափոխությունը հնարավորություն է տվել դիմակայել դրանց։
Գրիգորյանը նշել է, որ հեղափոխության գնահատականը տվել է հասարակությունը՝ վերջին երեք ընտրությունների ընթացքում։ | 384 |
| 4 | 🗣️ Ալեն Սիմոնյան․ «Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում, ավելի հանգիստ էի ապրում»
Ալեն Սիմոնյանը նշել է, որ լավ հարաբերություններ ունի Արմեն Գրիգորյանի հետ՝ ընդգծելով, որ նրանց միջև երբևէ «դառը խոսակցություն» չի եղել։
Հեղափոխության գաղափարներին դավաճանելու վերաբերյալ հարցին Սիմոնյանը պատասխանել է, որ նման կարծիք հայտնողները չեն հասկացել, թե ինչի մասին էր հեղափոխությունը։ | 374 |
| 5 | لا يوجد نص... | 347 |
| 6 | 🇪🇺 Արտակ Զաքարյան․ Եվրոպական մայրաքաղաքները տարեցտարի ավելի քիչ են ցանկանում մասնակցել Բրյուսելի թանկացող նախագծերին
Զաքարյանը, վկայակոչելով Եվրոպական հաշվեքննիչ պալատի զեկույցը, գրում է, որ ԵՄ-ի պաշտպանական պատրաստվածությանը խոչընդոտում են ենթակառուցվածքների մասնատվածությունն ու ԱՄՆ-ից կախվածությունը։
Նրա խոսքով՝ հատկապես Գերմանիան և Ֆրանսիան բյուջետային խնդիրների պատճառով ավելի զգուշավոր են դարձել Բրյուսելի համաեվրոպական նախագծերի ֆինանսավորման հարցում։ | 381 |
| 7 | ⚖️ Մեղադրյալների խնդրանքը բավարարվեց․ նիստերը կկայանան առանց նրանց մասնակցության
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է մեղադրյալների խնդրանքը՝ դատական նիստերն առանց նրանց մասնակցության անցկացնելու վերաբերյալ։
Գործով մեղադրանքներ են առաջադրվել Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին և ևս հինգ անձի՝ կաշառքի ու պաշտոնեական հանցագործությունների վերաբերյալ։ | 401 |
| 8 | ⚖️ «Ավելորդ չխոսի, դատարկ, մանկապարտեզի զրույցներ չանի»․ Ժորա Դալլաքյանի գործով
Ժորա Դալլաքյանը մեղադրվում է քրեական ենթամշակույթի նպատակների իրականացմանը ներգրավված լինելու և պարտքի վերադարձի հարցը լուծելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել։
Դատարանը նրա 11 ամիս 4 օրը տնային կալանքի տակ հաշվել է որպես կրած պատիժ։ | 375 |
| 9 | 👑 Հայոց թագավորներն ու թագուհիները «կկենդանանան» նորաձևության թատրոնի միջոցով․ մեկնարկում է «ՏԱՐԱԶֆեստ»-ը
Սեպտեմբերի 3-8-ը Մեղրիում անցկացվում է «ՏԱՐԱԶֆեստ – Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը։ Ծրագրում ներկայացվելու են հայկական և տարբեր երկրների ազգային տարազներ, էթնիկ մշակույթից ներշնչված ժամանակակից հավաքածուներ և ավանդական արհեստներ։
Այս տարի «Տերյան» մշակութային կենտրոնը առաջին անգամ կներկայացնի նաև հայկական թագավորներին ու թագուհիներին նվիրված թատերականացված նորաձևության ներկայացում՝ երաժշտության, կերպարների և տարազների համադրությամբ։
🔗 aravot.am | @aravot | 383 |
| 10 | 🇦🇲 «Կարելի էր սահմանազատումը սկսել Ներքին Հանդի հատվածից». Սյունիքի տարածքները շարունակում են օկուպացված մնալ
Կապան համայնքի վարչական տարածքում՝ Ներքին Հանդի և Դավիթ Բեկի հատվածներում, շարունակում են մնալ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներ։
Դրա հետևանքով սահմանամերձ բնակավայրերում կրճատվել կամ գրեթե վերացել է անասնապահությունը, իսկ հողերի մի մասը չի մշակվում։
Կապանի համայնքապետի տեղակալ Գոռ Թադևոսյանի խոսքով՝ Ներքին Հանդի գերեզմանատունը նույնպես գտնվում է ադրբեջանական զինվորականների վերահսկողության տակ։
🔗 aravot.am | @aravot | 375 |
| 11 | 🏫 «Մի քանի տարի անց գյուղում կմնան 4-5 հոգի». Շիկահողի դպրոցը մեկ աշակերտ ունի
Սյունիքի Շիկահող գյուղը շարունակում է մնալ անվտանգային և ժողովրդագրական խնդիրների ազդեցության տակ։ 2022-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով գյուղը դիրքային կորուստներ է ունեցել, իսկ վարելահողերը հայտնվել են ադրբեջանական դիտարկման տակ։
Գյուղի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանի խոսքով՝ գյուղի դպրոցում այժմ ընդամենը մեկ աշակերտ կա, և բնակչության նվազման շարունակվելու դեպքում մի քանի տարի անց Շիկահողում կարող է մնալ ընդամենը 4-5 մարդ։
🔗 aravot.am | @aravot | 384 |
| 12 | 📚 Երևանում բացվեց Գրքի երևանյան միջազգային փառատոնը
Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային փառատոնի 9-րդ թողարկումը։ Այս տարի ծրագիրը ներառում է 54 միջոցառում՝ 13 երկրի մասնակցությամբ և տասնյակ հրատարակիչների ներգրավմամբ։
Փառատոնի տնօրեն Անի Ղազարյանի խոսքով՝ վերջին տարիներին փառատոնը դարձել է միջազգային, ընդլայնվել է համագործակցությունը հայ և օտարերկրյա հրատարակիչների հետ։ | 421 |
| 13 | Վլադիմիր Պուտինը համալրեց Փաշինյանի պաշարը
Անցնող շաբաթվա գլխավոր թեմաներից էր Փաշինյան–Պուտին բիշքեկյան հանդիպումը։ Փաշինյանի՝ հանդիպումը «շատ լավ» գնահատելը և հանրության կողմից «լավի» չափանիշները կարող են էապես տարբեր լինել։
Հանրությունը հանդիպման արդյունքները կարող է չափել տնտեսական և առևտրային խնդիրների լուծմամբ, մինչդեռ Փաշինյանի համար առաջնահերթությունները այլ են։
Հակոբ Բադալյան | @aravot | 471 |
| 14 | Շաբաթվա «գոհարները»` ըստ «Ուժեղ Հայաստանի» | 555 |
| 15 | 🇦🇲 Րաֆֆի Հովհաննիսյան․ «Չէինք մտածում, որ մեր կյանքի օրերին կհայրենազրկվեինք»
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատել է իշխանությունների քաղաքականությունը՝ պնդելով, որ այն հանգեցնում է Հայաստանի տարածքային և պետական շահերի զիջմանը։
Նրա խոսքով՝ օրակարգում արդեն հայտնվել են Արարատի մարզը, Վեդու շրջանն ու Տիգրանաշենը, և այս գործընթացի հիմնական պատասխանատուն Հայաստանի գործող իշխանությունն է։
🔗 aravot.am | @aravot | 567 |
| 16 | ⚖️ Գյումրիում զավթել են ընտանեկան գերեզմանը
Aravot.am-ի տեղեկություններով՝ Գյումրու թիվ 1 գերեզմանատանը անհայտ անձը բազալտե ցանկապատ է կառուցել և այլ տապանաքար տեղադրել ընտանիքի գերեզմանի վրա՝ հանելով նախկին տապանաքարը։
Ոստիկանության միջոցառումներով պարզվել է ենթադրյալ կատարողի ինքնությունը։ Փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ հանգամանքները պարզվում են։
🔗 aravot.am | @aravot | 493 |
| 17 | 🇦🇲 Տիգրան Աբրահամյան․ «Դա սեփական պետության հաշվին հակառակորդի օրակարգի սպասարկում է»
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացիները ընտրել են արդար և փոխադարձ հարգանքի վրա հիմնված խաղաղություն, ոչ թե «անվերջանալի զիջումների շղթա»։
Նրա գնահատմամբ՝ սեփական իրավունքներից և անվտանգությունից հրաժարումը հանրությանը ներկայացվում է որպես «խաղաղության ճանապարհ»։
🔗 aravot.am | @aravot | 450 |
| 18 | 🇦🇲 Հովհաննես Իշխանյան․ «Ռուսական ռազմաբազան Թուրքիայի ագրեսիան կանգնեցնելու համար է»
Փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ հանդիպման և Տիգրանաշենի վերաբերյալ հայտարարությունները՝ դրանք կապելով նաև Սահմանադրության փոփոխության և տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցերի հետ։
Նրա խոսքով՝ Հայաստանը չպետք է դառնա եվրոպական, արևմտյան կամ թուրքական ծրագրերի «պտուտակը», այլ պետք է ձևավորի սեփական քաղաքական օրակարգն ու նոր գաղափարներով զարգացնի պետությունը։
🔗 aravot.am | @aravot | 417 |
| 19 | ⚖️ Սիրանուշ Սահակյան․ «Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքներն ու ապացույցներն աբսուրդային են»
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության և դատավճռի անգլերեն թարգմանությունները՝ 3302 էջ ծավալով, ամբողջությամբ հրապարակվել են։
Նրա գնահատմամբ՝ փաստաթղթերում ներկայացված մեղադրանքներն ու այսպես կոչված ապացույցները մասնագիտական և տրամաբանական քննադատության չեն դիմանում։ Սահակյանը նշել է նաև մի շարք, իր բնորոշմամբ, աբսուրդային օրինակներ։
🔗 aravot.am | @aravot | 389 |
| 20 | #բաչիմացաք 📱
Գիշերը ննջասենյակում հեռախոս օգտագործող երեխաների մոտ կիբերբուլինգի ենթարկվելու կամ ուրիշներին կիբերբուլինգի ենթարկելու հավանականությունն ավելի բարձր է։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ երիտասարդները քնելու ժամերին միջինում գրեթե մեկ ժամ անցկացնում են հեռախոսով։
📵 Մասնագետների խորհուրդը՝ գիշերը հեռախոսները ննջասենյակից դուրս թողնել, իսկ եթե դա հնարավոր չէ՝ անջատել։
👉 Ավելին՝ Առավոտում | 404 |
