598
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
+37 أيام
+830 أيام
أرشيف المشاركات
598
Ժամը է 1-ից Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Արցախի բնակչության վրա։ ըստ մեր տեղեկությունների՝ խաղաղ բնակչության շրջանում կան բազմակթիվ տուժածներ, այդ թվում՝ զոհեր։
598
Ժամը 1-ից շարունակվում է ադրբեջանական զորքերի լայնածավալ հրթիռակոծումը Արցախի ողջ երկայնքով։
598
📣📣📣Հարգելի հայրենակիցներ
📌 Տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտի և հանրապետության շրջանների բոլոր կրթական հաստատություններում դասերն ընթանում են կանոնավոր հունով։
❗Հորդորում ենք չտրվել խուճապային տրամադրությունների։
598
⚡Սեպտեմբերի 19֊ ին
ժամը 11։10֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով ականանետ ։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։598
Հաղորդագրություն
Ադրբեջանական կողմը սեպտեմբերի 19-ին տարածել է թվով երրորդ ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբրև ՊԲ համապատասխան ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին ժամը 20։28֊ից ժամը 20։34֊ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Բաքու֊Թբիլիսի երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը բացարձակ կեղծիք է . հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավը չունի ոչ միայն ԱՀ օդային սահմանները հատելու, այլ անգամ դրանց մոտենալու կարիք։
Նման կեղծ հայտարարությունների պարբերական տարածմամբ Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրություն շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և նախապատրաստել տեղեկատվական հենք հերթական սադրանքի համար։
Կրկին հիշեցնենք, որ 2020 թ. պատերազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո հենց ադրբեջանական կողմն է հետևողական կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը` արգելափակելով Լաչինի միջանցքը, խափանելով գազի և էլեկտրականության մատակարարումը և ճնշելով համացանցի ու բջջային կապի հասանելիությունը։
[ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն]
598
Հաղորդագրություն
Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
598
📌Նախագահ Սամվել Շահրամանյանը պետական նախարար է նշանակել Արթուր Հարությունյանին
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Իվանի Հարությունյանին պետական նախարար նշանակելու մասին:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» Նախագահի հրամանագրում, համաձայն որի՝ պետական նախարարը համակարգելու է հետևյալ նախարարների գործունեությունը՝
1) առողջապահության նախարար.
2) արդարադատության նախարար.
3) գյուղատնտեսության նախարար.
4) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար.
5) սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար.
6) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար.
7) քաղաքաշինության նախարար.
8)ֆինանսների և էկոնոմիկայի նախարար:
[ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]
598
‼️Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով` բժշկական և հիգիենայի պարագաներ. Արցախի տեղեկատվական շտաբ
598
⚡⚡Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք ։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
598
‼️ Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար:
Տեղեկացնում ենք նաև, որ միջնորդներն աշխատանք են տանում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ՝ հանրապետությունում լարված հումանիտար և անվտանգային իրավիճակը թոթափելու նպատակով:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
Дорогие соотечественники,
Кризис, возникший в результате блокады Арцаха со стороны Азербайджана, усугубляется с каждым днем. Правительство в этих сложных условиях занимается организацией процесса собирания зерна и поставок муки цехам по производству хлеба, но, к сожалению, не всегда получается ежедневно обеспечивать наших граждан 200 граммами хлеба по талонной системе.
Учитывая углубляющуюся катастрофу и ситуацию с безопасностью в стране, власти Республики Арцах решили принять совместное предложение Степанакертского офиса Международного комитета Красного Креста и командования российской миротворческой группировки по синхронной транспортировке гуманитарных грузов через Бердзорский коридор по трассе Горис-Степанакерт и по дороге Акна-Степанакерт на машинах МККК (товары иностранного происхождения).
Организация этого процесса необходима как для нейтрализации угроз жизни и здоровью наших граждан, так и для обеспечения дальнейшей транспортировки гуманитарных грузов по Бердзорскому коридору.
Также сообщаем, что посредники работают над организацией встречи между официальными представителями Арцаха и Азербайджана с целью смягчения напряженной гуманитарной ситуации и ситуации с безопасностью в республике.
[Инфоцентр Арцаха]
Dear compatriots,
The crisis caused by Azerbaijan's blockade of Artsakh is deepening daily. The Government organizes the procurement of grain and supply of flour to bread factories in tight circumstances, unfortunately, it is not always possible to provide the daily 200 grams of bread available to a citizen under the coupon system.
Taking into account the deepening disaster and security situation in the country, the authorities of the Artsakh Republic have decided to accept the joint proposal of the Stepanakert office of the International Committee of the Red Cross and the command of the Russian military group carrying out a peacekeeping mission for the simultaneous transfer of humanitarian cargo to the Red Cross through the Berdzor corridor, on the Goris-Stepanakert highway, and on the Akna-Stepanakert road, with cars of the international committee (goods of foreign origin).
The organization of the process is necessary both to neutralize the threats to the life and health of our citizens, and to ensure the further transportation of humanitarian cargo through the Berdzor corridor. We also inform you that the mediators are working to organize a meeting with the official representatives of Artsakh and Azerbaijan in order to alleviate the tense humanitarian and security situation in the Republic.
[NKR Info Center]
598
⚡⚡Սեպտեմբերի 17֊ ին ժամը 00։30֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք ։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
598
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շփման գծում իրադրության փոփոխության դեպքում Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն անմիջապես կտեղեկացնի հանրությանը: Հորդորում ենք սոցիալական ցանցերում և հեռախոսային խոսակցություններում չքննարկել երկրի անվտանգությանն ու բանակին վերաբերող հարցեր, քանի որ դրանով դուք կարող եք վնասել Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը:
Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
[Արցախի տեղեկատվական շտաբ]
598
Հաղորդագրություն
Կապված Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացվող տեղաշարժերի և կուտակումների հետ` Արցախի Հանրապետության բնակչության շրջանում նկատվում են որոշակի տագնապային տրամադրություններ։
Այդ առնչությամբ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ՊԲ֊ն իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և որևէ էական զարգացման դեպքում անհապաղ իրազեկում է հանրությանը։
Ներկայումս ձևավորված իրավիճակում չստուգված տեղեկությունների տարածումը որևէ կերպ չի նպաստում մեր երկրի պաշտպանունակությանը։ Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ խուճապային տրամադրությունների ձևավորման հարցում նախևառաջ շահագրգռված են թշնամական հատուկ ծառայությունները։
Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
598
‼️Հաղորդագրություն
Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմում կորուստներ չկան։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
