𝐛𝐞𝐟𝐫𝐞𝐞 𝐛𝐥𝐨𝐠🪬كن حرا
الذهاب إلى القناة على Telegram
1 147
المشتركون
لا توجد بيانات24 ساعات
-77 أيام
-2330 أيام
أرشيف المشاركات
1 147
սա բոլոր ժամանակների իմ ամենասիրելի ֆրազան ա, պետք չի ներել սրիկայությունները, դավաճանությունը կամ երախտամոռությունը, բայց մնացած այլ իրավիճակներում մարդուն դատելուց առաջ պիտի հիշել, որ գուցե իր աշխարհում ինքը կռվի մեջ ա հիմա❤️ էսպիսի վարմունքը մեզ վատը չի դարձնի,բայց լավը հաստատ կդարձնի:
Ի վերջո էս փոքր-մոքր աշխարհում էնքան շատ են դատավորները, ու էնքան քիչ մարդու կռիվները ճանաչողները✨
Մենք ուզում ենք աշխարհը լավը դառնա, բայց դա խթանող գեթ մեկ քայլ չենք անում♥️
Սկսե՞նք էստեղից:✨
1 147
ինձ ասում են,
ինձ անընդհատ ասում են, որ բոլոր գրկախառնությունները ի վերջո թուլանում են,
ես ասում եմ, ես անընդհատ ասում եմ`
մերը չթուլացավ:
չնայած մի աշխարհ սխալ անցավ մեր միջով,
մի աշխարհ սուտ,
մի աշխարհ վերք
մի աշխարհ անցավ մեր միջով:
Ես ասում եմ, ես անընդհատ ասում եմ,
որ քո դեմքը ինձ հարազատ մնաց,
չնայած կնճիռներ անցան մեր միջով
չնայած տարիներ անցան մեր միջով,
չնայած տարիներն անցան...
ինձ ասում են,ինձ անընդհատ ասում են,
որ սերը մեղք դարձավ մեզ համար,
ես ասում եմ, ես անընդհատ ասում եմ`
մեր սերը մեղքերով չանցավ,
չնայած զոհեր տվեցինք արանքում,
չնայած դատավճիռ դարձավ,
չնայած
հա,մեղքի պես ծանրացանք:
և ես էլ չեմ լսում սրտիս,
ու չեմ լսում, երբ գլխիդ ես տալիս
իմ ականջները մի ձայն են լսում.`
«ես որ քո մեղքն եմ,
մեղքդ չեմ գալի՞ս»
Ջեմմա Նուրիջանյան
11.10.26✨
1 147
Աչքով չտեսած, ականջով չլսած, ձեռքով չդիպած ու անտրամաբանական բաների չհավատաս։
Էլիֆ Շաֆաք|🤍
1 147
Lilit_Hovhannisyan_–_Lilit_Hovhannisyan_Mer_Verjin_Ashun&_Official.m4a3.32 MB
