cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

Azatutyun

Show more
Advertising posts
59 010
Subscribers
-3624 hours
+2167 days
+84330 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Փաշինյանը թող ասի, թե ՀԱՊԿ որ երկրները նկատի ուներ. Զախարովա «Անկեղծ ասած՝ ես հետաքրքրված եմ, թե հատկապես որ երկրների մասին է խոսում Հայաստանի վարչապետը։ Ի՞նչ է, մենք ինքնե՞րս պետք է կռահենք, թե՞ մեզ հետո կպատմեն», - արձագանքել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Show all...
👎 18👍 8🤬 4
Photo unavailableShow in Telegram
Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումն ավարտվել է. ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը շրջայց են կատարել Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետի կապիտալ նորոգումն ամբողջությամբ ավարտվել է, հաղորդում է Պետական եկամուտների կոմիտեն ։ Ըստ կոմիտեի՝ շինարարական աշխատանքները տևել են մոտ 6 ամիս, ավարտվել են 2023-ի նոյեմբերին։ Կառուցվել են սպասարկման սրահ, խորը զննման անգար, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներ և պահեստ, ավտոկայանատեղիներ, ընդարձակ հրապարակ և միջազգային չափանիշներին համահունչ այլ ենթակառուցվածքներ։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սեյդար Քըլըչը շուրջ երկու տարի առաջ Վիեննայում պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմը Մարգարայի անցակետի շինարարությունն ավարտեց, սահմանը, սակայն, դեռ փակ է։
Show all...
👍 11👎 2 1
ԱՕԿՍ-ը չպետք է կոթողացնել, պետք է արագ որոշում կայացնել ու այն վերադարձնել ծառայության․ Փաշինյան Շենքը վարձակալության հանձնելու նախագիծն արդեն կառավարությունում է, կառավարության առաջիկա նիստերին կքննարվի։
Show all...
👍 14🤬 6 3🤯 2
«Ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ»․ Բլինքեն «Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի մի շարք խնդրանքներ՝ որոշելու, թե էլ ինչ կարող ենք անել՝ Հայաստանին մեր աջակցությունն ու նրա հետ համագործակցությունն ամրապնդելու համար», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Show all...
43👍 21👎 5
ՌԴ ԳՇ պետի տեղակալ Վադիմ Շամարինը ձերբակալվել է Վադիմ Շամարինը կալանավորվել է խոշոր չափի կաշառք ստանալու գործով: «Ազատության» ռուսական ծառայությունը նշում է, որ Շամարինի տանը խուզարկություն է իրականացվել, ապա նա տեղափոխվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Show all...
👍 9😱 4👎 1 1
Վաշինգտոնը չի աջակցում հարվածները ՌԴ-ին, Ուկրաինան ինքն է որոշում․ Բլինքեն Պետքարտուղարն ընդգծել է՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրն է Ուկրաինային մատակարարել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է ռուսական ներխուժումը հետ մղելու համար։
Show all...
👍 17 3👎 2😱 2🤬 2
Նորվեգիան արգելում է ռուս զբոսաշրջիկների մուտքը երկիր «Ռուսաստանի այն քաղաքացիներն, ովքեր կգան Նորվեգիա զբոսաշրջության, կամ ոչ կարևոր նպատակներով, կարտաքսվեն», - ասված է հայտարարությունում։ Նշվում է՝ արգելքը կիրառելու դեպքում հաշվի չեն առնելու նույնիսկ, թե որ երկիրն է տրմադրել Շենգենյան վիզան։
Show all...
👍 53 9👎 7😡 2
Հրաչյա Ղևոնդյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից Դատարանը մերժել է նրան կալանավորելու քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, «Ազատության»-ը փոխանցեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Show all...
🤬 32👍 20👎 5😡 3 1
Անկարան լիովին աջակցում է Բաքվին հայ-ադրբեջանական բանակցություններում․ Ֆիդան Թուրքիայի արտգործնախարարը դրական քայլ է որակել 4 գյուղերի վերադարձն Ադրբեջանին, ինչպես նաև Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Արարատ Միրզոյանի բանակցությունները՝ ընդգծելով՝ Անկարան լիովին աջակցում է Բաքվին այս գործընթացում։
Show all...
Անկարան լիովին աջակցում է Բաքվին հայ-ադրբեջանական բանակցություններում․ Ֆիդան

Ֆիդանն ասել է, թե «Ադրբեջանը ճանապարհ է հարթել տարածաշրջանում կայուն խաղաղության համար։

👎 42🤬 4👍 3🤯 1
«Ազատությունն» այսօր հետևում էր՝ ինչպես են իշխանությունն ու եկեղեցին վիճում՝ արդյո՞ք ՀԱԵ-ն հարկ տալիս է, թե ոչ Ինչպես Փաշինյանն առավոտյան գնաց Ռայիսիի հրաժեշտի արարողությանն ու իրանական վերնախավի հետ հանդիպեց Իսկ հետ գալով ԱԺ-ում ցուցադրեց 76-ի Գենշտաբի քարտեզը ու խոստացավ, որ «Պապ թագավորն էլ չի սպանվի» ՈՒ մեղադրեց ՀԱՊԿ «առնվազն 2 երկրի,թե օգնել են Ադրբեջանին պատերազմին նախապատրաստվելու մեջ» Մինչ այդ ԱԺ-ում ընդդիմության ու իշխանության միջև հերթական «բաթլն» էր, այս անգամ՝ Խաչատուր Սուքիասյանի կոշտ սպառնալիքներով Քննչականն էլ ընդդիմադիր է բռնել, որին իշխանազավթման փորձի մեջ է մեղադրում, տեսանյութ նկարել, որտեղ նա միշտ Լևոն Քոչարյանի կողքին է Մինչ այդ Կիրանցում հաշվում էին՝ով ինչ գույք ու հողակտոր է կորցնում Մենք հետևեցինք նաև՝ ինչպես և ինչու երևանյան ավտոբուսների վարորդները գործադուլի դուրս եկան ՆԱՏՕ փորձագետները ՊՆ Ռազմական ակադեմիայում դասընթաց են անցկացրել Ալիևն էլ հայտարարեց,թե ձրի կացարան ու կրթություն կտա Ստեփանակերտ տեղափոխվողներին
Show all...
Իշխանականները «մոմ-կոլա վաճառելու» հարկ են պահանջում, եկեղեցին՝ «պոռոտախոսության» մեջ մեղադրում

«Հերիք էղավ, էլի». - խորհրդարանի ղեկավարը զայրացած է, եկեղեցին աշխարհի հայերից փող է հավաքում՝ հարստանում, մոմ ու Coca Cola ծախում. - «Գինի ծախել, գինու, բանը, ռեստորաններ ունենալ ու հարկ չվճարեն: Ես ուզում եմ հասկանամ՝ ինչի՞ պիտի իրանք հարկ չվճարեն», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ: «Եկեղեցականը, որի թաթիկը համբուրում ենք, օրենքից բարձր է, հասարակ գործարարը, որ Հայաստանի անվտանգությունն է ֆինանսավորում իր վճարած հարկերով՝ ոչ», - շարունակում է զայրանալ Սիմոնյանը։ Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝ http://tv.azatutyun.am Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով #ազատություն #լուրեր 🔶 Facebook – http://bit.ly/3cauM2T 🔶 Youtube – http://bit.ly/2UNf47I 🔶 Instagram – http://bit.ly/3c3eiJt 🔶 Twitter – http://bit.ly/2yF0OW1 🔶 Telegram – http://bit.ly/2yzVAL8

👍 11 9🤬 5👎 4