Ուժեղ Հայաստան
Kanalga Telegram’da o‘tish
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ
Ko'proq ko'rsatishArmaniston232Toif belgilanmagan
8 932
Obunachilar
-2324 soatlar
-1327 kunlar
-71430 kunlar
Ma'lumot yuklanmoqda...
O'xshash kanallar
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Taglar buluti
Ma'lumot yo'q
Muammo bormi? Iltimos, sahifani yangilang yoki bizning qo'llab-quvvatlash boshqaruvchimizga murojaat qiling>.
Kirish va chiqish esdaliklari
---
---
---
---
---
---
Obunachilarni jalb qilish
Iyul '26
Iyul '26
+2
5 kanalda
Iyun '26
+406
11 kanalda
Get PRO
May '26
+10 608
18 kanalda
Get PRO
Aprel '26
+176
4 kanalda
Get PRO
Mart '26
+154
0 kanalda
Get PRO
Fevral '26
+186
0 kanalda
Get PRO
Yanvar '26
+197
1 kanalda
Get PRO
Dekabr '25
+213
5 kanalda
Get PRO
Noyabr '25
+233
13 kanalda
Get PRO
Oktabr '25
+311
14 kanalda
Get PRO
Sentabr '25
+523
3 kanalda
Get PRO
Avgust '250
0 kanalda
Get PRO
Iyul '25
+105
2 kanalda
| Sana | Obunachilarni jalb qilish | Esdaliklar | Kanallar | |
| 09 Iyul | 0 | |||
| 08 Iyul | 0 | |||
| 07 Iyul | +1 | |||
| 06 Iyul | 0 | |||
| 05 Iyul | +1 | |||
| 04 Iyul | 0 | |||
| 03 Iyul | 0 | |||
| 02 Iyul | 0 | |||
| 01 Iyul | 0 |
Kanal postlari
Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացված որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում:
Հենց այս ճանապարհով նաև Դաշինքը պաշտպանում է իր այն անդամներին, որոնք անցողիկ տեղ չեն զբաղեցնում` նվազեցնելով վերջիններիս նկատմամբ իշխանական հնարավոր նոր ճնշումների ռիսկերը:
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6
| 2 | Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն:
Մեր երկրին փոփոխություն բերելու համար պետք է ընտրել առաջին ընդդիմադիր ուժի հետ ճանապարհը, որպեսզի գործող իշխանությունները գնան
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 1 928 |
| 3 | Մեր ուժը պարգևավճար չի ստանալու։
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 1 909 |
| 4 | «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները: Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։
Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին։
Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն: Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն։ | 12 046 |
| 5 | Մենք արգելափակել ենք Ալիևի սահմանադրական փոփոխությունները:
Պատմության մեջ առաջին անգամ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, նա առաջին անգամ կորցրեց ժողովրդի մեծամասնության վստահությունը։
Մենք կհաղթենք համայնքային ընտրություններում և կշարունակենք ընդլայնել ժողովրդի վստահությունը, իսկ վերջնական փուլում Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ճանապարհով կփոխի գործող իշխանությանը:
Մենք պայքարելու ենք քեզ համար: | 25 741 |
| 6 | Հունիսի 7-ի ընտրություններ․ ո՛չ ազատ, ո՛չ հավասար
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 3 365 |
| 7 | Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 8 728 |
| 8 | Պայքարե՛լ հանուն փոփոխության, հանուն արդարության վերականգնման | 4 714 |
| 9 | Սիրելի՛ հայրենակիցներ,
Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց և անկեղծ հանդիպում-քննարկմանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ:
Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու ձեզ հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:
Հունիսի 26, ժամը` 13:00, «Տաշիր Արենա»:
Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:
Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը, քանի որ ուժեղ ու անվտանգ ապագան կառուցվում է միասնական ջանքերով և բաց, փոխադարձ երկխոսությամբ:
Հանդիպում-քննարկումը անցկացվելու է փակ ձևաչափով և չի լուսաբանվելու: | 31 360 |
| 10 | 2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։ Դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային ու կազմակերպված ընտրախախտումները, պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ» թիվ 258-Ա որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 10 664 |
| 11 | «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է։
Քննչական մարմինները, դատախազությունն ու դատարանները այս իշխանության ձեռքով դարձել են ընդդիմադիրներին պատժելու և լռեցնելու գործիք։ Սա երկրում ժողովրդավարությունը վերջնականապես քանդելու փորձ է։
Չենք հանդուրժելու, և օրենքի ողջ ուժով ու վճռականությամբ պայքարելու ենք մինչև վերջ։
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 4 412 |
| 12 | Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին դիտեք վաղը։ | 4 480 |
| 13 | «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցություն | 5 500 |
| 14 | ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել այնպիսի պայմաններում, որոնք հիմնովին կասկածի տակ են դնում ընտրական գործընթացի ազատ, արդար և մրցակցային բնույթը։
Ներքոստորագրյալ քաղաքական ուժերս արձանագրում ենք, որ ընտրական ողջ գործընթացում՝ ներառյալ նախընտրական ժամանակահատվածում և քվեարկության օրը, տեղի են ունեցել համակարգային ու կազմակերպված խախտումներ, որոնք էական ազդեցություն են ունեցել ընտրողների ազատ կամարտահայտության, քաղաքական հավասար մրցակցության ապահովման և ընտրական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության վրա, իսկ գործող վարչախմբի կողմից թույլ են տրվել ընտրական իրավունքի սկզբունքների խախտման ակնհայտ դրսևորումներ։
Մասնավորապես՝
1. Վարչական ռեսուրսի լայնածավալ կիրառում և ճնշումներ
Ամբողջ երկրում պետական և համայնքային պաշտոնյաների, ինչպես նաև նույն կառույցների, կրթական ու առողջապահական հաստատությունների, ուժային համակարգի ռեսուրսների ինտենսիվ ներգրավումը քաղաքական գործընթացներում խաթարել է հավասար մրցակցային պայմանները։ Պետական համակարգի աշխատակիցների նկատմամբ գործադրված ճնշումները, աշխատանքից ազատման և իրավական հետապնդումների սպառնալիքները ձևավորել են կախվածության մթնոլորտ, ինչն անհամատեղելի է ազատ ընտրությունների սահմանադրական սկզբունքի հետ։
2. Քաղաքական հետապնդումներ և ձերբակալություններ
Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է ընդդիմադիր գործիչների, ակտիվիստների և աջակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների ալիքով։ Իշխանությունները կիրառել են անհիմն ձերբակալությունների և կալանավորումների պրակտիկա՝ նպատակ ունենալով մեկուսացնել հանրային վստահություն վայելող գործիչներին և խաթարել ընդդիմադիր ընտրազանգվածի հետ տարվող կազմակերպչական աշխատանքները։ Նման համակարգային բնույթ կրող գործողությունները հատկապես իրականացվել են նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ համատարած վախի մթնոլորտի սերմանման նպատակով։
3. Ընդդիմադիր շտաբերի գործունեության նպատակաուղղված խոչընդոտում
Քվեարկության նախօրեին և բուն ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, իրավապահ մարմինների կողմից իրականացվել է ընդդիմադիր ընտրական շտաբերի աշխատանքների համատարած կաթվածահարում։ Խուզարկությունները, անհիմն իրավական գործողություններով շտաբերի բնականոն գործունեության խաթարումները և կազմակերպիչների ձերբակալությունները միտված են եղել ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների չեզոքացմանը։
4. Տեղեկատվական քարոզչամիջոցների չարաշահում
Հանրային և իշխանությանը հարող, նույնիսկ պետական մեդիառեսուրսները ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվել են ընդդիմության վարկաբեկման, անմեղության կանխավարկածի նսեմացման, հանրային պառակտման և ատելության խոսքի տարածման համար։ Տեղեկատվական դաշտում այլակարծության ճնշումը խախտել է հավասար մրցակցության բոլոր սահմանադրական նորմերը։
5. Ձայների հաշվարկի և ընտրողաբար ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչում
Բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների կամայական խմբագրման և առանձին ընտրատեղամասերում այլ անօրինական գործիքակազմի իրացման դեպքեր են արձանագրվել, որոնք ազդեցություն են գործադրել ընտրության արդյունքների և քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա։ Նշվածը զուգորդվել է նախքան քվեարկության արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալների ներկայացումը վարչախմբի ղեկավարի կողմից ընտրությունների արդյունքներին ուղիղ միջամտությամբ։
Ուստի մենք հայտարարում ենք.
Ընտրությունների վերաբերյալ ներկայացված պաշտոնական տվյալները չեն արտացոլում ժողովրդի իրական կամքը և ընտրությունների ստույգ արդյունքները։
Նման պայմաններում արձանագրված արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ լեգիտիմ և ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող իշխանության ձևավորման համար։
Երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա։
Մենք շարունակելու ենք գործել բացառապես Սահմանադրության, օրենքների և ժողովրդավարական սկզբունքների շրջանակներում՝ պաշտպանելով քաղաքացիների ազատ կամարտահայտության իրավունքը և Հայաստանի Հանրապետության պետականության ու ժողովրդավարության հիմնարար արժեքները։
Մեր ապագա որոշումներում և գործողություններում ելնելու ենք բացառապես այս իրողություններից։
14 հունիսի 2026 թ.,
Երևան | 5 246 |
| 15 | Այսօր՝ ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։
ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես` Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, որն էլ ևս ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա։
✊ Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ՝ հնչեցնելու մեր բողոքի ձայնն արձանագրված ապօրինությունների դեմ և պահանջելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը։ | 33 647 |
| 16 | Matn yo'q... | 7 598 |
| 17 | Հատուկ հայտարարություն
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 44 361 |
| 18 | Ոչ ոք տանը չի մնում։
Գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք։
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 32 406 |
| 19 | 1,5 միլիոն՝ փոփոխության համար: Գնա’ ընտրության
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 5 990 |
| 20 | Սամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության»
Բաժանորդագրվի՛ր ալիքին⬇️
https://t.me/+L8QHkQYBNI1kZmI6 | 27 646 |
