Alen Simonyan
🤝 Հարգելի հետևորդ, ողջունում եմ Ձեզ իմ տելեգրամյան ալիքում: Կարծում եմ, որ լավ տարբերակ է այստեղ կիսվել նորություններով, մտքերով, հուշերով, հաճախ նաև գաղտնիքներով և ինչո՞ւ ոչ՝ հույզերով:
Ko'proq ko'rsatish3 185
Obunachilar
-124 soatlar
+1237 kunlar
+22430 kunlar
- Kanalning o'sishi
- Post qamrovi
- ER - jalb qilish nisbati
Ma'lumot yuklanmoqda...
Obunachilar o'sish tezligi
Ma'lumot yuklanmoqda...
Photo unavailableShow in Telegram
Այսօր աչքովս ընկավ, թե ինչպես է մեր լրագրողներից մեկը, ով, ի դեպ, լավ կլինի մեկ-երկու գեղարվեստական գիրք կարդա, վստահ եմ, պետք կգա, հերթական հարցադրումն անում զրուցակցին առ այն, թե ո՞վ և ինչպե՞ս պարտվեց պատերազմը: Էջը թերթեցի և մի քանի նյութ այնկողմ գտա պատասխաններից մեկը: Ահա այս գրաֆիկը:
Այն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի "արդյունավետ կառավարման" պատկերն է։ Սկսած 2000-ականների սկզբից Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն արագ տեմպերով աճում է Հայաստանի նկատմամբ: Գալիս է մի պահ, երբ այն կրկնակի ավել է լինում Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ից։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանի բնակչության թիվը գրեթե չորս անգամ մեծ է Հայաստանի բնակչությունից, Ադրբեջանը գեներացնում է մոտ 8 անգամ ավելի մեծ ՀՆԱ։ Այդ տարիներին շեշտակիորեն աճում են Ադրբեջանի ռազմական ծախսերը և սպառազինությունների գնումները (որոշ տարիներին այն 10 անգամ գերազանցում էր Հայասատանի ռազմական ծախսերը)։ Սա ժամացույցի մեխանիզմով աշխատող ռումբ էր, որը մի օր պիտի պայթեր և այդ փորձնական պայթյունը եղավ 2016-ի ապրիլին, իսկ ամբողջականը՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին։
Ու սրա և այլ պատճառների մասին գիտի հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը, ցավալի է, որ մեր լրագրողը սրա մասին դեռ չգիտի:
Photo unavailableShow in Telegram
ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր, «Ժողովուրդ» օրաթերթի իբր նախկին խմբագիր, հայոց լեզվի մեջ «զերո» բառի հեղինակ, այժմ Սերժ Սարգսյանի զինակից Թագուհի Թովմասյանը (եթե ինչ-որ բան մոռացա, թող ներող լինի) քնում-արթնանում է մի մտքով, թե ինչպես իմ մասին մի վատ բան գրի: Քուջուջա անում, քուջուջա անում կեղտոտ շորերիս մեջ, փորձում մի բան գտնել: Հիմա էլ գնացել, հասել է 2014 թվական իմ «Սիցիլիա» ՍՊԸ և դարակազմիկ բացահայտում արել, որ իմ անունով գրանցված ՍՊԸ-ն իր գոյության վերջին ժամանակահատվածում հարկային պարտավորություն է ունեցել, որը չի կատարել, ինչը հետագայում դատական կարգով գանձվել է: Կարճ ասած՝ ակումբս տվել եմ ընկերոջս, փաստաթղթերը մնացել է իմ անունով, չի կարողացել աշխատացնել, հարկեր վճարել, սննկացել ու փակվել է, պետության դեմ իր պարտականությունն էլ կատարել է, և՞:
Բայց հարցը այն է, թե ում է այս ամենը հետաքրքիր կամ ի՞նչ է դա փոխում մեր իրականության մեջ: Ինչպես հայտնի խմբագիրն է ասում՝ «զերո» բան: Թե՞ քեզ թվում է հեսա Սերժը կարդալու է, կանչի, ջղայնանա վրաս, կամ ես գիշերը չեմ քնելու, կամ ընտրողս կարդալու է, ասի՝ վա՜յ, էս ինչա արել, թալանեցին էս երկիրը և այլն, ասենք, յանի ի՞նչ:
Ամեն քո սենց հոդված ի ցույց է դնում, թե որքան չարացած ես դու, Թագուհի ջան, թե որքան անճար վիճակում ես քեզ զգում, թե ինչպես ես ապարդյուն առիթ ման գալիս՝ խայթելու, քեզ կարևորելու ու չես նկատում, որ թեկուզ ամեն օր իմ մասին մի վատ բան գրելով՝ այդ հարցը չես լուծելու: Նույնիսկ դուխդ չի հերիքում ԱԺ նիստերի գալ, խոսել, աշխատել, դու ո՞նց ես պատկերացնում, որ այսօրինակ բաները իմ կամ հասարակության վրա որևէ ազդեցություն ունենան: Դու ամեն օր գրի, ես երկու ամիսը մեկ քեզ ու քո հզոոր մեդիային սենց մի գրառումով «զերո» կսարքեմ, դու ամեն օր գրի ու ամեն գրածի շուրջ մի քանի իրավաբան պահի, որ դատի չտամ քեզ: Դու ինձ ատի, որ դառնաս հայտնի ու մի նկատի, թե ոնց է իմ ուրվականը քո սենյակում արդեն հայտնվել:
Ցավում եմ քո համար:
03:39
Video unavailableShow in Telegram
Ասում են, որ այս ելույթիս հասցեատերերը շաատ են հավանել այն և ամբողջ գիշեր իրենց վրդովմունքն են հայտնել ու հայտնելու՝ «զաբոռներին» իմ մասին վատ բան գրելով:
Ուստի, այս ելույթը դնեմ այստեղ, թող մնա, որ մոռանաք՝ մտնեք նորից նայեք: Բարի գիշեր .... )
IMG_3264.MP479.21 MB
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած լսումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ լսելու բան չկա: Ամբողջ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով, նախկին իշխանությունների կողմից բազմիցս օգտագործված մի հին ծակ, ասենք թե« «կոշիկ», մի քանի վիարավորանք հնչեցրեց ու եթե դուրս չշպրտվեր պետական հիմնարկից աղմուկ-աղաղակով, ոչ մեկ երևի չէր էլ նկատի:
Հիմա բուռն փորձում են այդ լսումներին գոնե մեկ օրակարգ իմաստ տալ, որ չստացվի, որ իզուր էին հավաքվել ու ինձ նորից մեղադրում են քաղաքացու վրա թքելու մեջ, չնայած քաղաքացի չէր ու որ մի 7 անգամ ներողություն եմ խնդրել: Հա, ի դեպ, այլևս չեմ էլ պատրաստվում: Էն մեր սիրելի ժողովրդի ձայնն էլ ուրիշների վրա խարան է ման գալիս, փորձում պիտակավորել, որ չհիշեն իր ճակատին տպած Սերժի խարանը՝ իտալական բանդիկով: Վերջում էլ գրումա, որ ինքը էսինչ հանձնաժողովի այն նախկին ինչն է ապօրինի հեռացված, լավ է չի գրում նաև՝ նախկին ՔՊ պատգամավոր է:
Մի քանի օրից հետ կգամ, ԱԺ նիստերը կսկսվեն, կգաք ամբիոնից կխոսենք, եթե կգաք)))
00:35
Video unavailableShow in Telegram
🇦🇲🇹🇷 Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ:
IMG_3130.MP46.59 MB
Photo unavailableShow in Telegram
Այսօր մեր Երևանի ծննդյան օրն է. նա 2806 տարեկան է, նա այսօր էլ երիտասարդ է իր նոր սերունդով, այսօր էլ ժպտում է իր բնակիչների աչքերով, նա ծնվում է և երիտասարդանում իր նորածին մանուկների առաջին ճիչով, ու երբ մեր Երևանը կնշի իր 3000 ամյակը` այդ օրերին մեր սերունդները կնայեն այսօրվա կադրերը, ինչպես մենք ենք հիմա նայում հին կադրեր, կհամեմատի շենքերը, կփորձի գուշակել, թե որ փողոցը որն է, և որ շենքը ինչ տեսք ուներ, օրինակ, երբ Երևանը 2806 տարեկան էր: Երևանը իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը և ձայները, իսկ մենք կլինենք մեր հինավուրց ու երիտասարդ քաղաքի հավերժ պատմության մի վայրկյանը:
Շնորհավո´ր, մեր սիրելի մայրաքաղաք, մեր սիրո, մեր կյանքի հավերժ քաղաք:
Ուղիղ եթերի ժամանակ ասել, որ գնում ես Հանրային հեռուստաընկերություն ուղիղ եթեր ստանալու համար և ուղիղ եթերի ներքո բարձրանալ դեպի նոր ուղիղ եթեր:
Անհավանական
Թե ինչպես Հայաստանի ընդդիմությունը Կանադայում իշխանափոխություն արեց
Մեր Աստծո պարգև ընդդիմությունն իր ԶԼՄ-ներով հիմա էլ ներշնչանքով է զբաղված, թե իբր ՀՀ ԱԺ նախագահի այցը Կանադա հետաձգվել է այն պատճառով, որ իմ ղեկավարած պատվիրակության կազմում ընդդիմադիր պատգամավոր չկա: Մարդ այդքան անլուրջ ու ծիծաղելի չպետք է լինի էլի, որքան դուք եք: Լավ է՝ չեն ասում Կանադայում ներաքաղաքական ճգնաժամն էլ են իրենք առաջացրել, որի պատճառով հիմա Կանադայում նոր ընտրությունների են պատրաստվում: Այ սենց, դուք ձեզ հույս տվեք, ինքնախաբեությամբ զբաղվեք, հետո աչքերը ճպճպացնելով զարմացեք, թե ինչի ձեզ մոտ ոչինչ չի ստացվում: Չի՛ ստացվել ու չի՛ ստացվելու, ասել եմ ու էլի կասեմ՝ մենք, եթե բոլոր պետական շենքերի դռները բաց թողնենք, մեկ է դուք իշխանություն չե՛ք դառնալու:
Կանադայի այցը չեղարկելը որոշել եմ ես, միայն ես՝ քննարկելով իմ կանադացի գործընկերոջ հետ, որպեսզի նախընտրական անսպասելի սկսված պրոցեսներն անհնարին չդարձնեն նախատեսված հանդիպումների մի մասը: Պատվիրակության կազմը, ինձ եկած հրավերի, որոշում եմ ես:
Իսկ ընդդիմությունը պետք է նիստերին չգա, իրեն հասանելիք աշխատանքը չկատարի, հրաժարվի բացի եվրոպաներից ու կանադաներից այլ տեղ գնալ, իսկ պետությունը տոմս առնի, հյուրանոց ամրագրի, գնանք օդանավակայան, զանգեն, ասեն գիտեք՝ անձագիրս կորցրել եմ, Սերժը չի թողնում, Քոչարյանը չի թողնում, բյուրոն դեմա, օրագիրս էլ տանն եմ մոռացել: Նենց որ, հանդարտվե՛ք հարգելիներս, դուք նույնիսկ Հայաստանի ներսում ոչ մի լուրջ բանի վրա ազդեցություն չունեք, նույնիսկ ձեզ 2021 թվականին ընտրած ձեր ընտրողները ձեր հավաքներին չեն գալիս, Կանադայում դժվար թե ավելի պահանջված լինեք:
Հա, ի դեպ, Հունգարիա սեպտեմբերի 17-19-ն այցս նույնպես չեղարկվել է. ջրհեղեղ էր, և կազմի մեջ, որը պետք է գար հետս, չկար ընդդիմադիր պատգամավոր, կարող եք դա էլ շահարկել` ասելով, որ պատվիրակության մեջ դաշնակցական չկար, ջրհեղեղ սկսվեց: Այ, որ պատվիրակության մեջ մի լավ եկեղեցական լիներ, ամպերը Հունգարիայի վրա կբացվեին, ջուրը կկիսվեր և այցը Հունգարիա կկայանար:
Հ.Գ. Հենա երեք օր է՝ դիմում ենք ընդդիմադիր խմբակցություններին, որ գան Տաջիկստան գնանք, հրաժարվում են և Տաջիկստան չեն գալիս, բայց հուսամ՝ այցը կկայանա )))))
Repost from Баграмян 26
🇫🇷Брюно Ретайо назначен на пост Министра внутренних дел и заморских территорий Франции.
@bagramyan26
Баграмян 26
«На наших глазах происходит этническая и религиозная чистка»: французский политический и государственный деятель, председатель фракции партии «Республиканцы» в Сенате Брюно Ретайо рассказал о возможном геноциде армян в Нагорном Карабахе. @bagramyan26
Photo unavailableShow in Telegram
Մեկ տարի առաջ գրել էի, որ 2024 թվականի սեպտեմբերին Անահիտ աստվալուհուն հնարավոր է տեսնենք Հայաստանում, և ահա, նա այստեղ է:
https://t.me/AlenSimonyanonline/48
Boshqa reja tanlang
Joriy rejangiz faqat 5 ta kanal uchun analitika imkoniyatini beradi. Ko'proq olish uchun, iltimos, boshqa reja tanlang.