cookie

Utilizamos cookies para mejorar tu experiencia de navegación. Al hacer clic en "Aceptar todo", aceptas el uso de cookies.

avatar

ՀՀ ԷՆ/Ministry of Economy of the Republic of Armenia

Advertising posts
3 537Suscriptores
+624 hours
+147 days
+4630 days

Carga de datos en curso...

Tasa de crecimiento de suscriptores

Carga de datos en curso...

📌Մարտի 29-ին տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 🖇Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող վերահսկողության, սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացի մանրամասները, անդրադարձել է օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը՝ օրենսդրական բացերը լրացնելու և պետական վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: 🖇Քննարկվել են սննդային գործոնով պայմանավորված աղիքային վարակիչ հիվանդությունների և թունավորումների դեպքերը, ձեռնարկված միջոցառումները, արդյունքները, եզրահանգումներն ու դրանք կանխելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև հանրությունից ստացվող բողոքներին ընթացք տալու անհրաժեշտ կարգավորումները։
Mostrar todo...
🇦🇲🇨🇳 Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ 🔹 Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ առկա են նախադրյալներ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և այդ ցուցանիշներն ավելացնելու համար։ 🛒 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել չինական ընկերությունների ներգրավվման հնարավորությունը Հայաստանում իրականացվող տարբեր տնտեսական նախագծերում։ 📌 Նախարարը դեսպանին ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները։
Mostrar todo...
👍 1
🇦🇲🇰🇷Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ 🖇Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և համագործակցության խորացումը Կորեայի հետ։ Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ 🔹Կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։
Mostrar todo...
🌱 Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Գյուղատնտեսության ոլորտի դիմակայության և արդյունավետության բարձրացում․ հանրային ներդրումների առաջնահերթությունների քննարկում» աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԲ համատեղ նախաձեռնությամբ։ 🔸 Միջոցառման նպատակն էր որոշել հանրային ներդրումների առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի դիմակայությունը, ինչպես նաև արդյունավետությունն ու մրցունակությունը բարձրացնելու նպատակով։ 💬 «Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև տնտեսության մի շարք այլ ճյուղերում. էկոհամակարգերի և կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում, ուստի չափազանց կարևոր է ցուցաբերել միասնական մոտեցում քաղաքականության մշակման և առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում լուծումների առաջարկման տեսնակյունից», - նշել է Արման Խոջոյանը։
Mostrar todo...
👍 1
🇦🇲🇨🇭 Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27֊ին ընդունել է Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ 🔸Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել շվեյցարական կողմի աջակցությունը Հայաստանին և պատրաստակամություն հայտնել շարունակել երկկողմ համագործակցությունը։ 🔹 Քննարկվել են Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը: 🤝 Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության և դուալ կրթության ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։ 🖇 Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ֆինանսական գործիքների կիրառման հնարավորության ու ներդրումների ներգրավման վերաբերյալ։
Mostrar todo...
👍 1
🎥 Լուրերի-ի անդրադարձը բուսաբուծության աջակցության ծրագրին
Mostrar todo...
🔥 5👍 3 1
⚙️Միջոցառման նպատակն է նպաստել ՀՀ տարածքում գործող մշակող արդյունաբերությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից նոր աշխատողների, աշխատանքային փորձ չունեցող կամ վերաորակավորման կարիք ունեցող անձանց ներգրավմանը, աշխատանքային պայմաններում արդյունավետ ուսուցմանը և գործատուի համար կայուն աշխատուժի ներգրավմանը: Փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի տնտեսավարողներին՝ այն ՀՀ քաղաքացիների համար, որոնք ✅ 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ ✅ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում ✅ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում Գործատուին կփոխհատուցվի յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումար։ 🔹Շահառուն պետք է մուտք գործի ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ, Հաշվետվություններ բաժնում լրացնի 282-րդ Հայտը՝ ծրագրին համապատասխանելիությունը ստուգելու համար։
Mostrar todo...
4🔥 2👍 1
👍 1
📣ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում պաշտոնապես գործող հասարակական կազմակերպություններին, արհեստակցական միություններին, մասնագիտական ասոցիացիաներին, կրոնական կազմակերպություններին, մեդիա խմբերին, հիմնադրամներին և քաղաքացիների այլ խմբերին հրավիրում է մասնակցելու 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագ­­­րերի (ներառյալ ՀՀ 2025 թվականի բյուջետային ֆինանսավորման) հայտերի շուրջ կազմակերպված հանրային քննարկումներին: 📍Քննարկումները կանցկացվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում (Մ․ Մկրտչյան 5 Ա, նիստերի դահլիճ)՝ 🗓Մարտի 28-ին, ժամը 12:00-ին՝ տնտեսական ոլորտ (ներառյալ զբոսաշրջության ոլորտը) 🗓Մարտի 29-ին, ժամը 11։00-ին՝ գյուղատնտեսական ոլորտ ⏳Ցանկացողները մինչև մարտի 27-ի աշխատանքային օրվա ավարտը կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ նշելով մասնակից կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց անունները: ☎️Գրանցվելու համար կարող եք զանգահարել 011 597-192, 011 597-191 հեռախոսահամարներով, կամ ուղարկել հաղորդագրություն [email protected], [email protected] էլ․ հասցեներին:
Mostrar todo...
👍 2
📌 Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մարտի 26-ին մասնակցել է սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը, որը կազմակերպվել է Ռուսաստանյան արտահանման կենտրոնի կողմից։ 🔹 Միջոցառման նպատակն է ամրապնդել գործընկերային կապերը Հայաստանի և Ռուսաստանի գործարարների միջև, ինչպես նաև քննարկել հնարավոր համագործակցության հեռանկարները: 🔸 Ողջունելով հյուրերին՝ Աշխեն Շիրվանյանը հույս է հայտնել, որ միջոցառումը էապես կնպաստի ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ 💬 «Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով։ Այս ոլորտում համագործակցությունը թույլ կտա մեզ փոխանակվել տվյալ ոլորտում ունեցած ձեռքբերումներով և դրական փորձով՝ ապահովելով արտադրված արտադրանքի բարձր որակ և հուսալիություն», - նշել է Աշխեն Շիրվանյանը։ 🖇 Միջոցառմանը մասնակցել են մոտ 20 ռուսական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց արտադրանքը։
Mostrar todo...
👍 4🔥 2
📊2024թ․ փետրվարի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշներ 📊2024թ․ հունվար–փետրվարը 2023թ․ հունվար–փետրվարի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13.6% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 28.9%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 5.2%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 24.1%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 10.8%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 160.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 73.2%–ով։ 📊2024թ․ փետրվարը 2023թ․ փետրվարի համեմատությամբ ✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 16.3% 📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 36.4%–ով 📈Ծառայությունների ծավալն աճել է 6.0%–ով 📈Առևտրի շրջանառությունն աճել է 28.3%–ով 📈Շինարարության ծավալն աճել է 11.7%–ով 📈Արտահանման ծավալն աճել է 190.0%–ով 📈Ներմուծման ծավալն աճել է 79.9%–ով։
Mostrar todo...
👍 10👏 1
👍 7
Inicia sesión y accede a información detallada

Te revelaremos estos tesoros después de la autorización. ¡Prometemos que será rápido!