cookie

We use cookies to improve your browsing experience. By clicking «Accept all», you agree to the use of cookies.

avatar

MshoAxjik

Geopolitical analyses, Armenia in the scope

Show more
11 616Subscribers
-4324 hours
+487 days
+10630 days

Data loading in progress...

Subscriber growth rate

Data loading in progress...

Show all...
Աննա Աբրահամյան. 23.02.2021. a

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԱՎՇԻՆ ԱՍՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԵՒ ՊԱՏԺՈՒՄ

🔥 40 17👍 7😁 1
‼️➖ Փետրվարի 23, 2022թ ՀԱՏՎԱԾ՝ ՉԳՐՎԱԾ ՈՒ ՉԳՐՎԵԼԻՔ ՎԵՊԻՑ Համակենտրոնացման ճամբարն այդ օրը համալրվում էր շրջափակումն ավելի ամբողջական դարձնող նոր զորքերով, բնաջնջման ավելի կրեատիվ, նոր միջոցներով։ Ճամբարի փշալարերի տրամագծով մեկ փակվում էին ամենափոքր անգամ ելքի հնարավորությունները։ Ճամբարում կենտրոնացված «պարտվածները», սակայն, տեսնում էին այս ամենը և չնայած իրենք էլ թաքուն զենքի պաշարներ ու հնարամիտ զինյալներ ունեին, թողել էին սահմանային պերիմետրը և կուտակվել բուֆետների առջև, ուր փսփսուքով իրար մեջ խոսք էին տարածում նախորդ օրը թշնամու պահակազորի հետ բուֆետում ճաշած կոլլաբորացիոնիստների մասին։ Անուններն էին տալիս, մատով ցույց տալիս, բայց չէին պատրաստվում նույն կոլլաբորացիոնիստների հետ բուֆետում ճաշելու, մտերմիկ զրուցելու, մի գդալ ապուր փոխանակելու, մի կտոր օճառ կպցնելու հեռանկարից հրաժարվել։ Թշնամու հրամկազմը վաղուց այլևս բուֆետի տարածքում չէր, ճամբարի էլ տարածքում չէր, վաղուց միացել էր ճամբարի պատերից դուրս զենք ու զինամթերք տեղակայող իր գործընկերներին, զենք-մենք էր ձեռքն առնում, թիրախային հեռադիտակն ուղղում դեպի համակենտրոնացման ճամբարի հրապարակ ու հրճվանքով մեջքից նշանառում հրապարակի բուֆետների առջև քաոսային հերթով տարված իր ներկա-ապագա զոհերին... @MshoAxjik
Show all...
🔥 29😢 10👍 1😁 1
‼️➖ Փետրվարի 23, 2014թ-ի ստատուս Կարդացի հերթական «Հայաստանում սաղ վատ ա» հեղափոխատենչ, ուկրաինավրաստանապաշտ քննարկումը։ Հայեր ջան, հեչ դարդ մի արեք։ Մենակ Հայաստանում չի վատ, նույն Եվրոպայում Հայաստանից շատ ավելի վատ երկրներ կան, հա ու իրենց ասում են, որ սոված ու անգործ նստելը կարելի է զոհաբերել հանուն «եվրոպական արժեքների»։ Հունաստանում արդեն կատակում են, որ ԵՄ-ն եկեղեցու դոգմայի հետ մրցույթի ա ընկել, ո՞վ ավելի աղքատ պահելով ժողովրդին կկարողանա նրանց անսահման մեղքերին թողություն տա։ Բառի բուն իմաստով մնացել ա մարդկանց վերջին շապիկը ու դա էլ են հանում տալիս։ Տարբերությունը գիտե՞ք ուր է… որ անկախ իրավիճակից, մարդիկ մեկը մյուսի հանդեպ չարացած չեն, իրար վնաս չեն տալիս, շենքերի մուտքերն ու բակերը մաքուր են, խանութի աշխատողներն ու հաճախորդներն իրար հետ հարգանքով են խոսում, տղաների բանակից խուսափող լկտսված լակոտների շայկա փողոցներում չկա, գյուղն օգնում է քաղաքին, քաղաքն օգնում է գյուղին։ Մարդիկ հանդիպելիս հարցնում են իրար գործերդ ինչպես ընթացան այս շաբաթ, գործ գտա՞ր։ Դրսից ոչ մի հեքիաթներ չեն սպասում ու չեն էլ հավատում։ Կատարյալ ձևով գիտեն իրենց բոլոր ծախված քաղաքական գործիչներին, բայց իրենց մեքն էլ չեն թաքցնում, չեն ասում միայն իրենք են մեղավոր, ասում են մենք ենք մեղավոր, որ համ իրենց թողեցինք թալանել, համ էլ մենք մասնակցեցինք։ Ու փնտրում են նոր առաջնորդների, փնտրում են նոր ելքեր։ Կա, որ հեռանում են, կա որ ընտանիքի անդմաներից գոնե մեկը ստիպված դրսում է աշխատում, չեմ լսել դեռ մեկը, որ ասի թե հեռացողը դավաճան է, մնացողը հարիֆ։ Մի խոսքով, մարդս մարդ լինի անկախ քաղաքական համակարգից։ Այ դա կարելի է մի քանի ազգերից սովորել։ @MshoAxjik
Show all...
👍 50 7🔥 3😁 1
👍 12🔥 5
👍 134🔥 16 12😢 5😁 1
👍 48 4👎 2🔥 2
🔥 44👍 25👎 3
55👍 22👎 2🔥 2
Show all...
🇦🇲💥 Աննա Աբրահամյան. 20.02.2021.

Չ = ՉԱՈՒՇԵՍԿՈՒ #լայվ #armenian_news #новостиармении #աննաաբրահամյան #annaabrahamian #аннаабраамян

👍 78 35😁 3🔥 2👎 1
👍 91😢 34 9
Sign in and get access to detailed information

We will reveal these treasures to you after authorization. We promise, it's fast!