#AZATAGRUM
Реквизиты для поддержки: 2200700445904047 ПРОДОЛЖАЕМ БОРОТЬСЯ✊🏼🇦🇲
Show more- Subscribers
- Post coverage
- ER - engagement ratio
Data loading in progress...
Data loading in progress...
NewDay.am Facebook - NewDay.am լրատվական Telegram -
https://t.me/NewDayam«Խոսել եմ Ֆրանսիայի ղեկավարության հետ։ Ասացի՝ եթե վաղը Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, արդյոք Արևմուտքը պիտի զորքեր ուղարկի, պատասխանը՝ ոչ էր։ Արևմուտքը այսօր ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանը»,- Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ «Սպասելի էր այս ամենը, որովհետև այս քայլը համապատասխանում է Նիկոլ Փաշինյանի զիջողական քաղաքականությանը։ Քանի տարի է՝ փորձում ենք բացատրել հանրությանը, որ Փաշինյանի ծրագիրը զիջելն է Ադրբեջանին ու Թուրքիային։ Այսօր գիտենք, որ Ալիևը ու Էրդողանը որոշել են միասին ձեռքը դնել Հայաստանի վրա՝ Փաշինյանի համաձայնությամբ։ Երբ մենք պաշտպանում էինք Արցախը, մենք միշտ ասում էինք, որ Արցախը պաշտպանելով՝ ոչ միայն արցախահայությանն ենք պաշտպանում, այլև Հայաստանը, որովհետև Արցախը Հայաստանի վահանն է։ Պիտի պայքարենք, որ հայ ժողովուրդը վերադառնա Արցախ։ Այսօր Արցախը կորցրինք, Հայաստանի հերթն է գալիս։ Հայաստանի ժողովուրդը պիտի մտահոգ լինի Փաշինյանի քաղաքականությամբ։ Հակահայ քաղաքականություն է վարում Փաշինյանը և պետք է իսկապես մերժել, ընդդիմանալ, դուրս գալ փողոց, մերժել քաղաքականորեն ու ժողովրդականորեն»,- նշել է Մուրադ Փափազյանը։